Ինչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարին Ինչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնում Տրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ» ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համար ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ Արեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ Աննա Հակոբյանի արշավի հետեւում՝ նաեւ հակաեկեղեցականներն են Հրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների ամբողջական վերծանումը Ուկրաինայի խնդիրն այն չէ, որ փողը վերջանում է, այլ այն, որ ուկրաինացիներն են վերջանում. Թրամփի պետքարտուղար

Ո՞վ է խոսելու՝ մանկասպան ԱՄՆ-ն, թե՞  հղի կանանց վրա փորձարկումներ անող Գերմանիան. Իսայան

Տեսանյութեր

Ի պաշտպանություն շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների՝ «Նեմեսիս»-ի արդարության ասպետներին նվիրված հուշակոթողի մոտ շուրջօրյա նստացույց իրականացնող «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական եւ տնտեսական զարգացման» ՀԿ նախագահ, ազգությամբ եզդի իրավապաշտպան ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆԸ 13-րդ օրը դադարեցրեց նստացույցը: Թե ինչու, պատճառը հստակ է՝ սուտ ու փուչ է ակնկալել գերտերությունների արձագանքը, իսկ պայքարել պետք է միասնական, որովհետեւ, ըստ իրավապաշտպանի, միայն համախմբման արդյունքում է ծնվելու հաղթանակը: Իսկ նրանց համար, ովքեր դեռ հայացքները հեռուն հառած՝ սպասում են Արեւմուտքի ու Միացյալ Նահանգների օգնությանը, Իսայանն աղմկոտ փաստեր ներկայացրեց՝ սարսափազդու իրականության մասին:

— Պարոն Իսայան, Ձեր նստացույցի նպատակն էր ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել արցախահայության խնդրի վրա: Ի՞նչ ցույց տվեց այս 13 օրերի շուրջօրյա ակցիան:

120 հազար արցախցի գտնվում է փաստացի կալանավորի կարգավիճակում: Այսինքն՝ այսօր ունենք 120 հազար գերի, Արցախը աշխարհում գրեթե ամենամեծ կալանավայրն է դարձել, որի վրա ամբողջ աշխարհն իր սուտ մարդասիրությամբ աչք է փակում: Ալիեւի կողմից հնչեցված վերջին հայտարարությունները, որոնք ուղղված էին Արցախի Հանրապետության ղեկավարությանը, նույնպես ուղեկցվեց լռությամբ բոլորի կողմից: Մինչդեռ այդ հայտարարությունն ավելի շատ հոխորտանք էր նոր պատերազմի եւ նվաստացման: Այս ամենը մենք կարողացանք լուռ տանել՝ համբերելով, սպասելով, հուսալով, բայց այլեւս դանակը ոսկորին է հասել, հատկապես, երբ ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցավ երկու հայ զինվորի առեւանգում ՀՀ սուվերեն տարածքից: Դեռ այս տարվա փետրվարի 22-ին՝ Հաագայի դատարանի որոշմամբ` Ադրբեջանը պարտավորվում էր իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Հայաստանից Արցախ եւ Արցախից Հայաստան: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ հայտարարել էր, թե Հաագայի արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումները ենթակա են պարտադիր կատարման: Իսկ մենք բոլորս տեսանք, թե ինչպիսի արձագանք տվեց Ադրբեջանի իշխանությունը, ինչը հավասարազոր էր նրան, որ ադրբեջանցիները փաթաթեին այդ որոշումը, ռեզին գցեին վրան ու հետ ուղարկեին Հաագայի 15 հոգուց բաղկացած արդարադատության միջազգային դատարան եւ գլխավորությամբ Անտոնիո Գուտերեշի՝ մտցնեին համապատասխան տեղը, որքան էլ այն ցավոտ լիներ: Սա ընդամենը կեղծ եւ իրականություն չդարձած որոշում էր: Իսկ դրանից հետո ականատես եղանք, որ Ադրբեջանի նկատմամբ նույնիսկ պատժամիջոց կիրառելու կոչ որեւէ եվրոպական երկրի կողմից չհնչեց:

— Փաստորեն, Ձեր նստացույցով եւս մեկ անգամ փաստեցիք, որ հույս չկա նույն Արեւմուտքից ու Միացյալ Նահանգներից: Բայց դեռ մեծամասնությունը չի համակերպվում այդ մտքի հետ…

— Ջուրն ընկած մարդու պես ձեռքներս փրփուրներին ենք գցում, սպասում ենք, որ մեզ ինչ-որ չափով օգնելու են ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները, բայց ուղղակի ուշադրություն դարձրեք Միացյալ Նահանգների կողմից իրականացված մի քանի փաստարկների: Արցախի հիվանդանոցում մորից ծնված երեխան համարվում է գերի, ինչպես 120 հազար արցախահայությունը, այդ կարգավիճակի վրա աչք փակող ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրները կարծում եք, որ մեզ օգնելո՞ւ են, բացարձակ՝ ոչ: Բավական մանրամասն ուսումնասիրել եմ 1945 թվականի օգոստոսի 6-9-ին Հերոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա ԱՄՆ-ի կողմից կիրառված միջուկային զենքի հետեւանքներին: 150-246 հազար մարդ հայտարարվում է զոհված, Ճապոնիայի նկարիչներ, խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիրներ Իրի եւ Տոսիկո Մարուկին, ովքեր այդ ոճրագործության ականատեսներն էին եւ հետագայում կրեցին նրա սարսափելի հետեւանքները, պատմելով կատարվածի մասին՝ ասել են, որ մարդկանց վրայից հալվելով թափվում էր միսը, մահացած մոր ոտքերի առաջ ընկած էր երեխան… Մի պետություն, որն անձամբ զբաղվել է մանկասպանությամբ, ուշադրությո՞ւն է դարձնելու այն հանգամանքի վրա, որ մանուկներն Արցախում գերու կարգավիճակում են:

— Նստացույցի վերջում Ձեր «Ես Արցախի հարցի պահանջատերն եմ», «Արցախի հայությունը երբեք յաթաղանահպատակ չի եղել եւ չի լինելու» կարգախոսներին ավելացան եւս մի քանիսը, այդ թվում՝ «Արցախում կատարվածը Շանգալի եզդիների ցեղասպանության շարունակությունն է» կարգախոսը: Ի՞նչ նկատի ունեք:

— Տարիների ընթացքում ականատեսը դարձանք ՆԱՏՕ-ի զորքերի նախանձին, չուզողությանը, չկամությանը, որոնք քանդեցին արաբական երկրները՝ Իրաքը, Սիրիան, Լիբիան, հաջորդը Իրանն է, եթե չունեցավ հզորություն: Նշածս հրաշք երկրներ են, որոնք այսօր վերածվել են ավերակների: Իսկ ինչ եղավ եզդիական Շանգալում. 2014 թվականի օգոստոսի 3-ին հազարավոր եզդի կանայք ծախվեցին՝ սեքսուալ բռնության, արաբական շուկաներում տեղի էր ունենում եզդի կնոջ վաճառք, միլիոնավոր մարդիկ տեղահանվեցին, բռնադատվեցին, եզդի տարեցների կտրված գլուխներով գնդակ էին խաղում… Իսկ գուցե որոշ գերտերություններ ասեն, թե տեղյա՞կ չէին, որ այդ օրը Դաիշը եւ Իգիլը ներխուժելու էր իրաքյան Շանգալի տարածք՝ եզդիների սրբավայր: Բնականաբար, տեղյակ էին, սակայն կույր լռությունը, կույր արդարադատությունը, կույր մարդասիրությունը բերեց նրան, որ ընդամենը վեց տարի հետո այդ սպանդը տեղափոխվեց Արցախ: Հադրութի շրջանում զինվորների վրա ֆոսֆորական զենք էին կիրառում, ինչը դարձյալ լռությամբ ուղեկցվեց բոլորի կողմից: Երբեւէ որեւէ գերտերության ներկայացուցիչ խոսե՞լ է դրա մասին, ո՞վ էր խոսելու, Անգլիա՞ն, որը հասցրեց այն աստիճանի, որ 78-ամյա Մահաթմա Գանդին Հնդկաստանում հացադուլ սկսեց՝ արյունահեղությունը կանխելու համար: Այն Անգլիա՞ն,  ում զորքերը արաբական երկրներում մասայական կոտորածներ են անում, թե՞ Գերմանիան, որը բունկերներում նույնիսկ հղի կանանց՝ չծնված երեխաների հետ միասին, խեղդում էր՝ փորձարկումներ անելու համար:

— Հետեւապես, այս ամենը հաշվի առնելով՝ ով է կանգնելու Հայոց հարցի լուծման թիկունքին եւ ումի՞ց ինչ ակնկալել:

— Բնականաբար, միայն հայ ժողովուրդը եւ նրա հետ միասին եզդի ազգը, որը միշտ ասել է, որ ինքը եւս Հայոց հարցի պահանջատերն է: Ուստի՝ կոչ եմ անում բոլորին՝ մի կողմ թողնելով բոլոր կուսակցական հայացքները՝ «Ես Արցախի եւ արցախահայության պաշտպանն եմ» կարգախոսով Հայաստանում ու Սփյուռքում միասնական դուրս գանք պայքարի: Ուրիշ տարբերակ չունենք: Ես պատրաստ եմ, բացի սատանայից, համագործակցել ցանկացած ուժի հետ, ում նպատակն է Արցախի եւ արցախահայության հետ միասին մեկ ընդհանուր Հայաստան ստեղծելու գաղափարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ինչ է սպասվում ռուսական թատրոնում հունվարինԻնչ է սպասվում փետրվարին Պարոնյանի անվան թատրոնումՏրանսպորտի վարորդները խոստանում են Ավինյանին փետրվարյան «անակնկալներ»ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի իրական արժեքը. ինչ հետևանք է այն ունեցել Վրաստանի ու Աֆղանստանի համարՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԸ ՉԵՆ ՀԱՆՁՆԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸԱրեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվելԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ՆԻԿՈԼԻ «ԱՄՈՒՍՆԱՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ» ԼԱՎ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍԱննա Հակոբյանի արշավի հետեւում՝ նաեւ հակաեկեղեցականներն ենՀրապարակվել է կործանված ադրբեջանական AZAL ինքնաթիռի օդաչուների խոսակցությունների ամբողջական վերծանումը Ուկրաինայի խնդիրն այն չէ, որ փողը վերջանում է, այլ այն, որ ուկրաինացիներն են վերջանում. Թրամփի պետքարտուղարՈրքան էլ աբսուրդ է, Ռուսաստանի փողերով Հայաստանում իրականացնում են հակառուսական քարոզ. Արա ՎարդանյանԻնչ է սպասվում հունվարին Պարոնյանի անվան թատրոնումՀայաստանի Ուկրաինացումը եվրոինտեգրման քողի տակ կամ պանթուրքիզմի վերականգնման կամուրջ. ԴանիելյանՓա­շին­յա­նը հաս­կաց­րել է` Նա­րե­կի թե­ման չդնեն-չվերց­նեն. ԲԱՄԲԱՍԱՆՔ«Տա­վա­րիշ­չի» եվ­րո­պա­ցի­ներ, շտա­պե՛ք ու­սա­նել ռու­սաց լե­զու. ԶԱՐՄԱՆՔ Եվրամիության մասին խաբկանքով Նիկոլը սադրում է պատերազմԵՐԿՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏ ԼԱԼԱ ՄՆԵՅԱՆԸԵր­շիկն էլ մտնում ա, ՔՊ-ա­կան ա դուրս գա­լիս. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱՀԱԳՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ էԻնչպես ռուսականը փոխարինել հայկական նմուշի վարորդական վկայականովՈ՞ւմ դուռն են թակում ՔՊ-ական Հայկ Սարգսյանի կասկածներըԻնչո՞ւ ազգը չի կարողանում առաջադրել իր առաջնորդին եւ ով կարող է լինել այն անհատը, ով կկարողանա ազգային համերաշխության ու միասնության առաքելություն ստանձնել...Սփյուռքը պետք է Հայաստանին տեր կանգնի. Յակոբ ԱյնթապլեանՊատգամավոր Մհեր Սահակյանի վառ հիշատակինԻնչու Խաչատուր Սուքիասյանի տղան չի ծառայել ՀՀ բանակումՌուսական չմատակարարված զենքի դիմաց ՌԴ-ն կիջեցնի մեր արտաքին պարտքը. ՊապիկյանՀայ-ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն. Սուրեն ՊապիկյանԱյս պահին զորաշարժ չենք տեսնում, ՀՀ ԶՈւ-ն որևէ մեկի հետ մրցակցելու խնդիր չի դրել․ նախարարԹրամփը հրաժարվել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու իր խոստումից․ FTԱրդյոք ապահովված են Սյունիքի սահմանները․ Պապիկյանը պատասխանել է հարցինԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ՈՒՂԻՂՊապիկյանը ՀԱՊԿ-ի վերաբերյալ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Պապիկյանը հուսով է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն էլ ավելի կխորանաԿիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. ՀայրապետյանԿհամաձայնեի. Վալերի Ծառուկյանը` Հայաստանի կամ Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալու մասինՉի բացառվում. Լևոն Զուրաբյանը` 2026-ի ընտրություններին ՀԱԿ–ի և Հայկ Մարությանի հնարավոր կոալիցիայի մասին (hayastan.news)Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Արտակ ԶաքարյանԹրամփի երդմնակալությունը կարող է թիրախ դառնալ ծայրահեղականների համարՏարածաշրջանն էuկալացնելու որևէ հիմք չկա. Սուրեն Պապիկյանը՝ ԱլիևինԳիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան«Մենք պատերազմից չենք վախենում»․ ՓեզեշքիանԶգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ ՍուրենյանԱշխարհի երեք ամենահարուստ մարդիկ կմասնակցեն Թրամփի երդմնակալությանըԵրևանի պետական միակ ծննդատունը փակվեց․ Ավանեսյանը պնդում է՝ հասցեատերը ինքը չէՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆՈվքեր և ինչպես 2025 թ-ին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրՌուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. ՕվերչուկԻնչու՞ է "մերժիր Սերժին" օպերացիան դեռ շարունակվում...Որ երկրներ կարող եք այցելել հայկական անձնագրով վիզայով եւ առանց վիզա. ՑԱՆԿ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top