Անչափ հուզիչ. ցավալի դեպքից հետո Նարե Գևորգյանը հրապարակում է արել`Մաշ Իսրայելյանի ձեռքը բռնած ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 24 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի տարածքում. ՊՆ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն», թեման միշտ պահվել է արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում «Իսկանդերը» Խարկովում ոչնչացրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի ակադեմիան (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամեն նշան ունի իր գույնը, որը գրավում է փողը և հաջողությունը․․․Իմացիր քոնը Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները ԵԱ-Մ20. Ալեքսանդր Լազարյանը` ոսկե մեդալակիր «Հրապարակ». Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել «Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության «Փաստ». Բա որ «շեֆը» զայրանա

Հայաստանյան իշխանության խելագար սխալները մեզ նորանոր փորձությունների առաջ են կանգնեցնում. Ալեքսանյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:

«ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՄԵՐԺՈՒՄ Է ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ»

Լինելով արցախցի՝ համամի՞տ եք Արցախի հարցում ՀՀ իշխանության վարած քաղաքականության հետ: Արցախցին երբեւէ կհամակերպվի՞ Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն:

— Կտրականապես համամիտ չեմ, ինչպե՞ս կարելի է համաձայնվել հակաարցախյան, հակահայ քայլերի հետ: Իմ հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը մերժում եւ դատապարտում է դրանք: ՀՀ իշխանությունների դիրքորոշումը համարում ենք դավաճանական: Իր ներկա աննահանջ կեցվածքով արցախահայությունը պաշտպանում է այն տեսակետը, որ Արցախն ունի ինքնորոշման անօտարելի իրավունք, միաժամանակ՝ Հայաստանի հետ միավորվելու իրավունք: Շատ ափսոս, որ հիմա միջազգային կառույցները լռում են այդ առնչությամբ, սակայն, համոզված եմ, կգա պահը, եւ նրանք դարձյալ կառաջնորդվեն նաեւ ազգերի ինքնորոշման դրույթով, ինչպես մինչեւ 2020 թվականն էր: Հիշողության թարմացման համար ասեմ, որ արցախյան խնդրով զբաղվող համանախագահ տերությունները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ Ֆրանսիան, հակամարտության կարգավորման համար ելակետ էին ընդունում հետեւյալ երեք սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում: Հիմա այդ եւ այլ երկրներ եռյակ սկզբունքներից «մոռացել» են երկուսը՝ կիրառելով միայն տարածքային ամբողջականությունը: Սա աշխարհաքաղաքական, շահադիտական խաղերի հետեւանք է: Բայց անառողջ ու անարդար գործելակերպը երկար տեւել չի կարող: Ի վերջո, կարիք է լինելու վեճերը լուծել վավերացված հիմնարար սկզբունքներով:

Արցախի հանդեպ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները տիպիկ ազգադավ վերաբերմունքի արտահայտություն են, հատուկ միտում ունեն հիմնախնդրի հանգուցալուծումը տանել ազերաթուրքական շահերի հունով: Առաջին անգամ Արցախը բախվել է հայաստանյան մի այնպիսի ապազգային իշխանության հետ, որ հրաժարվել է միասնական հայրենիքի գաղափարից եւ նրա մի հատվածի զոհաբերումն է ծրագրել: Արցախցիների գերակշիռ մեծամասնությունն անվերապահորեն մերժում է նիկոլական վարչախմբին եւ նրա հեռացումն է ուզում: Մենք հիմա կանգնած ենք մեր խնդիրները ինքնուրույն լուծելու պարտադրանքի առաջ՝ առանց Հայաստանի պետության: Իսկ դեռ երեկ միասին էինք: Այնուհանդերձ, Արցախը երբեւէ չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա վերջնական կործանում է բերելու հայկական երկրամասին: Մենք պատմական այնպիսի ուղու վրա ենք, որը բացառում է նման տարբերակը:

— Այսօր առաջ է քաշվում խաղաղության պայմանագրի օրակարգը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Խաղաղության համար պետք է պայքարել եւ ոչ թե հանձնվել թշնամու թելադրանքին ու էապես զիջել ունեցածդ: Չի կարող կենսունակ լինել մի պայմանագիր՝ կոչվի այն խաղաղության, միջպետական, թե փորձնական, որտեղ պաշտպանված չեն արցախցիների իրական շահերը՝ անվտանգությունը, ինքնորոշման իրավունքը, քաղաքացիական ազատությունները եւ այլն: Այդ ամենը եթե հստակ ամրագրված չլինի, նշանակում է մեզ մատուցվելու է մի փաստաթուղթ, որը ծանրորեն հարվածելու է արցախահայությանը: Իր բնօրրանում գոյապայքարի մեջ գտնվող ժողովրդին նոր փորձության չպետք է տանել: Պետք է էս գլխից կանխել նման սցենարը: Արցախում խաղաղություն են փափագում, բայց այն չի կարող մեր հայրենակիցների կենսական շահերը խարխլող ու ոտնահարող բնույթ ունենալ: Մենք արմատապես դեմ ենք բոլոր այն արձանագրություններին, որոնցով փորձ կարվի մեր ժողովրդին գերեվարել ու նվաստացնել իր հայրենիքում: Ազգային ինքնության պահպանությունը եւ քաղաքացիական ազատությունները մեր գլխավոր կողմնորոշիչներն են: Այնպես որ, եթե ստորագրվի որեւէ փաստաթուղթ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, այնտեղ պետք է արտացոլված լինեն արցախահայության բոլոր իրավունքները, որոնց համար պայքար է ընթանում արդեն 35 տարուց ավելի: Հակառակ դեպքում Արցախը առ ոչինչ է հայտարարելու նման փաստաթուղթը եւ շարունակելու իր պայքարը:

«Ի ՆՊԱՍՏ ԱՐՑԱԽԻ՝ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ՔԱՌՈՐԴԸ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ»

— Արցախում ապրող մեր հայրենակիցներն այսօր դժվարին օրեր են ապրում…

— Այո: Իրավիճակը, հատկապես սոցիալական տեսանկյունից, օրեցօր ավելի է վատթարանում: Ուժերի գերլարումով՝ մեր հայրենակիցները դիմակայում են կեցության բոլոր դժվարություններին: Բայց այնքան սոցիալական վիճակը չէ արցախցուն ընկճում, որքան բարոյահոգեբանական աջակցության անբավարարությունը: Իրական զորակցության մեծ պակաս կա: Դու կարող ես լինել կիսաքաղցած, բայց բարոյապես ու հոգեպես պաշտպանված՝ պետության ու համայն ժողովրդի կողմից: Ա՛յ, դա է, որ արցախցիները չեն զգում հարկ եղածին պես: Եթե աշխարհի հայությունը համարում է, որ Արցախի տերը հայ ժողովուրդն է, ապա տիրություն պետք է անել արդյունավետ ու արժանապատիվ ձեւով: Այլ ոչ թե այնպես, ինչպես այսօր տեսնում ենք: Իմ դիտանկյունից՝ ներկայումս, ի նպաստ Արցախի, հայության ներուժի նույնիսկ մեկ քառորդը չի օգտագործվում: Ամենացավալին այն է, որ արցախցիներն իրենց լքված ու դավաճանված են զգում: Այդ զգացողությունը շատ է տանջում մեր հայրենակիցներին: Պետք է շատ արագ վերջ դրվի այս ամենին, որովհետեւ իսկապես չգիտենք, թե ժողովրդի դիմադրողական ոգին որքան կարող է հակազդել ուժգնացող ճնշմանը: Առաջնահերթորեն մարդկանց պետք է բավարարել պարենով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով: Գրեթե ամեն ինչի մեծ սղություն է հիմա Արցախում: Իսկ պարենի որոշ տեսակներ ընդհանրապես բացակայում են արդեն մի քանի ամիս, ինչպես, օրինակ, շաքարավազը, արեւածաղկի ձեթը եւ այլն: Ավելի քան 9–ն ամիս է արդեն, ինչ մեր ժողովուրդը տոտալ շրջափակման մեջ է, կյանքը Արցախում մեծապես խաթարված է: Պետք է ճեղքել շրջափակումը բոլոր հնարավոր ու անհնարին թվացող միջոցներով: Գուցե ճիշտ են նաեւ նրանք, ովքեր պնդում են, որ այս պահին հարկ է շատ արագ գտնել միջանկյալ, ժամանակավոր լուծում, ամենեւին չվնասելով մեր կենսական շահերը: Երեւի պետք է մի փոքր շունչ առնել ապահով մի հանգրվանում, ապա կրկին առաջ շարժվել:

— Արցախում վերջերս նախագահական ընտրություններ անցկացվեցին: Ի՞նչ կարծիք ունեք նորընտիր նախագահի վերաբերյալ:

— Այս անգամ նախագահն ընտրվել է խորհրդարանի կողմից՝ ռազմական դրության պայմանների համար նախատեսված օրենքով: Որոշակի դրական պահ տեսնում եմ այդ ընտրության մեջ. նոր նախագահը, նախկինի համեմատ, որոշ առավելություններ ունի իր քաղաքական ու քաղաքացիական բնութագրիչներով: Հատկապես ազատ գործելու առումով նա ավելի անկաշկանդ է: Ակնկալիքներ կան, որ արցախյան մռայլ կյանքում բարելավում կլինի: Նոր նախագահը պետք է այնպես գործի, որ գոնե ինչ–որ չափով վերականգնի հասարակության վստահությունը պետության ու իշխանության հանդեպ: Ոչ միայն արտաքին, այլեւ ներքին շատ խնդիրներ կան, որոնց կարգավորումը մեծապես կախված է բարձրագույն իշխանության գործելաոճից ու վարքագծից: Եթե, օրինակ, եղած սուղ միջոցները արդար ու կազմակերպված ձեւով չեն բաշխվում քաղաքացիներին, ապա մեղադրանքի սուր սլաքները, նախեւառաջ, ուղղվում են իշխանական վերնախավին: Նորընտիր նախագահը պետք է ապացուցի, որ ինքը կարող է հանրությանը վերածել մի միասնական օրգանիզմի, մի բռունցքի, որ ունակ է լինելու հաղթահարել ամեն մի փորձություն: Նախագահը պարտավոր է ապացուցել, որ ինքը առաջնորդ է եւ ոչ թե հերթական բարձրագույն պաշտոնյան: Դեռ մի քիչ էլ սպասենք, տեսնենք, թե գործի անցած նախագահ Շահրամանյանը ինչպես կկարողանա բարվոքացնել կացությունը:

«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼԸ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՄԵՐ ԿԱՐԳԻ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ»

— Հայ–ռուսական հարաբերությունների սրված վիճակը, ըստ Ձեզ, որքանո՞վ կանդրադառնա մեր ժողովրդի վրա:

— Ցավոք սրտի, արդեն անդրադառնում է: Իմ տեսակետը միշտ այն է եղել, որ Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ պետք է մնա անփոփոխ՝ անկախ այստեղ գործող իշխանության տիպից ու որակից: Եվ ընդհանրապես հայ–ռուսական հարաբերությունները պետք է մշտապես հիմնված լինեն փոխադարձ այն շահերի, վստահության վրա, որ առկա են եղել վերջին 200 տարվա ընթացքում: Ափսոսանքով պիտի նշեմ, որ ռուսական իշխանությունները, խնդիրներ ունենալով հակառուսական քայլերի դիմող հայկական իշխանությունների հետ, հայ–ռուսական հարաբերությունները զգալիորեն ձեւափոխել են միջիշխանական հարաբերությունների: Եթե հայաստանյան իշխանությունները սխալ, չմտածված ու միտումնավոր քայլեր են կատարում ՌԴ–ի նկատմամբ, Կրեմլը չպետք է հիմք ընդունի դա եւ այնպիսի քաղաքական վարքագիծ դրսեւորի, որից տուժի մեր ժողովուրդը: Այսպես, մեզ համար անհասկանալի է մնում, թե ինչպես է ռուս խաղաղապահական առաքելությունը թույլատրել Արցախը Հայաստանին կապող՝ Բերձորի միջանցքի արգելափակումը. 120 հազար հայ այդ արգելափակումից մեծ զրկանքներ է կրում: Կամ՝ ինչո՞ւ ՌԴ–ն գործնականում անտարբեր գտնվեց անցյալ տարվա սեպտեմբերին ՀՀ–ի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ: Հայ–ռուսական կայուն, բարեկամական, փոխշահավետ հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է իշխանությունների կամայական խմբագրումներին ենթարկվեն: Այս կետում ե՛ւ ռուս, ե՛ւ հայ կառավարիչները լրջորեն պետք է վերանայեն իրենց գործողությունները: Անշուշտ, անհեռանկար է հակառուսական վերաբերմունք ցուցաբերել հատկապես հիմա, երբ ՌԴ զինուժը գտնվում է Հայաստանում եւ Արցախում: Ընդհանրապես հակառուսական քայլեր ձեռնարկելը խելագարություն է մեր կարգի երկրի համար: Մենք պետք է հեռատեսորեն գիտակցենք, թե ինչ աղետալի հետեւանքների կարող է հանգեցնել ՌԴ–ի հետ առճակատումը: Հարկ է ուրիշների դասերից սովորել. մեր աչքի առաջ է, օրինակ, ուկրաինական ողբերգությունը: Ռուսաստանի հետ հակադրվելն առաջին հերթին մեծ վնաս է Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին: Պետք է շարունակ աշխատել ռուսական կողմի հետ եւ նրանից ստանալ այն, որի կարիքը մենք ունենք եւ որին արժանի ենք: Հիմարություն է սեփական սխալները բարդել Ռուսաստանի կամ՝ Ամերիկայի, Եվրոպայի վրա: Հայաստանյան իշխանության խելագար սխալները մեզ նորանոր փորձությունների առաջ են կանգնեցնում: Մենք պետք է օգտվենք ռուսական ներուժից, հուսալի, շրջահայաց ու սկզբունքային լինենք մեր դաշնակցային հարաբերություններում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Անչափ հուզիչ. ցավալի դեպքից հետո Նարե Գևորգյանը հրապարակում է արել`Մաշ Իսրայելյանի ձեռքը բռնածՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 24 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի տարածքում. ՊՆՍերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն», թեման միշտ պահվել է արտաքին քաղաքականության առաջնային օրակարգում«Իսկանդերը» Խարկովում ոչնչացրել են Ուկրաինայի ազգային գվարդիայի ակադեմիան (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ամեն նշան ունի իր գույնը, որը գրավում է փողը և հաջողությունը․․․Իմացիր քոնը Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները ԵԱ-Մ20. Ալեքսանդր Լազարյանը` ոսկե մեդալակիր «Հրապարակ». Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության«Փաստ». Բա որ «շեֆը» զայրանաԿուրախովոյի հարավային թեւում ռուսները վերսկսեցին լայն ճակատով հարձակումը (Քարտեզ)«Հրապարակ». Միլիարդավոր դոլարներ են վատնվել. Քրեական վարույթ է հարուցվել«Ժողովուրդ». Հաղորդագրություն են տարածում ո՛չ թե օտար պաշտոնյաների, այլ ՀՀ նախարարների հետ հեռախոսազրույցների մասինԱստղագուշակները պարզել են, թե որ նշանների մոտ 2025 թվականին կարիերայի և անձնական կյանքի փոփոխություններ կլինեն «Փաստ». Արցախցիներին աջակցություն կտրամադրվի ևս երեք ամիս, դրանից հետո այն կտրամադրվի բացառապես առանձին խմբերիApple-ը նախատեսում է 3 տարում իր ողջ արտադրանքը համալրել սեփական Wi-Fi չիպով«Հրապարակ». ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել են»Մասնագետը նշել է՝ միրգը որքան օգտակար է հղիության ընթացքում«Ժողովուրդ». Քոչարյանը համախոհներ է փնտրում, որ չպաշտոնազրկվի. ՔՊ փակ նիստի հետքերովԳեղեցիկ կնոջ 5 հատկանիշները՝ ըստ Օդրի Հեփբերնի«Փաստ». Ինչպե՞ս է Նարեկ Նալբանդյանը ոսկու հանք ձեռք բերելԱհա՝ ինչ խնդրի կհանգեցնեն բարձրակրունկները հաճախ կրելըՌուսական բանակը 3 կողմից սեղմում է Կուրախովոն. Ուկրաինական աղբյուրներ3 լավագույն նոութբուքների ընտրանին, որոնք հարմար են ուսման և աշխատանքի համարՈւկրաինական իշխանությունների մոտ «աճում է հուսահատության զգացումը պատերազմի վերաբերյալ». BloombergԳիտնականները նշել են՝ քանի՞ կին է հարկավոր տղամարդուն երջանիկ լինելու համարՄՌՏ սարքը թույլ է տալիս ամենայն մանրամասնությամբ հետևել պտղի յուրաքանչյուր քայլին TENAA կարգավորիչը բացահայտել է Realme GT 7 Pro առաջատար սմարթֆոնի բոլոր բնութագրերըՄի քանի կանոն, որոնք փոխում են կյանքը դեպի լավըԿնոջ ֆիզիկական առանձնահատկություններ, որ կգրավեն բոլորինհայտնաբերվել է թաքնված օվկիանոս, որում կյանքի առաջացման համար պայմաններ կանԱհա պատճառը՝ սննդակարգում ներառելու համար Բռնաբարե՞լ է արդյոք քենու հաշմանդամ աղջկան, թե բավարարվել է միայն ունեցվածքը յուրացնելովՕգտվողների մեծ մասը՝ խուսափում է ծալվող սմարթֆոններից100 դրամանոց կամ մի ավինյանական քյանդրբազությունԻնչպե՞ս կարելի է անել՝ դանդաղ ծերանալու համարԵԱ-Մ23. Միլենա Խաչատրյանը` արծաթե մեդալակիր Հոգեբանը նշել է փաստեր, որ պետք է իմանալ տղամարդու մասինԱհա՝ ի՞նչէ պետք սմարթֆոն գնելիսՀնարավո՞ր է Բաքվում «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումՈվ է պտտեցնում Զուրաբիշվիլու «հայկական կառուսելը»Ահա՝ ի՞նչ հնարավորություններ ունի նոր սմարթֆոնը Տիկնիզյանի Իսպանիա տեղափոխվելու շանսերը բարձր են, «Լոկոմոտիվը» կարող է նոր պայմանագիրից հետ կանգնել Լա Լիգայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը3 հարցադրում, որ կինը չպետք է անի՝ հաջողակ կյանքի համարOnePlus ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր սմարթֆոն OnePlus 13-ը3 բան, որոնց համար կզղջանք արդեն 10 տարուցApple կորպորացիան մտադիր է ստեղծել շաքարաչափ, որը կարող է վերլուծել արյունը՝ առանց մաշկը ծակելուԱստղակերպի ամենից հաճելի և գրավիչ նշաններըՄի քանի մեթոդ, որ կարող են հանգեցնել սմարթֆոնի աշխատանքի խափանման
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top