Ձերբակալել են Տաթեւին, ով Արցախում թողել է տունը, եղբոր արյունը, քրոջն ու քրոջ որդուն. Անահիտ Մութաֆյան
Մշակութային
«Իմ ընկեր, իմ պայքարի ընկեր Տաթեւն է` Օմարի Արծիվ հերոս Գեւորգ Վիրաբյանի քույրը, Տաթեւն իր ընտանիքի հետ ապրում էր Քարվաճառում, Քարվաճառի վաճառքից կամ առանց կրակոց հանձնումից հետո` վերադարձել են Հայաստան` Արցախում թողնելով տունը, եղբոր արյունը, քրոջն ու քրոջ որդուն, ով այս պահին պայքարում է հանուն Արցախի: Իսկ Տաթեւին այսօր Երեւանում ձերբակալում են` իբր բռնության կոչերի համար։ Բայց ոչ ոք չի մտածում, որ այդ քրգործեր հարուցողներն ու նրանց ղեկավարները բռնության են ենթարկում Տաթեւի քրոջն ու մյուս արցախցիներին ազատության մեջ։ Օ՜, մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին»,- գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ եւ լուսանկար հրապարակել` Տաթեւ Արցախի հետ, ով արդեն երկրորդ օրն է, ինչ գտնվում է անազատության մեջ: