«Մայր Հայաստան»-ի Անահիտ Մութաֆյանն Անահիտ Մութաֆյանը չէ
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու ընտրություններին «Մայր Հայաստան» դաշինքի (կազմում «Երկիր ծիրանի» եւ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններն են) ԿԸՀ ներկայացրած ցուցակի 27-րդ համարն Անահիտ Մութաֆյանն է: Թե ինչու որոշեց առաջադրվել, «Իրավունք»-ը հետաքրքրվեց նրանից: Պարզվում է՝ դերասանուհին անակնկալի է եկել՝ տեսնելով իր անուն-ազգանունը նախընտրական ցուցակում, ապա տեղեկացել, որ կա ուրիշ Անահիտ Մութաֆյան՝ դոկտոր, պրոֆեսոր:
«Իմ տեսակետը համընկնում է ՀՅԴ-ի տեսակետի հետ: Ես Երեւանի ավագանու ընտրությունները համարում եմ առ ոչինչ, քանի դեռ կա Արցախի խնդիրը: Այնպես որ, ինձ մի փնտրեք նախընտրական որեւէ ցուցակում՝ այս դեպքում՝ անգամ եթե գտնեք իմ անուն-ազգանունը», - մեզ հետ զրույցում ընդգծեց դերասանուհի Անահիտ Մութաֆյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ