Անդոնը հաստատել է այն հիմնավոր տեսակետը, որ իրենք ոճրագործներ են.Armenian info
Հասարակություն
Հայտարարելով, որ եթե նախկին իշխանությունները 2018-ին կրակեին ցուցարարների վրա, ապա կստացվեր, որ կրակում են իրենց վրա, քանի որ դրան անմիջապես կհաջորդեր համաժողովրդական վենդետան՝ Անդոնը հստակորեն ակնարկել է, որ ի տարբերություն նախորդների, իրենց ձեռքը չի դողա՝ մորթելու ժողվրդին Նիկոլի աթոռի համար:
Անկասկած, չի դողա, քանի որ եթե անդոնների ձեռքը դողար, 2020-ի պատերազմն ուղղակի չէր լինի, և կարվեր ամեն ինչ կա՛մ հարցը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու, կա՛մ պատերազմը կեսից կանգնեցնելու, ինչը միտումնավոր կերպով չի արվել: Է՛, եթե Նիկոլը ավելի քան 10000 ջահել կյանք չի խնայել հանուն Անդոնի բարեկեցության, ինչո՞ւ պետք է վարանի ցուցարարաներին կյանքից զրկելու հարցում:
Սեփական պաշտոնը կորցնելու վտանգից վախեցած Անդոնը, փաստորեն, խոստովանում է, որ իրենք կգնան ցանկացած անմարդկային քայլի՝ պահելու իրենց իշխանությունը, եթե փորձ արվի գրավել պետական շենքերը:
Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, որոնց անդրադարձել է անարժան Անդոնը, ապա արձանագրենք, որ նախկին իշխանությունները Նիկոլին կտոր-կտոր չարեցին ոչ թե այն պատճառով, որ վախենում էին համաժողովրդական վենդետայից, ինչպես պնդել է Անդոնը, այլ՝ այն պատճառով,որ կարողացան արժևորել քաղաքացիների կյանքն ու հաշվարկել հնարավոր բռնությունների անկանխատեսելի հետևանքները նաև արտաքին ճակատում: Այսինքն՝ ի տարբերություն նիկոլենց՝ նախկին իշխանությունների համար «պետություն» եզրը դատարակ հնչյուն չէր, մարկդիկ էլ զոմբիներ չէին, որոնց կարելի էր օրը ցերեկով հաճույքով գյուլլել:
Բայց ափսոս. Նիկոլին իսկապես չարժեր խնայել…