Համաձայն չենք, որ մեր ազգի մի մասը կոտորվի, որպեսզի մյուս մասը չաղ ու բախտավոր լինի. Աբովյան
Ներքաղաքական
Քաղաքական մեկնաբան, նախկին պատգամավոր ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ կարծիքով` ՀՀ իշխանությունները ՌԴ-ին նշանակել են մեղավոր` այլ աշխարհաքաղաքական կենտրոնի հորդորով, որպեսզի այդ հորդորի ներքո փորձեն փրկել իրենց իշխանությունը եւ Հայաստանը մտցնեն Արեւելք-Արեւմուտք առճակատման դաշտ: Նրա գնահատմամբ` Հայաստանի սուբյեկտայնությունն այնքան է նվազել, որ արտաքին ուժերն են պայքարում, թե ով կվերահսկի Հայաստանով անցնող ճանապարհները:
— Մենք այլ տարբերակ չունենք, քան գնալ ազգային համերաշխության ճանապարհով, որը չի նշանակում ազգային հնազանդություն: Այսինքն` բոլորը համերաշխ են, որ չենք գնալու թուրքի աշխարհաքաղաքական հաշվարկների համար մատաղ լինելու: Մենք համաձայն չենք, որ մեր ազգի մի մասը կոտորվի, որպեսզի մյուս մասը չաղ ու բախտավոր լինի: