Շառլ Միշելի դեմքը, երբ Իշխան Սաղաթելյանից իմացավ, որ Փաշինյանն իր խամաճիկն է. Այվազյան
Ներքաղաքական«Շառլ Միշելի դեմքը, երբ Իշխան Սաղաթելյանից իմացավ, որ Փաշինյանն իր խամաճիկն է։ Իհարկե, Շառլ Միշելը սրիկա է, բայց Փաշինյանը հաստատ իր խամաճիկը չի։
Վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ գլխավորությամբ Արեւմուտքի կողմից Հայաստանի պետականության ավերից, սարքած պատերազմից, հետպատերազմյան գործընթացներից, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց, Արցախի շրջափակումից հետո, առավելագունը ինչ մի կերպ հնարավոր եղավ պոկել ընդդիմության ներկայացուցչի բերանից 5 տարի անց դա Շառլ Միշելի անունն էր։
Որոշ մարդիկ, որ հարց էին ուղղում ընդդիմությանը, թե Արեւմուտքին ինչո՞ւ չեք անդրադառնում։ Դե հենա անդրադարձան, մի ամբողջ Շառլ Միշելին հիշեցին։ Ուրեմն՝ մեզ հետ կատարվող այս ամբողջ աղետի հետ ԱՄՆ-ը կապ չունի, Մեծ Բրիտանիան կապ չունի, Ֆրանսիան կապ չունի, և փաստորեն ամեն ինչի մեղավորը Շառլ Միշե՞լն է։ Դե ապրեն ամերիկացիք, ինչ խոսք։ Ժողովուրդների գլխին աղետ բերելու գործում իրենց ականջները թաքցնելու մեծ վարպետ են», - գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ: