Հունիսի 19-ի աստղագուշակ Պապիկյանն ու Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին առնչվող հարցեր Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս, սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է․ Երևանի արձագանքը՝ Բաքվին Ազատ վիզայի տակ ուրիշ բաներ են նախապատրաստում Հայաստանում․ Բագրատ սրբազան Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ շատ ջերմ մտերմություն ունեմ, նաև՝ 2-րդ ու 3-րդ նախագահների շրջանակների հետ. Բագրատ Սրբազան Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել Մարդը ասում է՝ բետոն եք լիզելու, հարվածում են գեներալին ԱԺ-ում, սա քաղաքական կյա՞նք է. Սրբազան (տեսանյութ) Հաջիևը հայտարարել է, թե Ֆրանսիայի կողմից ՀՀ զինումը «սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության համար» Ինչ սուպեր հնարավորություններ ունի Փաշինյանի վարչապետի կոստյումը

Իշխանափոխություն կլինի իշխանության ներսում, ընդդիմությունը պետք է լինի ճկուն. Մանասերյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:

- Արցախում հարաբերական հրադադար հաստատվեց եւ, ըստ էության, ադրբեջանական նախապայմանները կյանքի են փորձելու կոչել՝ զինաթափել Արցախը, տարհանել բնակչությանը, իսկ 90-ականներից իրենց Հայրենիքի համար պայքարած ազատամարտիկներին՝ իբրեւ ռազմական հանցագործներ ձերբակալել: Այս մասին Դուք զգուշացնում էիք դեռ ամիսներ առաջ: Ի՞նչ հետեւանքներ է ունենալու այս ամենը:

- Այո՛, Արցախում հայտարարվեց հրադադարի մասին, սակայն իրականում շարունակվում են հրադադարի խախտմամբ տեղի ունեցող ռազմական գործողությունները, որի մասին նաեւ հայտնեց ՌԴ պաշտպանության նախարարությունն իր տեղեկագրում, ըստ որի «Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր արձանագրվել է հրադադարի խախտման հինգ դեպք՝ Շուշիի շրջանում՝ երկու, Մարդակերտի շրջանում՝ երեք»։

Ինչո՞ւ է Ադրբեջանի կողմից խախտվում հրադարի վերաբերյալ համաձայնությունն այն ժամանակ, երբ արդեն Արցախի ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, հասկանալի է, քանի որ Ադրբեջանն ավելի հեռահար նպատակներ ունի, եւ Արցախը լիարժեք իր տիրապետության տակ վերցնելուց հետո, որը կարձանագրվի անմիջապես փաստաթղթով, կսկսի, ըստ Ալիեւի, «Արեւմտյան Ադրբեջան» օպերացիան: Իսկ դրա համար Արցախի ղեկավարության հայտարարությունն այն մասին, ըստ որի Արցախի հանրապետությունը ճանաչում են, որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս, զենքերը վայր են դնում եւ ընդունում Ադրբեջանի հպատակությունը Ադրբեջանին չի բավարարի։ Չնայած Արցախի իշխանությունների կողմից արվեց նաեւ մի շատ վտանգավոր հայտարարություն, որը կարծում եմ՝ Ադրբեջանի պահանջներից մեկն էր, այն է, որ Արցախի հանրապետությունից հանվում է հայկական զորամասերը եւ Արցախում տեղակայված հայկական բանակը։ 

Այսպես, արդեն տեղի է ունեցել հանդիպում Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ։ Խոսել, որ որեւէ դրական արդյունք կլիներ այս բանակցություններից ի շահ արցախահայության, ճիշտ չի լինի, քանի որ այս հանդիպումները, որպես այդպիսին, հավասարը հավասարի հետ չի արվում, հետեւաբար առկա է հետեւյալ պատկերը՝ պահանջող եւ կատարող կողմ։ Իսկ սա նշանակում է բանակցող մի կողմը լիարժեք իրավունք ունի թելադրել իր պահանջները մյուս կողմին, իսկ մյուս կողմը այդ իրավունքից զրկված է։ Եթե անգամ հաշվի առնենք, թե ինչպիսի մակարդակում է տեղի ունենում բանակցությունները, ապա ակնհայտ կլինի հասկանալ, որ, այսպես ասած, երեք կողմի, նկատի ունեմ նաեւ ռուս «խաղապահներ»-ին նույնպես, ավելի ցածր կարգավիճակ ունեցող անձանցով են ներկայացված։ Ինչու եմ ռուս «խաղաղապահ» չակերտների մեջ նշմամբ ասում, քանի որ մինչ այս պահը ռուսներն Արցախում այդպես էլ ՄԱԿ-ի կողմից չստացան խաղաղապահի կարգավիճակ, այդ իսկ պատճառով նույնիսկ նրանց կողմից կազմակերպվող բանակցությունները միջազգային չափորոշիչների մեջ չեն։

Ինչեւէ, Ադրբեջանի համար ներկայումս կարեւոր է այն, որ Արցախի բնակչությունը այս եւ առաջիկա մեկ տարվա մեջ գոնե չպետք է տեղահանվի, քանի որ նրանք Հայաստան, հատկապես Զանգեզուրի տարածաշրջան ադրբեջանցիներով բնակեցնելու խնդիր ունեն, իսկ եթե Արցախի բնակչությունը լքի իր բնակավայերը, դա կնշանակի, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիները լիովին կարող են բնակվել Արցախի տարածքում հայերի կողմից լքված բնակավայերում: Իսկ սա կարող է կաշկանդել Ադրբեջանին Հայաստան ադրբեջանցիների վերադարձման հարցի լիարժեք խնդիրը առաջ բերելու եւ հօգուտ իրեն հարցը լուծելու համար։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի իշխանության կողմից ամենինչ արվելու է արցախահայությանը ժամանակավոր Արցախում պահելու համար, որպեսզի միջազգային հանրությանն էլ ցույց տրվի, թե իրենք որքան են մարդասեր։ Արդեն Ալիեւի կողմից հայտարարվել է համաներում շնորհելու մասին այն քաղաքացիներին, որոնք զենքը վայր են դրել, իսկ որ նաեւ որս կսկսվի առաջին եւ երկրորդ Արցախի ազատագրման պայքարի մասնակիցների եւ նրանց ղեկավարների դեմ, միանշանակ է, կհարուցվեն տասնյակ հարյուրավոր, հազարավոր քրեական գործեր, հարցաքննության արդյունքում, խոշտանգումների միջոցով ձեռք կբերվեն «ապացույցներ», որոնք էլ կներկայացվեն միջազգային քրեական դատարան։

Իսկ թե ինչով էր վտանգավոր Արցախի իշխանությունների հայտարարությունը՝ Հայկական բանակի զորամիավորումները դուրս բերելու մասին, որն, ըստ իրենց այս պահին Արցախում են, եւ թե որքանով էր նման հայտարարությունը անհրաժեշտ Ադրբեջանին, գաղտնիք չէ, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ հայց ներկայացնել, իսկ նման «ապացույցների» դեպքում Հայաստանը կհայտարարեն «ագրեսոր» պետություն, գումարային մեծ պահանջներ կներկայացվի Հայաստանին, չտրվելու դեպքում այն կփոխհատուցվի ՀՀ տարածքներով, իսկ մենք ականատես ենք լինում Նիկոլ Փաշինյանի հակահայ եւ հակապետական քաղաքականությանը, որն էլ նշանակում է, որ դրա արդյունքում արված գործողությունների եւ հայտարարությունների հիման վրա Հայաստանը կհայտնվի  դիվանագիտական, ֆինանսական բավականին ծանր վիճակում։

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի իշխանությունը՝ ի դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարեց, որ արցախահայությունը «տեսականորեն եւ պրակտիկորեն» կարող են  բնակվել Արցախում գտնվող իրենց տներում, եւս մեկ դավաճանություն էր այդ մարդկանց նկատմամբ, քանի որ ե՛ւ ոչ տեսականորեն, ե՛ւ ոչ գործնականում հնաարավոր չէ նման հայատաց քաղաքականություն վարող պետության մեջ գոյատեւել, անգամ նույնիսկ ստրուկի կարգավիճակով։ Սա կարծում եմ՝ Ալիեւ-Փաշինյան հերթական համաձայնության արդյունքն է, բայց այն որ այսօր հայ ժողովուրդը մնացել է միայնակ, ակնհայտ է եւ դրա մեղավորը գործող իշխանությունն է՝ իր վարած հակապետական, հակազգային քաղաքականությամբ, եւ նաեւ հայ ժողովուրդը, որը թույլ տվեց պարտված երկրի ղեկավարին, բոլոր պետական ինստիտուտները ոչնչացրած անձին եւ իր խունտային շարունակի ղեկավարել։ Ցավով պետք է ասեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը եւս երկու տարի շարունակի կառավարել, ապա Հայաստանը, որպես անկախ պետություն, տարածաշրջանում գոյություն չի ունենա։

- Իսկ ի՞նչ կասեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երեկ տեղի ունեցած քննարկման մասին:

- Իհարկե, ՄԱԿ-ն իր առաքելությունը կուղարկի Արցախ, բայց ոչ թե արցախահայությանը օգնելու համար, այլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը արձանագրելու, որի մեջ արդեն ներառված է Արցախը։

Մենք՝ հայ ժողովրուրդս, այդպես էլ չհասկացանք, կամ չընդունեցինք այն ակնհայտ ճշմարտությունը, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր եւ յուրաքանչյուր պետություն ու կազմակերպություն առաջնորդվում է միայն ու միայն իր առաջնային շահով, իսկ դիվանագիտությունը նրա համար է, որ կարողանաս քո պետության շահը այնպես անես, որ այդ գերտերությունների հետաքրքրություների արդյունքում նաեւ իրենց շահը լինի: Իսկ ներկայումս Հայաստանում գործող իշխանության միակ նպատակը եւ վարած քաղաքականությունը այն է, թե ինչպես նպաստել Մեծ Թուրան պետության ստեղծմանը։

Եթե գործող իշխանության համար առաջնային լիներ պետական եւ ազգային շահը, ապա այդքան կտրուկ չէր փոխի իր քաղաքական վեկտորը եւ ի ապացույց այդ ամենի՝ վարչապետը իր կնոջը չէր ուղարկի Ուկրանիա՝ այն պահին, երբ Հայաստանի եւ Արցախի իրավիճակը դիվանագիտական եւ ռազմական առումով օրհասական է։ Այս ամենի պատասխանը, իհարկե, ուղակիորեն տրվեց Մեդվեդեւի կողմից, որը Ռուսաստանում հաջորդ նախագահի պոտենցիալ թեկնածուն է։ Նրա հայտարարության պտուղները դեռեւս Հայաստանը համտես կանի։ Հիշեցման կարգով ասեմ, որ Մեդվեդեւը արել էր հետեւյալ գրառումը «եղբայրական երկրի գործընկերոջ» մասին. «Նա փորձել է պատերազմում իր աշնորք պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, հրաժարվել իր երկրի տարածքի մի մասից եւ սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ՝ կնոջը «բլիթներով» ուղարկել Մոսկվայի թշնամիների մոտ… գուշակիր, թե ինչ ճակատաագիր է նրան սպասվում»։ Գիտեք սա պարզապես գրառում չէ, սա դե ֆակտո դիվանագիտական ուղերձ էր այն պետությանը, որը շեղվել է իր պայմանվորվածությունների ուղղուց եւ պետք է պատժվի։ Իսկ չմոռանանաք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանի ընտանքի անվտանգությունը ապահովում է Ռուսաստանը, դա էլ չի ներվի ՆԱՏՕ-ի երկրների պետությունների կողմից։ Մեր պես փոքրիկ պետություն ունեցող երկրները արտաքին քաղաքականության մեջ պետք է բավականին ճկուն լինեն։

Մեկ հռետորական հարցով այս հարցը ավարտեմ. իսկ ի՞նչ հեռախոսազրույց ունեցավ Նիկոլ Փաշինյանը, եւ ի՞նչ «հանձնարարություններ» ստացավ էրդողանից Արցախը ռմբակոծելուց ընդամենը մի քանի օր առաջ։ Հուսամ՝ մի օր այս հարցի պատասխանը հայ հանրությունը կունենա։

Միջազգային հանրությունը շարունակելու է հանդես գալ միայն հայտարարություններով եւ որեւէ գործողության չի դիմելու Ադրբեջանի դեմ, քանի որ այդ կանաչ լույսը Ադրբեջանին նրանք են տվել, իսկ արցախահայությունը կա՛մ կլինի գաղթական, կա՛մ կցեղասպանվի նույն «մարդասեր» միջազգային հանրության աչքի առաջ։

- Զուգահեռ իրականության մեջ հայաստանյան ներքաղաքական դաշտում որոշակի գործընթացներ են խմորվում՝ Երեւանի դեռ անհայտ քաղաքապետի պաշտոնակռվից մինչեւ հրապարակում ձեւավորված օրակարգ: Ո՞րն է Ձեր գնահատականը եւ չե՞ք կարծում, որ բավական ուշացած է այսօր նոր ստեղծել Ազգային կոմիտե եւ արդյո՞ք այն կարող է ունենալ Ղարաբաղյան շարժման արդյունավետությունը:

- Այն, որ անհրաժեշտ է ստեղծել ժամանակավոր կառավարություն, եւ այդ շարժումը պետք է ղեկավարեն նախկին երեք նախագահները միասին, ինձ համար ակնհայտ է եւ ցանկալի տարբերակն է ներկայիս վիճակից դուրս գալու համար: Իսկ որ կստեղծվի  Ազգային կոմիտե եւ նրա կազմում կներգրավեն պետական կառավարման ոչ հմուտ կառավարիչներ, չի կարող լինել եւ չստեղծված այն կփլուզվի։ Համենյանդեպս, ներկայացվեց հինգ անձի անուն եւ դեռեւս ոչ մի ռազմավարական ծրագիր, կամ տեսլական, իսկ դա նշանակում է, որ կրկին անգամ փոշիացվելու է ժողովրդի համախմբման ուժն ու Հայաստանը ավելի խորն է գլորվելու անդունդը։

Ներկայումս մենք ավելի վատ վիճակում ենք, քան 44-օրյա պատերազմից հետո։

- Հրապարակում ձեւավորված հարթակից Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ իմպիչմենտի (պաշտոնանկության) գործընթաց են սկսելու: Որքանո՞վ կարելի է հույս կապել այս գործընթացի հետ:

- Պետք չէ հուսախաբ անել մարդկանց, կարծում եմ՝ Իշխան Սաղաթելյանը հստակ գիտի, որ այդ ճանապարհով իրենք որեւէ հաջողության հասնել չեն կարող: Առաջին հերթին այն պատճառով, որ Ազգային ժողովում չունեն անհրաժեշտ թվով ձայներ։ Եթե գիտես, որ առաջարկում ես մի ճանապարհ, որը հեռանկար չունի, ապա ես զարմանում եմ, թե ինչ բարոյականությամբ է դրա մասին հայտարարվում։

Համաձայն ՀՀ սահմանդրության Հոդված 115-ի.

1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

Այսպես, արդյո՞ք ընդդիմությունը ունի պատգամավորների մեկ երրորդը, իհարկե չունի, դա էլ հիմնական պատճառն է, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում իր կողմից ներկայացված որեւէ օրինագիծ անցկացնի, իսկ վարչապետին անվստահության հայտնելու հարցում առավել եւս վստահ եմ, որ չի հավաքվի նման թվով ձայներ։

Երկրորդ՝ ընդդիմությունը ունի՞վարչապետի թեկնածու, որ ընդդիմության տարբեր թեւերի համար ընդունելի լինի, եւ լինի միասնական թեկնածու, միանշանակ՝ ո՛չ, որի հստակ ապացույցը ընդամենը վերջերս կայացած ընտրությունների արդյունքում Երեւան քաղաքի քաղաքապետի միասնական թեկնածու չունենալու հանգամաքն է։

2. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան 48, եւ ոչ ուշ, քան 72 ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:

Այսպես, առաջին՝ արդյո՞ք ընդդիմությունը արդեն ներկայացրել է վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ մինչ այս պահը, պատասխանը ո՛չ է:

Երկրորդ, արդյո՞ք ընդդիմությունը ունի 48, կամ 72 ժամ, որ կարողանա ժողովրդին պահել հրապարակում, կամ Ազգային ժողովի մոտ, որպեսզի քվեարկության դրվի  նախագիծը, պատասխանը կրկին՝ ո՛չ։

Երրորդ, արդյո՞ք ընդդիմությունն ունի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ որոշումն ընդունելու թվաքանակ, պատասխանը կրկին՝ ո՛չ։

3. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:

Այս նորմի պահանջը կարող ենք  համարել, որ կարող են կատարել, քանի որ վարչապետի նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո է ներկայացվում անվստահությունը։ Իսկ ինչ վերաբերվում է հաջորդ հնարավորության մասին, որ ընդդիմությունը կարող է ունենալ նվազագույնը ոչ շուտ, քան վեց ամիս հետո, ապա ընդդիմությանը խորհուրդ կտամ, որ պարզապես պատրաստվի հաջորդ խորհրդարանական ընտրության, քանի որ անվստահություն հայտնելու հնարավորություն ու աջակցություն չի ունենալու ո՛չ օրենքով եւ ո՛չ էլ հանրային աջակցությամբ։

4. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

Անդրադառնով չորորդ կետին, ապա կարող եմ ակնհայտ կերպով ասել, որ եթե տեսականորեն հնարավոր լինի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, ունենալ միասնական թեկնածու, ապա դրա դեմ Նիկոլ Փաշինյանը կհակադարձի 4-րդ կետով իրեն տրված իրավունքից եւ կհայտարարի  «արտակարգ կամ ռազմական դրություն», խանգարելով սպասվելիք իրեն անցանկալի գործողությունը, նաեւ ձերբակալելով ու քաղաքական հետապնդման ենթարկելով իրեն ոչ ցանկալի քաղաքական եւ պետական գործիչներին։

Կարծում եմ՝ ձեր հարցի պատասխանը հիմնովին տվեցի, իսկ հիմա ներկայացնեմ իմ հնարավոր վարկածը իշխանափոխության վերաբերյալ։

Այսպես, իշխանափոխություն կլինի իշխանության ներսում, կձեւավորվի մի թեւ, որին Նիկոլ Փաշինյանը կհանձնի իշխանությունը, քանի որ նրա ժամկետը եւ նրա առաջ դրված խնդիրները սպառվել են։ Միակ հարցը, որ կարճ ժամանակ անց կքննարկվի նրա եւ նրա ընտանիքի անվտանգության հարցն է։ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը ոչ թե Հայաստան պետության կայացման եւ զարգացման ծրագիրն է եղել, այլ առաջինը, Արցախի ամբողջական հանձնումն Ադրբեջանին, երկրորդ անկլավների եւ Զանգեզուրի հարցը,  երրորդ՝ ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի ինքնավար տարածք։ Քանի որ առաջին խնդիրը լուծելու համար Նիկոլ Փաշինյանը շատ հայի արյուն «խլեց», ունեցանք լիարժեք Արցախի եւ տարածքների կորուստ, մեծ թվով զոհեր եւ հաշմանդամ անձիք, երկիրը կանգնեց քաոսի եւ անիշխանության եզրին։

Նիկոլ Փաշինյանի ոչ մասնագիտական գիտելիքները եւ ոչ էլ դիվանագիտական հնարավորությունները չէր կարող բավարար լիներ այս երեք հարցերը առաջ տանելու համար, իսկ հիմա հանրային ըմբոստացում է առաջ գալիս, նա կորցրել է իր ընտրազանգվածը, Արցախի հանձնումից հետո՝ նա այլեւս հարկավոր չէ գերտերությունների, հատկապես Ռուսաստանին տարածաշրջանում, որպես երկրի ղեկավար, այդ իսկ պատճառով ամբողջական գործընթացը ավարտելու համար նույն թիմից մեկ այլ լիդերի պետք է պատրաստեն: Ամենահավանական թեկնածուն Տիգրան Ավինյանն էր, իսկ վերջինս իր շանսերը լիովին կորցրեց  տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններից հետո, որի արդյունքում նա կարծես զրկվեց առանց կոալիցիա կազմելու քաղաքապետ լինելու հնարավորությունից։ 

Այս խնդրին ավելի մանրամասն կանդրադառնանք մեկ այլ հարցազրույցով, եթե նման հնարավորություն ընձեռնեք։

- Ժողովուրդն այլեւս չի ուզում սպասել, մարդիկ վանկարկում են՝ հիմա՜, բայց ի՞նչ է հնարավոր անել այս իրավիճակում:

- Գիտեք ժողովուրդն այլեւս չի կարող այսքան երկար ապրել անորոշության մեջ։ Հիանալի հասկանում է, որ գործող իշխանության հետ ճանապարհը տանում է դեպի երկրի եւ ժողովրդի կործանաման։ Երկրում տիրում է անիշխանություն, կոռուպիցան ավելի մեծ չափերի է հասնում, քան կար նախկին իշխանության օրոք, պետությունը խրվել է արտաքին պարտքի մեջ, հիմնականում Նիկոլ Փաշինյանը նպատակաուղված չի օգտագործում վերցված վարկերը, Հայաստանում բնակչության հիմնական մասը ապրում է աղքատ, իսկ սա նշանակում է, որ սոցիալական  խնդիրների հիման վրա կարող է ըմբոստացում լինել։ Բացի այդ, Հայաստանում ոտնահարված է մարդու եւ քաղաքացու հիմնական  իրավունքներն ու ազատությունները, անվտանգությունը, արդար դատաքննության իրավունքը, կյանքի իրավունքը, խախտվել է իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը։ Խնդիրները շատ են, որը հասունանալով վաղ, թե ուշ կբերի նոր իշխանափոխության, այդ իսկ պատճառով ժողովուրդը հասկանում է, որ նման պայմաններում սահմանադրական ճանապարհով հնարավոր չէ իրականացնել իշխանափոխություն, դրա համար էլ այլեւս սպասել չի ցանկանում։ Այս պահին ընդդիմությունը պետք է լինի ճկուն, որպիսի կարողանա հասնել հաջողության, հակառակ դեպքում՝ նրանք ընդմիշտ իրենց շանսը կկորցնեն եւ առաջիկայում կձեւավորվի մի նոր արհեստական ընդդիմություն, որը կազմված կլինի հիմնականում գործող իշխանության ներսում գտնվող անձանցից։

- Ի դեպ, այս օրերին Քննչական կոմիտեն 24/7 ռեժիմով ձերբակալությունների որոշումներ է կայացնում՝ սոցցանցային գրառումների համար, իսկ հրապարակում բիրտ ուժ են կիրառում կարմիր բերետավորները: Որպես փաստաբան, ի՞նչ կասեք այս հարուցված գործերի մասին եւ որքանո՞վ են դրանք իրավաչափ:

- Այո՛, տեղյակ եմ հարուցված քրեական գործերի մասին, որոնք նաեւ ուղեկցվում են ուժային կառուցների կողմից բիրտ ուժի կիրառմամբ, մարդկանց նվաստացնելով։ Հիմնականում քրեական գործերը հարուցվում են ՀՀ քրեական օրենսգրքի 229 եւ 330-րդ հոդվածներով, որոնք են. ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, ինչպես նաեւ բռնություն գործադրելու հրապարակայաին կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ այդ նպաատակով նյութեր կամ առարկաններ տարածելը։

Հարգելով անմեղության կանխավարկածը՝ առավելեւս այն հանգամանքը, որ անձամբ ծանոթ չլինելով հարուցված գործերին ես ինձ թույլ եմ տա մեկնաբանել եւ կարծիք հայտնել, սակայն այն տեսանյութերը, որոնք համացանցով, կամ մամուլի միջոցով տարածվում են համաչափ չեն այն գործողություններին, որոնք կիրառվում են իշխանության կողմից այդ անձանց նկատմամբ։ Կարծում եմ՝ այս քրեական գործերը հարուցելով, կամ բռնություն կիրառելով իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ հնարավորինս ստեղծել վախի մթնոլորտ, որպեսզի խուսափի իրական իշխանափոխությունից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հունիսի 19-ի աստղագուշակՊապիկյանն ու Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին առնչվող հարցերԱդրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս, սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է․ Երևանի արձագանքը՝ ԲաքվինԱզատ վիզայի տակ ուրիշ բաներ են նախապատրաստում Հայաստանում․ Բագրատ սրբազանԼևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ շատ ջերմ մտերմություն ունեմ, նաև՝ 2-րդ ու 3-րդ նախագահների շրջանակների հետ. Բագրատ Սրբազան Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնելՄարդը ասում է՝ բետոն եք լիզելու, հարվածում են գեներալին ԱԺ-ում, սա քաղաքական կյա՞նք է. Սրբազան (տեսանյութ)Հաջիևը հայտարարել է, թե Ֆրանսիայի կողմից ՀՀ զինումը «սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության համար»Ինչ սուպեր հնարավորություններ ունի Փաշինյանի վարչապետի կոստյումըՀունիսի 12-ը «Մարտի 1»-ի հետ համեմատելը պայմանավորված է եղել կոնկետ անձով. Սրբազան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Շարժումը նոր փուլ է մտնումՄարտի 1-ը ողբերգություն է բոլոր առումներով և իմ համեմատությունը կապված էր զուտ անձի հետ. ՍրբազանՀարցեր ունենք Սուրեն Պետրոսյանին. պետք է որոշենք՝ ճանապարհն իր հետ անցնո՞ւմ ենք, թե՞ ոչ. ՍրբազանԱյս իշխանության հեռացումը մեր պայքարի միայն մեկ բաղադրիչն է. Բագրատ Սրբազան1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու Երևանի առաջարկին Բաքուն չի արձագանքել․ ՀՀ ԱԳՆԱյս մարդկանց համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի. ՍրբազանԱրտաշատում եւ Վեդիում էլ կունկնդրեն իտալական արիաներՈւղիղ. Բագրատ Սրբազանը մամուլի ասուլիս է հրավիրել, շարժումը նոր փուլ է մտնումՔերոբյանին առնչվող գործում պարզվելու է, որ պետությանն ամենամեծ վնասը պատճառել է ՔԿ-ն. Վահրամ ՄիրաքյանՆերկաները պղծեցին մեր պատմությունն ու եկեղեցին. ՇպռոտՈրոնվում են ԱԺ նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանն ու նրա որդինԱզգային ժողովից պատվիրակություն կմեկնի ՍտրասբուրգՀունիսի 19. Օրվա խորհուրդՊատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել էՀիմա էլ հերթը հասել է խաչքարերինԻ՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով․ «Իրավունք»«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի» «Կոմանդույուշչին» կողքի կռիսներին է փնտրում․ «Իրավունք»«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում«Ժողովուրդ». Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «ֆազի» սպանության գործով ներգրավվել է ԱԱԾ-նԱննա Հակոբյանը հաստատել է, որ մեծ գումարներ է պահանջել գործարարներից«Հրապարակ»․ ՔՊ-ական նախկին պաշտոնյայի դեմ, մեծ ծավալի չարաշահումների փաստով վարույթ է հարուցվելԻշխանությունը տոնական տրամադրություն ունի. «Սրբազան շարժումը» «պառակտել են». «Ժողովուրդ»Սպիտակ տունը ծանր է տանում Պուտինի այցը Հս. ԿորեաՌուսական ստրատեգիական նշանակություն օպերացիան ակտիվորեն զարգանում է (Քարտեզ)Ֆրանսիայում արդեն ՄԱՍՈՆՆԵՐՆ են բողոքի ցույց անցկացնում (Տեսանյութ)Մեկնարկել են Վլադիմիր Պուտինի եւ Կիմ Չեն Ինի բանակցությունները (Տեսանյութ)Կրեմլը պատրաստ է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. MI6Կուզեի մարմնավորել մի քանի օրով Ստալինի կերպարը Հայաստանում. Յուրա ԻգիթխանյանԵՎՐՈ-2024. Պորտուգալիայի կամային հաղթանակը Չեխիայի ընտրանու նկատմամբ(տեսանյութ)Ինչո՞ւ է մինչ օրս զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը շարունակում պաշտոնավարել. meganews.amԿՅԱՆՔԻՑ ԱՆԺԱՄԱՆԱԿ ՀԵՌԱՑԵԼ Է 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉՅԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՄԱՅՐԸՍԵՎԱԿՅԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՏՈՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄԾեծկռտուք` Թուրքիայի եւ Վրաստանի երկրպագուների միջեւ(տեսանյութ)Սովետական հեռուստացույց, որը նախկինում շատերի անբաժան ընկերն էրԵՎՐՈ-2024. Թուրքիայի հավաքականը հաղթեց Վրաստանի ընտրանուն (տեսանյութ)Մեր Հին Երևանից մի փոքր հատված․ ժամանակենր, երբ ամեն ինչ գունագեղ էրՍա լեւոնտերպետրոսյանիզմ է` նեոֆաշիստների ձեռամբ. Սերգեյ ՇաքարյանցՎաղը տեղի կունենա Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը․ կներկայացվեն Շարժման հետագա քայլերը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода