Գյումրեցի արվեստագետի «Զսպանակը» կոչ է անում զսպել չարության փամփուշտը
ՄշակութայինԳյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի մասին Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս հայտնի դարձավ մի քանի տարի առաջ , երբ բացահայտվեց նրա անսովոր խորհուրդ ունեցող արվեստը՝ դատարկ փափուշտերից զարդերի պատրաստումը:
Ստեղծագործական մի քանի տարիների ընթացքում դրանք էսթետիկ զարգացում են ունեցել, դրանցից յուրաքանչյուրը նոր արտահայտչաձեւ է: Այն Ժամանակակից համաշխարհային կոնցեպտուալիզմի, աբստրակտ՝ էքսպրեսիոնիզմի դրսեւորումներից է:
Արվեստագետի աշխատանքները, մարտ ամսին՝ «Hi-Am» հիմնադրամի աջակցությամբ` կցուցադրվի Միացյալ նահանգներում...
Ձեզ ենք ներկայացնում վարպետի՝ քանդակների նոր շարքը, որը կոչվում է «Զսպանակ»: Շարքն այն մասին է, որ փոթորկվող աշխարհի խաչմերուկներում կանգնած մարդու ներքին խաղաղությունը կորել է մարդասիրության որոնումներում: Տիեզերքում բնակություն հաստատելու կարողությամբ օժտված, արհեստական բանականության ստեղծարարությամբ զբաղված մերօրյա մարդու ներսում երաշտ է, ձգողականության ուժերի թուլացում. մարդը պատրաստ է արտասովոր բանի, մի բանի, որ դեռ չի արել, մի բանի, ինչին դեռ չի հասկացել, որ կոչված է: Գուցե պատերազմելով զավթել ու նվաճել, կլանել, ունենալ, ձուլել ու այդ ամենի արդյունքում ինքնաբավության հասնել, իսկ միգուցե խտացնել, հավաքել, սատարել, պահպանել, նվաճել խաղաության իրավունքը` պատերազմ ծնող չարության փամփուշտը զսպելով: Մարդը մոլորված է: Չարության փամփուշտը արձակված է: Երկինքը ալեկոծված է, աղոթքները տեղ չեն հասնում: Զսպենք չարության փամփուշտը: Մեզ խաղաղություն է պետք...