Դատավորը, ով կհամարձակվի Տաթեւին կալանքի ուղարկել, թող արժանանա նրա ու իր ընտանիքի ճակատագրին. Մութաֆյան
Ներքաղաքական
«Տաթեւին մեղադրանք են առաջադրել, Տաթեւին պատրաստվում են տանել կալանքի, Տաթեւին չեն ներում իր հայրենասիրությունը, Տաթեւին չեն ներում հայրենիքին զավակներ տալը, չեն ներում հայրենիքի համար եղբայր զոհելը։ Այն դատավորը, ով կհամարձակվի Տաթեւին կալանքի ուղարկել, ընդամենը մեկ բան եմ ցանկանում՝ արժանանալ Տաթեւի ու իր ընտանիքի ճակատագրին։ Դառնալ տնվեր, առանց հայրենիքի, դառնալ որդեկորույս եւ քույր ունենալ գերեվարված Արցախում։ Տաթեւն ուժեղ է կդիմանա, Տաթոն, իմ Տաթոն Տաթեւ Արցախն է, ով չի ընկնում ու չի վախենում։ Տաթոս, դու մենակ չես», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ։