Պակիստանը ողջունել է Բաքվի ոճիրը՝ Արցախում
ՄիջազգայինՆախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Ջալիլ Աբբաս Ջիլանիի հանդիպումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ նախարարները նշել են երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը։
Հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը պակիստանցի գործընկերոջը տեղեկատվություն է տրամադրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ մատնանշելով «Հայաստանի և նրա խամաճիկ ռեժիմի ռազմաքաղաքական սադրանքների մասին»։
Նա Ջիլանին տեղեկացրել է նաև Ղարաբաղում իրականացվող տեղական «հակաահաբեկչական գործողությունների», դրա խնդիրների ու նպատակների մասին։
Պակիստանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին նշել է, որ Իսլամաբադն աջակցում է Բաքվի օրինական քայլերին Ադրբեջանի ինքնիշխան տարածքում։