Փոխարժեք: $ , ,
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ ՓՐԿԻՉՆԵՐԻՑ Դելի դարձած իմ Երեւան. հնդիկների թիվը Հայաստանում արագ տեմպերով աճում է/ վտանգները / օգո՞ւտ կա ՇՏԱՊ. Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների ՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցը Հայտնի է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության անցնելու զորակոչիկների ընտրության օրը Նշվել է թեյի ամենաօգտակար տեսակը օրգանիզմի համար Անջելինա Ջոլին մտադիր է հեռանալ Հոլիվուդից Հայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթաժողովին

«Զանգեզուրի միջանցքը» Իրանն առաջին հերթին իր համար է սպառնալիք համարում. Ժաննա Վարդանյան

Ներքաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին: Արարատ Միրզոյանը Թեհրան է այցելել իրանցի գործընկերոջ հրավերով: Այս մասին «Իրավունքը» զրուցել է իրանագետ ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

«ԴԺՎԱՐ ԹԵ, ԻՐԱՆՆ Ի ՎԻՃԱԿԻ ԼԻՆԻ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ»

— Արցախում ստեղծված իրավիճակի առումով Իրանն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ, եւ ի՞նչ կարելի է ակնկալել նմանատիպ հանդիպումներից:

— Գործնականում Հայաստանը պետք է օգտագործի ցանկացած առիթ, հնարավորություն, հարթակ` բարձրաձայնելու համար, թե ինչ է կատարվում Արցախում, եւ դա պետք է անի ամենատարբեր, ավելի բարձր ու ավելի ցածր մակարդակներում: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Իրանը ինչ դերակատարում կարող է ունենալ, նախ պետք է հիշենք, որ Իրանը որեւէ տեսակի պայմանավորվածության մաս չի կազմում` ո՛չ եռակողմ հայտարարության մաս է կազմում, ո՛չ էլ որեւէ այլ համաձայնագրի մաս, ո՛չ էլ բանակցությունների մաս է կազմում: Եվ այս պարագայում Իրանի լծակները ավելի չէին ազդելու իրավիճակի վրա, տեսականորեն կարող ենք դիտարկել սցենար, որ Իրանը փորձի միջնորդություն իրականացնել: Բայց հաշվի առնլով լծակների սակավությունը եւ մյուս կողմից տարբեր դերակատարների շահագրգռվածությունը, դժվար թե, Իրանն ի վիճակի լինի ավելի լուրջ դերակատարություն ունենալ` նաեւ հաշվի առնելով Իրան-Ադրբեջան հարաբերությունների բնույթը:

Նախորդ երկու օրերին ժամը` 12:00-ից ղողանջում էին Թեհրանի հայոց թեմի եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն շրջափակված արցախցիների: Նմանատիպ նախաձեռնություններն ի՞նչ կարեւորություն ունեն:

— Իրանահայ համայնքը միշտ շատ ակտիվ է եղել Հայկական հարցին ու Արցախին առնչվող ամենատարբեր հարցերում, միշտ էլ իրենց աջակցությունն ու զորակցությունն են հայտնել, այսօր էլ բացառություն չէ, նույնը եղել է նաեւ պատերազմի ժամանակ, պատերազմից հետո եւ Արցախի շրջափակման օրերից սկսված: Մեզ համար այստեղ կարեւոր է արձանագրել, որ նմանատիպ միջոցառումներն իրականացվում են հարեւան Իրանում, եւ այդ միջոցառումների իրականացման համար որեւէ տեսակի խոչընդոտներ չեն ստեղծում, թերեւս սա է ամենակարեւորը, որ մենք պետք է նկատի ունենանք այս համատեքստում:

«ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՆՔ ԻՐԱՆԻՑ ՄԵԾ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ»

— Իրանի համար Արցախն ի՞նչ նշանակություն ունի: Որքանո՞վ է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ իրենց համար:

— Կարեւոր է հիշել ու արձանագրել, որ Իրանն առանձնացնում է արցախյան հարցը Սյունիքի հարցից, եւ եթե Սյունիքի հարցում Իրանը լիակատար աջակցում է Հայաստանին ու հանդես է գալիս Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանողի դիրքերից, ապա Արցախի հարցում, իրենք հայտարարում են, որ ավելի շուտ աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ Արցախը դիտարկում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում: Հետեւաբար, հենց Արցախի հարցում մենք Իրանից մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք, բայց պետք է ֆիքսել, որ Իրանի համար այս համատքեսում ամենաձեռնտու իրավիճակն այն էր, որ կար մինչեւ 2020թ-ը, այսինքն` ստատուս-քվոն, որը կար եւ սահմանը վերահսկվում էր հայկական ուժերի կողմից: Այդ ժամանակ Իրանի համար այստեղ վտանգներ չկար, ինչը չենք կարող ասել ներկա իրավիճակի մասին, երբ Իրանի համար մի շարք մտահոգություններ են առաջացել: Այսինքն՝ գործնականում Իրանի համար ձեռնտու էր, որ Արցախի հարավային տարածքները չօկուպացվեին Ադրբեջանի կողմից, բայց պաշտոնապես իրենք հանդես են գալիս հաջակցություն Ադրբեջանի դիրքորոշման: Եվ հիշենք, որ հենց Իրանն էլ է պատրաստակամություն հայտնել, այսպես կոչված, վերակառուցման աշխատանքներին մասնակցելու, իրենցից պաշտոնյաներ էլ են այցելում Արցախի օկուպացված տարածքներ: Այնպես որ, շատ այլ երկրների նման Իրանն էլ  է Ադրբեջանի քաղաքականությանը աջակցում, ինչը տարբերվում է Սյունիքի դեպքում:

— Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրոպան ունեն իրենց շահերը հենց մեր տարածքում, իսկ ո՞րն է Իրանի շահը: Այս պահին, կարծես, իրանական կողմից լռություն է տիրում, չկա կոնկրետ հայտարարություն կամ առաջարկ:

— Ես չէի ասի, որ իրանական կողմից մենք դիրքորոշման ականատես չենք, ճիշտ է, մի որոշ ժամանակ կար պասիվություն, բայց առնվազն վերջին ամսվա ընթացքում այդ պասիվությունը կոտրվել է, եւ իրանական կողմից ամենատարբեր մակարդակի հայտարարություններ ենք լսում: Վերջին շրջանում եղել է հայտարարություն Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդականի կողմից, Իրանի նախագահի, արտգործնախարարի կողմից, եւ բոլոր այդ հայտարարություններում իրենք մի քանի կարեւոր հանգամանք են շեշտադրում` նախ, որ հայ-իրանական սահմանը պետք է անխախտ մնա: Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ իրենք շեշտադրում են, դա օտար երկրների ներկայության անթույլատրելիությունն է, իսկ օտար երկրներ ասելով` նրանք  նկատի ունեն Իսրայելը, Միացյալ Նահանգները, Արեւմուտքը: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շարունակում են շեշտը դնել նրա վրա, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների երկխոսության եւ համագործակցության միջոցով: Իրանի շահն այստեղ այն է, որ տարածաշրջանային հարցերը, տվյալ դեպքում՝ արցախյան հակամարտությունը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն ավելի շուտ լուծվեն տարածաշրջանային մեխանիզմների եւ ոչ թե արեւմտյան կամ ամերիկյան նախաձեռնությունների միջոցով: Իրանի դիրքորոշումը հիմնված է օտարների ներկայությունը բացառելու, տարածաշրջանային համագործակցության եւ հայ-իրանական սահմանի անխախտելիության վրա: Սա այն դիրքորոշումն է, որը վերջին երեք տարիներին լսում ենք Իրանից, եւ որը մինչեւ հիմա փոփոխության չի ենթարկվել:

«ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ» ՇԱՏ ՀԱՃԱԽ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ «ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱՏՄԱՆ ԲԱՆԱԼԻ»

— Այս համատեքստում որեւէ պարագայում, ինչ-որ շահեր հաշվի առնելով` Իրանը կհանդուրժի՞, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի»  կյանքի կոչվելը:

— «Զանգեզուրի միջանցքն» Իրանն առաջին հերթին իր համար սպառնալիք է համարում մի քանի համատեքստում: Նախ, իրենք դա դիտարկում են որպես հայ-իրանական սահմանը կտրելու փորձ, ինչը իրենց համար նշանակելու է հյուսիսում Հայաստան անունով հարեւան չունենալ, շրջափակված լինել թյուրքական աշխարհով, դա էլ իրենց համար նշանակում է կախվածություն Ադրբեջանից ու Թուրքիայից երթուղիների հարցում: Բացի այդ, անմիջական վտանգ է ստեղծվում Իրանի թյուրքախոս նահանգների համար, որովհետեւ Իրանում համոզված են, որ Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերականգնելու եւ նոր թուրքական աշխարհ ստեղծելու, թուրքական աշխարհը միավորելու քաղաքականություն է առաջ տանում, որի մեջ մտնում է նաեւ Իրանի հյուսիսարեւմտյան շրջանները: Իրենք «Զանգեզուրյան միջանցքը» շատ հաճախ անվանում են «Իրանի մասնատման բանալի»: Իրենց համար սա անընդունելի է` թե՛ Իրանի տարածքային ամբողջականությանը սպառնալու, թե՛ երթուղիների տեսանկյունից, մյուս կողմից, քանի որ Իրանն է ապահովում Նախիջեւան-Ադրբեջան կապը, չի ցանկանում կորցնել այդ դերը, որը նաեւ Իրանին լծակներ է տալիս Ադրբեջանի նկատմամբ: Հետեւաբար Իրանի համար սա անցանկալի նախագիծ է: Իհարկե, լինում են հայտարարություններ, թե սա Իրանի համար եւս նպաստավոր կլինի, բայց Իրանում գերակշռող կարծիքն այն է, որ սա ենթադրելու է այն, որ տարածաշրջանում իր դիրքերն է ամրապնդելու ՆԱՏՕ-ն: Սա իրենք նաեւ դիտարկում են` որպես Իրանի շրջափակման ծրագիր: Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդականի վերջին հոդվածը հենց այդ մասին էր ահազանգում, իրենք Ռուսաստանին կոչ էին անում ավելի զգոն լինել Հարավային Կովկասի նկատմամբ, որպեսզի այն եւս չդառնա հակաիրանական ու հակառուսական կենտրոն, որտեղ ներկայություն կունենա ՆԱՏՕ-ն, որը կձգտի ընդլայվել դեպի Կասպից ծով եւ Հյուսիսային Կովկաս: Իսկ ապաշրջափակման համատեքստում Իրանում ավելի շատ կարեւորում են Նախիջեւանի տարածքով երկաթուղու գործարկումը: Սա իրենց համար այդ ապաշրջափակման նախագծում ցանկալի տարբերակ է, որպեսզի վերագործարկվի Նախիջեւանի տարածքով երկաթուղին, եւ իրենք կարողանան Նախիջեւան-Հայաստան-Վրաստան երկաթուղային կապ ունենալ: Պաշտոնապես իրենք նաեւ դեմ չեն արտահայտվում, որ Հայաստանի տարածքով էլ ճանապարհներ տրվեն Նախիջեւան-Ադրբեջան կապով, բայց իրենք շեշտադրում են, որ այդ ճանապարհները պետք է լինեն հայկական կողմի ամբողջական վերահսկողության տակ` առանց ՀՀ տարածքային ամբողջականության խախտման:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ


⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...ՀԵՌՈՒ ՓԱԽԵՔ ՓՐԿԻՉՆԵՐԻՑԴելի դարձած իմ Երեւան. հնդիկների թիվը Հայաստանում արագ տեմպերով աճում է/ վտանգները / օգո՞ւտ կաՄեկ տարի առաջ ուրախանում էինք Լիխտենշտայնի հետ ոչ-ոքիից, հիմա տխրում ենք Թուրքիայի հետ ոչ-ոքիից. ՏիկնիզյանՇՏԱՊ. Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողներիԻտալական ակումբը չի հրաժարվել Սպերցյանին ձեռք բերելու մտքից. TuttomercatowebՏիկնիզյանի գոլը` ՌՊԼ-ի տուրի լավագույնների թվում(տեսանյութ)Հակոբ Սերոբյանը` Փարիզ-2024 ամառային Օլիմպիական խաղերի մրցավար2010-ականների Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ FourFourTwo-իԱլեքսանդրա Գրիգորյանի առաջին մեդալը մեծահասակների մրցաշարումՀՀ և Իրանի պատվիրակությունները քննարկել են Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հարցըՀայտնի է պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության անցնելու զորակոչիկների ընտրության օրըՆշվել է թեյի ամենաօգտակար տեսակը օրգանիզմի համարԱնջելինա Ջոլին մտադիր է հեռանալ ՀոլիվուդիցՀայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ Ռեգիոնների գավաթինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթաժողովին Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն ՍիմոնյանԱրտասովոր երգչուհի Նարգիզ Զակիրովան դիմել է հայ հանդիսատեսինՀայաստանի և Հայկական Արցախի էջը փակելու փոխարեն պետք է փակել կապիտուլյանտների, ազգադավների, թրքահպատակների և հայատյաց հայրենավաճառների էջը. Հենրիխ ԴանիելյանՔՊ-ն 525 անանուն գույք է նվեր ստացել, ումի՞ց, ինչի՞ համար. պատգամավորը` ԿԿՀ անդամի թեկնածուինԻսրայելը ճանաչել է Հայաստանը՝ որպես տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրՍպասվում է անձրևԱրցախի հանրապետությունը հունվարի մեկից համարել լուծարվա՞ծ, թե՞ ոչ. Պատասխանում է ԱՀ ԱԺ պատգամավորըՌուսաստանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ բռնկվել է (տեսանյութ)Ապագա պատմաբանները կգրեն՝ Նիկոլի ու ՔՊ-ի ձեռքերն արյունոտ էին, իսկ ուղեղները՝ ջրիկ. Էդուարդ ՇարմազանովԵվ ո՞ր մի արժանապատիվ հայը կարող է հաշտվել այն մտքի հետ, որ հազարամյակներ պայքարած ու հայկական մնացած Արցախ աշխարհը, թշնամուն հանձնվի. Արտակ ԶաքարյանՊուտինն ու Ռաիսին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարենԱվերիչ երկրաշարժից 35 տարի անց առաջին անգամ անմեղ զոհերի հիշատակի պատարագը մատուցվեց Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցումԲլինկենն անհամբեր է` Վաշինգտոնում բանակցությունների համար հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին. Օ'ԲրայենԱյ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավարՔոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. ՊողոսյանՍնուփ Դոգի միջոցառումը տեղի կունենա հաջորդ տարի, այժմ ժամկետների հարցն է քննարկվում. ԿԳՄՍ նախարարԱրցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդինՎաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցումԱրցախում` ադրբեջանցիների հետ ապրող Սարգիս Գալստյանի կինը լուսանկարներ է հրապարակել ՍտեփանակերտիցԳյումրիում դեկտեմբերի 7֊ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր. Կարապետ ՊողոսյանԱդրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվենԿոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, մինչև նախորդ շաբաթ նա աշխատում էր ԱԱԾ-ումՀիփոթեքային վարկով աջակցում ենք զինվորականներին, որ բնակարան ձեռք բերեն. ՓաշինյանՉեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»Ով էր Անդրանիկ Քոչարյանը մինչեւ հեղափոխությունը եւ ինչու է թալան բառը մինչ օրս ցավոտ տանում. ՄանրամասներԲաքվում սկսվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունըԱրտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 7-ինԵրևանում կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը՝ «ում ավելի պոչն է երկար ու հաստ»․shamshyan.comՄոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրենՍպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 35 տարիՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ, մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետԿառավարության հերթական նիստը՝ ուղիղԱդրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում. ՆԳՆ փրկարար ծառայություն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода