Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը (Տեսանյութ, Ֆոտո)
ՄիջազգայինԹբիլիսիում վերսկսվել են «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ բողոքի ցույցերը։ Ցույցի մասնակիցները կրում են Վրաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ դրոշները։
Բացի այդ, Թբիլիսիում սկսվել է կանանց երթն ընդդեմ «օտարերկրյա գործակալների» օրենքի։ Դրա մասնակիցները պաստառներով քայլում են Առաջին Հանրապետության հրապարակից դեպի խորհրդարանի շենք։
Այն, որ իրականում սա հերթական հեղաշրջման փորձն է, կասկածից դուրս է: Ապացույցները բազմաթիվ են, թեկուզ այն կատաղի ելույթները, որոնք լսվում են Եվրոպայից եւ ԱՄՆ-ից` ի աջակցություն ցուրցարարների: Բանը հասել է ընդհուպ նրան, որ Վրաստանին սպառնում են պատժամիջոցներով, եթե իշխանությունները հանկարծ փորձեն «հեղափոխականների» դեմն առնել: Բայց նաեւ զգացվում է, որ Վրաստանի իշխանությունները հասկանում են, որ այս ամենը Վրաստանին պատերազմի եւ ոչնչացման տանելու փորձ է, եւ կարծես պատրաստ են չենթարկվել արեւմտյան տիկնիկավարների պահանջներին: Իսկ այդ դեպքում ցուցարարների համեստ քանակը հեղաշրջման որեւէ շանս չի տալիս: