Անգլուխ պայքարը հեռանկար չունի եւ դատապարտված է. Սայաթ Շիրինյան
Ներքաղաքական
«Եվ, քանի դեռ չի ասվել ընդիմության միակ առաջնորդի անունը եւ, քանի դեռ այդ անձը չի ստանձնել առաջնորդի իրեն վերապահված լիազորություններն ու պատասխանատվությունը եւ, քանի դեռ փորձ չի արվում հասարակությանը՝ հանուն գաղափարի կոնսոլիդացնել առաջնորդի շուրջը, ապա կունենանք այն, ինչ ունենք։ Անգլուխ պայքարը հեռանկար չունի եւ դատապարտված է։ Թարգեք էտ փրկության կոմիտեներն ու փրկության խորհուրդները, չի ստացվի։ Նորից են կրկնում՝ պետք է հանուն գաղափարի համախմբվել «մահապարտ» առաջնորդի՝ (ով չի վախենա կալանավորվելուց կամ սպանվելուց) շուրջ, մնացածը՝ լոզունգների մակարդակի, չիրականացող, մեղմ ձեւակերպեմ, ընդամենը՝ բարի կամքի դրսեւորումներ են», - գրել է ոստիկանության գնդապետ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ: