Փոխարժեք: $ , ,
Այ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավար Պուտինն ու Ռաիսին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարեն Քոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. Պողոսյան Սնուփ Դոգի միջոցառումը տեղի կունենա հաջորդ տարի, այժմ ժամկետների հարցն է քննարկվում. ԿԳՄՍ նախարար Արցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդին Վաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում Արցախում` ադրբեջանցիների հետ ապրող Սարգիս Գալստյանի կինը լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից Գյումրիում դեկտեմբերի 7֊ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր. Կարապետ Պողոսյան Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվեն Կոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, մինչև նախորդ շաբաթ նա աշխատում էր ԱԱԾ-ում

Էրմիտաժում «էրեբունի» թանգարանի անկյուն կստեղծվի. ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Հերթական պեղումների ժամանակ ի՞նչ նոր հայտնագործություններ է արել թանգարանը, կմանրամասնե՞ք:

— Այս տարի հունիս-հուլիս ամիսներին Էրեբունի ամրոցում հերթական անգամ պեղումներ է իրականացվել հայ-ֆրանսիական արշավախմբի կողմից: Հայկական կողմն աշխատել է ամրոցի պարսպաշարերի մոտակայքում, ֆրանսիական կողմը` բուն ամրոցում՝ Սուսի տաճարում եւ հարակից տարածքում: Մեր ֆրանսիացի գործընկերների կողմից գտնվել են ուրարտական որմնանկարների ընկած հատվածներ եւ նաեւ տարբեր հնագիտական շերտեր, որոնք նախնական դիտարկումներով կարելի է թվագրել հետուրարտական ժամանակաշրջանով՝ Քրիստոսից առաջ VII-VI գուցե V դարերով: Նաեւ գտնվել է բրոնզե կախիկ: Հայկական կողմն, ինչպես ասացի, պեղումներ է իրականացրել ամրոցի պարսպաշարերի մոտ, եւ մենք ստուգողական փոսորակի միջոցով հայտնաբերեցինք հետուրարտական հատակ, մոխրի հետքեր, կենդանական ոսկորներ, խեցեղեն եւ մեկ նետասլաք, որը շատ լուրջ փոփոխություն կարող է մտցնել Էրեբունու շերտագրության համար: Բանն այն է, որ այդ նետասլաքը շատ նման է աքեմենյան նետասլաքներին, ինչպիսին գտնվել են աքեմենյան հնավայրերում: Մոտ երեք մետր խորության վրա հայտնաբերվեցին այլ հատակներ: Այսինքն` դեռ ուրարտական շերտին մենք չենք հասել: Մյուս տարի պեղավայրը կընդլայնենք եւ ավելի մեծ ծավալի պեղումներ կիրականացնենք: Բայց մեր կարեւոր բացահայտումն այն էր, որ մենք այդ հատվածում կարող ենք ունենալ շատ հետաքրքիր շերտեր, որոնք վերաբերում են ե՛ւ ուրարտական, ե՛ւ հետուրարտական ժամանակաշրջաններին:

— Պարոն Բադալյան, կրթական ծրագրերի մասին ի՞նչ կասեք:

— Մեզ մոտ շարունակվում են կրթական ծրագրերը: Ակտիվ է «Արի պեղենք միասին» կրթական ծրագիրը: Սեպտեմբեր ամսից մեզ մոտ գործելու է նաեւ «Պատանի հնագետի» դպրոցը: Եվ նաեւ Կարմիր բլուրում ակտիվանում են կրթական ծրագրերը: Այցելուներին առաջարկվելու է բազմաբովանդակ կրթական ծրագրերի կոնտենտ:

— Վերջերս մեղադրանք հնչեցվեց, որ Կարմիր բլրի ղեկավար ռուս հնագետի եք նշանակել: Մեղադրանքի հիմնական շեշտադրումն այն էր, թե իբր հնավայրում մշակութային գործունեությունը լրիվ անցավ ռուսերենի:

— Յուրաքանչյուր ոք կարող է ասել այն, ինչ-որ մտածում է եւ կամ անել նման հայտարարություններ: Այսօր Ֆեյսբուքում ինչ ուզեն, կարող են գրել: Բայց իրականությունն այն է, որ մենք Կարմիր բլուրի մասնաճյուղի ղեկավար ենք նշանակել աշխարհում շատ ճանաչված մասնագետ, էքսպերիմենտալ հնագիտության քաջ գիտակ, թանգարանագիտության, հուշարձանագիտության, հուշարձանների հանրահռչակման, հուշարձաններում կրթական կոնտենտի զարգացման բավական հայտնի մասնագետ, Իվան Սեմյանին: Ով Հայաստանի ռեզիդենտն է: Այսինքն` ՀՀ օրենսդրության համապատասխան, Իվան Սեմյանը նշանակվել է Կարմիր բլուրի մասնաճյուղի ղեկավար: Սակայն դա որեւէ կերպ չի նշանակում, որ մասնաճյուղի ղեկավարումը անցել է ռուսերենի: Կարծում եմ, որ սրանով մասնաճյուղը շահելու է: Կարմիր բլուրում սկսել են իրականացվել բազմաբովանդակ ծրագրեր, որոնցից մեկն էլ հունիսի 18-ին Կարմիր բլուրում անցկացված Եվրոպական հնագիտության օրերն էին: Իվան Սեմյանը դպրոցահասակների համար շատ գեղեցիկ կրթական ծրագիր իրականացրեց, թե ինչպես են մետաղը հալեցնում եւ ստանում նետասլաք: Հիմա նաեւ այդ պարագայում մեզ դիմում են տարբեր կազմակերպություններ: Կոնկրետ այս պարագայում մեզ դիմել է ռուսական կազմակերպություն: Ասեմ ավելին` Էրեբունին ծրագրեր է իրականացնում եւ անգլերեն՝ անգլալեզու այցելուների համար, ֆրանսերեն՝ ֆրանսիացի այցելուների համար: Եվ հուշարձանի առումով սա շատ նորմալ է: Ռուսական կրթական ընկերությունն՝ իմանալով, որ Կարմիր բլուրում աշխատում է Իվան Սեմյանի նման հմուտ մասնագետ, դիմել էր, որպեսզի ռուսախոս երեխաների համար կրթական ծրագրեր իրականացնենք: Այդ կրթական ծրագրերը, բնականաբար, բավական եկամուտներ են բերելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին: Եվ այս առումով մշակվել է կրթական կոնտետ, ինչը շատ նորմալ է: Նույն հաջողությամբ մենք նման կրթական ծրագրեր անցկացնելու ենք օգոստոսի 11-ին հայ երեխաների համար Նավասարդի` հին հայոց Նոր տարվա օրը: Եվ այստեղ չպետք է խոսել խտրականության մասին: Մենք հանգիստ անում ենք մեր գործը: Կարմիր բլուրը շարունակում է զարգանալ: Երբ Կարմիր բլուրի մասին նման կերպ խոսում են, ես շատ կուզենայի նրանց լսել մի քանի տարի առաջ: Կարող էին մեղադրանքներ հնչեցնեին, երբ այն ժամանակ հնավայրը վերածված էր աղբանոցի: Իսկ հիմա հնավայրը մաքուր վիճակում է, զարգանում է, ստեղծվել են որոշակի ենթակառուցվածքներ, տեղի են ունենում պեղումներ: Եվ նաեւ սեպտեմբերի 1-ից Կարմիր բլուրւմ մեր ֆրանսիացի գործընկերների հետ սկսելու ենք աղյուսի վերարտադրության երկրորդ փուլը:

— Էրմիտաժի հետ համագործակցության ծրագրերի մասին ի՞նչ կասեք:

— Համաձայն Էրմիտաժի հետ պայմանագրի, պետք է Էրեբունու անկյունը ստեղծվի Էրմիտաժում, իսկ Էրմիտաժի անկյունը` Էրեբունիում: Եվ կան նաեւ այլ կետեր: Մի քանի օր առաջ մենք նամակ ստացանք Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժի տնօրեն, մեր կողմից շատ հարգելի Միխաիլ Պիտրովսկուց, ով վերահաստատել է, որ Էրմիտաժը պատրաստ է` հունվար ամսին Էրմիտաժում բացել Էրեբունու անկյունը: Սա մեծ ձեռքբերում է: Եվ մենք եւս վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը: Այժմ մենք աշխատում ենք «Էրեբունի» թանգարանում Էրմիտաժի անկյան ստեղծման կոնտենտի վրա: Բացի այդ, վերահաստատվել է աշխատակիցների փոխադարձ վերապատրաստման, ինչպես նաեւ սեպտեմբեր ամսվա վերջին Էրմիտաժ թանգարանից երկու վերականգնողներ կայցելեն «Էրեբունի» թանգարան եւ հնագույն մետաղի ռեստավրացման, ամրակայման վերաբերյալ կանցկացնեն վարպետաց դաս՝ ոչ միայն «Էրեբունու», այլ նաեւ Հայաստանի տարբեր վերականգնողների համար: Եվ նաեւ սեպտեմբերին Էրեբունի են այցելելու «Պուշկինի» թանգարանի մեր գործընկերները: Մենք շատ երկար տարիներ աշխատում ենք Պուշկինի անվան գեղեցիկ արվեստների պետական թանգարանի եւ նաեւ Ռուսաստանի ռեստավրացիոն պետական ինստիտուտի մեր գործընկերների հետ: Սկսվելու է «Էրեբունու» թանգարանում պահվող որմնանկարների կոնսերվացմանը, ամրակայմանն ու պահպանությանը միտված ծրագրերի երրորդ փուլը: Նաեւ Հայաստանի պատմության թանգարանը, Էրեբունի թանգարանը, Երեւան քաղաքի պատմության թանգարանը շատ լայն թափով պատրաստվում են Ա.Ս.Պուշկինի թանգարանում հոկտեմբեր ամսին բացվելիք «Ուրարտական թագավորություն` Հին Հայաստանի ժառանգությունը» խորագրով ցուցադրությանը: Այս համատեքստում աշխատանքները եւս շատ լայն թափով ընթանում են:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 


Այ՛ո, տոնական միջոցառումները  պետք է լինեն շատ ճոխ, մի լումմա անգամ չպետք է խնայենք. «Հանրապետություն» խմբակցության  ղեկավարՊուտինն ու Ռաիսին այսօր Մոսկվայում բանակցություններ կվարենՔոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. ՊողոսյանՍնուփ Դոգի միջոցառումը տեղի կունենա հաջորդ տարի, այժմ ժամկետների հարցն է քննարկվում. ԿԳՄՍ նախարարԱրցախցի պատգամավորները թող ազնիվ լինեն ու ասեն, թե քանի անգամ են պատգամավորներով գնացել ու տեսակցել իրենց ընտրած ժողովրդինՎաղը երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցումԱրցախում` ադրբեջանցիների հետ ապրող Սարգիս Գալստյանի կինը լուսանկարներ է հրապարակել ՍտեփանակերտիցԳյումրիում դեկտեմբերի 7֊ին ընդառաջ քաղաքային իշխանության տապալումը հերթական սատանայական սիմվոլիզմի դերսևորում էր. Կարապետ ՊողոսյանԱդրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կանկացվենԿոլյա Միքայելյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, մինչև նախորդ շաբաթ նա աշխատում էր ԱԱԾ-ումՀիփոթեքային վարկով աջակցում ենք զինվորականներին, որ բնակարան ձեռք բերեն. ՓաշինյանՉեմ բացառում, որ հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան«Ինչու է կալանավորվել Դավիթ Ավագյանը, որ Հայրենիք էր կորցնում եւ անտարբեր չէ՞ր»Ով էր Անդրանիկ Քոչարյանը մինչեւ հեղափոխությունը եւ ինչու է թալան բառը մինչ օրս ցավոտ տանում. ՄանրամասներԲաքվում սկսվել է պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունըԱրտարժույթի փոխարժեքները դեկտեմբերի 7-ինԵրևանում կանանց ծեծկռտուք է տեղի ունեցել. պատճառը՝ «ում ավելի պոչն է երկար ու հաստ»․shamshyan.comՄոսկվայաբնակ 83-ամյա հայ կինը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Պուտինը որդեգրի իրենՍպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 35 տարիՏաք եղանակը երկրաշարժի նշան չէ, մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետԿառավարության հերթական նիստը՝ ուղիղԱդրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Հայաստանում. ՆԳՆ փրկարար ծառայությունՄարզպետ է այսօր պաշտոնանկ արվելուԿլինեն չպլանավորած հանդիպումներ հին ծանոթների հետ. դեկտեմբերի 7-ի աստղագուշակՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանն այսօրԲլինկենն անհամբեր սպասում է առաջիկայում Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին՝ խաղաղության բանակցությունների համար. Օ'ԲրայեԱլիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է իր ներդրումն ունենալ Երևանի և Բաքվի միջև բանակցություններումԿինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիսՍեքս-սկանդալ. Մայրը որդուն բռնացրել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս«ՀՈՒՆԳԱՐԱՑԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՆՈԿԱՈՒՏՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԷՐԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 7Զելենսկին պատրաստվում է հեռանալ. Ուկրաինական աղբյուր«Փաստ». Ալավերդիում ոստիկանները ագրեսիվ են տրամադրված եղել«Հրապարակ». Ալավերդուց անցան ԳյումրունՓաշինյանի ոչ մի խոսք իրական չէ. ինչ է սպասվում Հայաստանին. «Ժողովուրդ»Ռուսական բանակը ճնշում է բոլոր կողմերից. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՈւժեղ երկրաշարժ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մոտ. Ուժգնությունը՝ 7-8 բաԲայդենի ելույթը չօգնեց. ԱՄՆ Սենատն արգելափակեց Կիևին օգնելու օրինագծի քվեարկության բերելը«Հրապարակ». Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջին1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, հազարավոր հայերի համար ժամանակն ընդմիշտ կանգնեց«Փաստ». Ով այնպիսի սուտ ասի, որ...Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ»Ինքնաթիռը սկսել է այրվել Ուլան-Ուդեից թռչելու պես (Տեսանյութ)Ամերիկացի քաղաքական գործիչները հրաժարվում են աջակցել Ուկրաինային. The American ConservativeԲԱՄԲԱՍԱՆՔՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԶԱՐՄԱՆՔՔՊ-ականներ, լսում ե՞ք ինչ է ասում, ձեզ է ասում. Արտակ Զաքարյան15 տարեկան էջմիածնեցի աշակերտին հուղարկավորեցինԻնչպես դիմավորեցին Պուտինին Էմիրաթներում (Տեսանյութ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода