Ղարաբաղը վառոդի տակառ էր և աշխարհի ամենառազմականացված գոտին, բայց հիմա դա անցյալում է․ Հաջիև
ՄիջազգայինԱդրբեջանի իշխանությունները հատուկ կառավարական խումբ են ստեղծել Լեռնային Ղարաբաղի հետ կապված համակողմանի հարցերի լուծման համար: Այդ մասին Politico պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական - նախագահական վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ղարաբաղը վառոդի տակառ էր և աշխարհի ամենառազմականացված գոտին։ Բայց հիմա դա անցյալում է: Այս պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շանսերը շատ ավելի մեծ են», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։