ԱՄՆ դեսպանը «թայմ-աութ» է վերցրել Մերսի քեզ, Ավինյան Տիկո... Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսով հանդես կգա Փոխնախագահ Վենսը Եվրոպայի «պորտը տեղը դրեց» Փոխնախագահ Վենսը հրաժարվել է հանդիպել Շոլցի հետ Բացի Ժիրինովսկուց, երգիծաբան Միխայիլ Զադորնովն էլ վատ չէր կանխատեսում (Տեսանյութ) Ռուսաստանը չի ուզում վերադառնալ G7. Պեսկով Հայոց պատմությունը չի ջնջվում Թուրքական ակումբը առաջարկ էր արել Սպերցյանին, բանակցություններն ընդհատվել են Սուրեն Չախալյանի ջանքերով Գյումրին չի հավատում Վարդանիկի «արցունքներին»

Պարն այսօր ուշադրության կարիք ունի. ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մշակութային

 «Իրավունք TV»-ի տաղավարում հյուրընկալել ենք ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բալետմեյստեր, Մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի դոցենտ ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:

 — Պարոն Կարապետյան, որքանո՞վ է այսօր ուշադրության կենտրոնում գտնվում պարը:

— Չասեմ՝ անտեսված է լրիվ, բայց որ ասեմ ուշադրության կենտրոնում է` ոչ... Պարը մի արվեստի տեսակ է, որը շատ ուշադրության կարիք ունի...

— Այսօր շատ են պարային խմբերը, որը կարծես բիզնեսի է վերածվել, իսկ կա՞ որակ:

— Միշտ չի, որ շատը բերում է որակ: Դա եկավ այն ժամանակներից, որ մարդկանցից շատ-շատերը կորցրին աշխատանքները: Գործարանները, ֆաբրիկաները փակվեցին, ու հանկարծ հիշեցին, որ իրենք փոքր ժամանակ ինչ-որ տեղ պարել են` չորս հատ շարժում գիտեն: Իրենց բակում, մինչև անգամ իրենց ավտոտնակներում խմբեր բացեցին, սկսեցին երեխաներին պար սովորեցնել: Դա շատ լավ փող աշխատելու միջոց էր: Եվ այդպես շարունակվեց: Հիմա շատ-շատ խմբեր կան, բայց որակյալներին կարելի է մատների վրա հաշվել: Այս դեպքում քանակը որակ չէ: Ես Պարարվեստի միության վարչության անդամ եմ, կարծես թե Միությունը ստեղծվել էր նման բանը վերահսկելու համար, բայց ինքը, որպես այդպիսին, լծակներ չունի: Մենք ավելի շատ օգնելու գործառույթ ունենք, քան` վերահսկելու:

— Նախկինում երեխային պարի խմբակ ընդունելու համար նախօրոք հետաքրքրվում էին, թե ում մոտ ուղարկեն պար սովորելու, իսկ հիմա ավելի շատ տուրք են տալիս գեղեցիկ գովազդին:

— Դա էլ կա... Նաև շատ հաճախ ծնողներն առաջնորդվում են այն սկզբունքով, որ տվյալ պարախումբը իրենց տան մոտ է, երեխան մենակ կգնա՝ կգա: Նույնիսկ չգիտեն, թե ով է ուսուցիչը, որտեղ է ավարտել, ինչ պետք է սովորեցնի իրենց երեխային և, առհասարակ՝ երեխայի հետ շփվելու իրավունք ունի՞, թե՞ չէ:

Մինչդեռ այդտեղ շահն ավելի քիչ է, քան կորուստը…

— Ի՞նչ խնդիրներ ունի այսօրվա պարարվեստը:

— Խնդիրները բազում են՝ սկսած պարային երաժշտություն ունենալուց, մինչև խմբերը ձևավորելուց, պարացանկը վերսկսելուց... Հայաստանում տղա պարողների լուրջ պակաս կա: Խմբեր կան, պարեր են պարում, որից ղեկավարը գաղափար չունի, և ոչ էլ պետք է, որ դա պարեն: Ճապոնական, հնդկական, վրացական... Ինչ ասես պարում են: Ես մեկ-մեկ որ նայում եմ, թե ինչպես են պարում, ասում եմ` եթե վրացի լինեի, իմ պարն այդպես պարեին, ես կվիրավորվեի: Դա ոնց որ ձեռք առնել է: Ինչի՞ եք ձեռք առնում, ինչի՞ եք փչացնում: Ես այսօր չեմ ճանաչում Հայաստանում մի պարի մասնագետ, որ իսկապես վրացական պար գիտի և կարող է դա բեմադրի պատշաճ ձևով: Միայն մի խումբ կա, որ իսկապես պարում է աբխազական պար, դա Նարինե Թոփալյանի խումբն է: Նարինեն Աբխազիայից եկած աղջիկ է, այդ պարը լավ գիտի, և պարում են փայլուն: Եթե օտարի պար ես պարում, այդպես պետք է պարես: Ոչ թե պարես հայկական՝ գնչուական պար, հայկական՝ իսպանական պար: Ինչ պարում են, հայկական է, անունն է միայն փոխված: Ես դրա իմաստը չեմ տեսնում: Պարեք այն, ինչ-որ կարողանում եք պարել: Ինչն է լավ ստացվում, շալախո՞, շալախո պարեք: Լավ քոչարի եք պարում, քոչարի պարեք: Այն, ինչ-որ չեք կարողանում, ինչի՞ եք ժողովրդին հայտարարում` նայեք ժողովուրդ, մենք սա չենք կարողանում անենք:

— Այսօր պարարվեստում ի՞նչ սկզբունքով են ընդունում սաներին:

— Հիմա շատ մոդա է դարձել երեք-չորս տարեկանից ընդունելը, որը շատ սխալ է, որովհետև երեխայի մարմինը դեռ չի ձևավորվել: Պետք է թողնես, որ նրա մարմինն աճի, նրա ոսկրային համակարգը ձևավորվի, ամրանա, հետո նոր ծանրաբեռնվածություն կարողանա կրել: Գոնե հինգ-վեց տարեկանից պետք է ընդունել երեխային: Ընդունելիս ստուգում են լսողությունը, ռիթմի զգացողությունը, ճկունությունը, որքանով է հարմար պարին: Եվ մեկ տարի հետո, եթե տեսնում ես, որ նրանից ոչինչ չի կարող դուրս գալ, մայրիկին ասում ես` ավելի լավ է ժամանակ մի կորցրեք, երեխային տարեք, թող անգլերեն պարապի, կար ու ձև սովորի, որովհետև պարն իր համար չի: Իսկ պրոֆեսիոնալ հաստատություններում` պարարվեստի ուսումնարանում, անսամբլներում ավելի խիստ է ստուգումը, որովհետև պահանջներն են ավելի խիստ: Դրա համար պետք է ավելի լուրջ վերաբերվել պարին: Հիմա շատ հետաքրքիր բան է կատարվում անունների մեջ` պարի դպրոց, պարի ստուդիա, ակադեմիա անուններ են դնում: Շատ մեծ ցանկություն է առաջանում մեջս մոտենալ ու ասել, որ դու դրել ես պարի ակադեմիա, տարբերություն կա՞ քո ակադեմիայի (խմբի չեմ ասում) և խմբակի մեջ: Ինչո՞ւ է քոնը ակադեմիա:

Պարի ակադեմիայում կամ դպրոցում, իմ հասկացողությամբ, պետք է սովորեցնեն դասական պար, պարի պատմություն, երաժշտական գրականություն: Այսինքն` դպրոց, որտեղ առարկաների մի ամբողջ հավաքածու դու պետք է այդ երեխային տաս: Ակադեմիայում առավել քան: Դուք հավաքում եք մի ժամ կամ ժամուկես, երեխային երեք հատ շարժում եք սովորեցնում ու ասում եք՝ սա ակադեմիա է: Սիրելի՛ ծնողներ, մի թողեք, որ ձեզ խաբեն: Գնացեք անպայման այդ խումբը, նայեք՝ ում մոտ է պարում ձեր երեխան:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 






ԱՄՆ դեսպանը «թայմ-աութ» է վերցրելՄերսի քեզ, Ավինյան Տիկո...Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը մամուլի ասուլիսով հանդես կգա Փոխնախագահ Վենսը Եվրոպայի «պորտը տեղը դրեց»Փոխնախագահ Վենսը հրաժարվել է հանդիպել Շոլցի հետԲացի Ժիրինովսկուց, երգիծաբան Միխայիլ Զադորնովն էլ վատ չէր կանխատեսում (Տեսանյութ)Ռուսաստանը չի ուզում վերադառնալ G7. ՊեսկովՀայոց պատմությունը չի ջնջվումԹուրքական ակումբը առաջարկ էր արել Սպերցյանին, բանակցություններն ընդհատվել են Սուրեն Չախալյանի ջանքերովԳյումրին չի հավատում Վարդանիկի «արցունքներին»Էս ինչ զուլում աշխարհ ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԺիրինովսկին կանխատեսել էր Թրամփի վերընտրվելն ու Պուտինի հետ բանակցությունները (Տեսանյութ)Գնանք դեպի Եվրոպա. քաղաքացիները դեմ չեն, որ Հայաստանն անդամակցի -ինԻրավիճակը ճանապարհներին՝ ժամը 17․00-ի դրությամբՄիքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարանԴոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել ենԶախարովան մեկնաբանել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը, որ միայն Հայաստանն ու Իրանն են, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում միատեսակ են մտածումՌուսաստանում զգուշացրել են Ուկրաինայի՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը խաթարելու հնարավոր փորձերի մասինՀայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը, որ պատրաստվում է Եվրոպայի առաջնությանըՌոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը վիրավորանք է ֆուտբոլի համար.ԲուֆոնԹե բա` բարեփոխված տրանսպորտՎաղը տեղի կունենա ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության գնդերեցների պարգևատրման արարողությունԵՄ-ին անդամակցելու պես բախտորոշ քայլ անելուց առաջ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում բնակչությանը բոլոր հետևանքները բացատրելու համար. ԶախարովաՀռոմի պապը հոսպիտալացվել էՊապիկյանն ու Շվեդիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Շվեդիա համագործակցության հեռանկարներըՔՊ-ական պատգամավորը «Վալենտինի» կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացելԵրիտասարդները ուղեվարձը չվճարելու պատճառով վեճի են բռնվել վարորդի հետ և բռունցքով հարվածել նրա դեմքինՊապիկյանն ու Իտալիայի ՊՆ նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերըՆոր վարժական հավաքներ են հայտարարվելուԿիևը չի հրաժարվում ՆԱՏՕ-ին անդամակցելուց․ ՊՆ նախարարՔՊ-ական պատգամավորը «Վալենտինի» կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացելԻնչու է Շոլցը արտակարգ դրություն հայտարարում ԳերմանիայումԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը ՀՀ թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետովԵվրոպայում արձագանքել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունմանըՌուսական ուժերը Կուրսկի ճակատում մեծ կարեւորության բնակավայր են գրավել (Քարտեզ)Հարված Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագինԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹ. ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՉԵՆ ՄԵԿՆԻ ԲԱՔՈՒԼեվ Գրուպ-ի փաստաբաններին արգելված է մասնագիտանալ թմրամիջոցների գործերով ծառայություններ մատուցելուԼոս Անջելեսի հազարավոր բնակիչների տարհանման նախազգուշացումներ են տրվել«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք ԲաքվումՉեմպիոնների լիգայի ֆավորիտների վարկանիշն ըստ Goal-իԱմերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով (տեսանյութ)Օրվա խորհուրդ․ փետրվարի 14Ուկրաինայի և Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են՝ երբ հրադադար կհաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. FTՕդի ջերմաստիճանը կբարձրանաԶելենսկին դե՞մ է գնում Թրամփին«Հրապարակ». Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով«Իրավունք». «Մերսի քեզ, Ավինյան Տիկո...». համազգային չհայտարարված «սուգ է»«Ժողովուրդ». «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում տեղաշարժ չկա». հակակոռուպցիոն մարմնի զեկույցՈւկրաինայի նախագահի պոստում Թրամփը ոչ մի ձեւաչափով չի ցանկանում Զելենսկուն տեսնել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top