Սպասում եմ քեզ՝ կամավորագրվելու եւ ինձ հետ միասին ՀՀ ՊՆ-ին ստիպելու, որ մեզ զինեն. Խանզադյանի կոչը
Ներքաղաքական
«Սիրելի հայրենակից, դիմում եմ քեզ` գիտակցելով, որ այլեւս միայն զինված դիմադրությունը կարող կանխել Հայոց պետականության անկումը, Հայոց Արցախի մանկան եւ կանանց կոտորածը։ Դինում եմ քեզ եւ ակնկալում, որ դու համամիտ եւ համակարծիք ես։
Այսօր ՝23.09.2023 թ.-ին, ժամը՝ 18:00-ին, Գարեգին Նժդեհի արձանի մոտ, սպասում եմ քեզ՝ կամավորագրվելու եւ ինձ հետ միասին ՀՀ ՊՆ-ին ստիպելու, որ մեզ զինեն, ապահովեն զինտեխնիկայով։ Այն բոլոր կարծիքները, թե ՊՆ-ն, դա չի անի, դեռ որեւէ փորձություն չեն անցել։ Ռազմական վիճակը մեզնից պահանջում է Նժդեհի գայլախմբերի սիստեմի որդեգրում, մնացածը կորոշենք տեղում իրար հետ՝ հանուն Հայաստանի եւ համայն հայության։ Միայնակ Արցախն այլեւս արժանանալու է կոտորածի։ Աստված եւ Հայրենիք», - հայտարարում է 44-օրյա պատերազմի մասնակից ԱՐԱՄ ԽԱՆԶԱԴՅԱՆԸ` ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր Սերո Խանզդադյանի թոռը: