Զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Անտոնյանը եւ Արսեն Մկրտչյանը. Մասիսի քաղաքապետ
Ներքաղաքական
«Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետեւանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը եւ Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ», - գրել է Մասիսի քաղաքապետ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: