Գերմանիան հրաժարվում է անվերջ զենք մատակարարել Ուկրաինային
ՄիջազգայինԱրևմտյան զենքի մատակարարումը Ուկրաինային չօգնեց որևէ արդյունքի հասնել, ուստի անհրաժեշտ է դադարեցնել այն և կենտրոնանալ խաղաղ բանակցությունների մերձեցման վրա, գերմանական Phoenix հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բունդեսթագի նախկին պատգամավոր Յան վան Ակենը։
«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է հասկանալ, որ սպառազինությունների անվերջ մատակարարման և Ուկրաինայի ռազմական հաղթանակի այսօրվա հայեցակարգը ավարտվել է։
Այո, դա պլան Ա էր, բայց մենք պետք է հրաժարվենք դրանից: Պետք է մտածենք, թե ինչ կարելի է անել խաղաղ բանակցությունները մոտեցնելու համար»,- իր կարծիքն է հայտնել նա։
Նա նաեւ ընդգծել է, որ Արեւմուտքը դեռ մտածում է միայն զենքի մասին։ Նրա կարծիքով՝ բանակցություններում անհրաժեշտ է այնքան ներդրումներ անել, որքան արևմտյան երկրները ներդնում են Ուկրաինայի սպառազինության մեջ։
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Bild-ին տված հարցազրույցում ասել էր, որ Գերմանիան պատրաստում է 400 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ռազմական և հումանիտար օգնության լրացուցիչ փաթեթ՝ ներառյալ լրացուցիչ զինամթերքի, զրահատեխնիկայի, էլեկտրաէներգիայի գեներատորների և ջեռուցման համակարգերի մատակարարումը ձմռան շեմին: