ՔՊ-ականներն անձամբ են հակառուսական ակցիա իրականացնում ՌԴ դեսպանատան դիմաց
ՆերքաղաքականՍտեղծված գերլարված իրավիճակում այս օրերին ՌԴ դեսպանատան դիմաց ակցիա իրականացնողների կազմակերպիչներից գլխավոր դերերում է ո՛չ ավել, ո՛չ պակաս Արմավիր խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նա հանրությանն առավել հայտնի է նրանով, որ ժամանակին եղել է «Հայելի» ակումբի վրա հարձակված եւ հավկիթներ նետած 4 անձանցից մեկը:
Ուշագրավ է այն, որ Դ. Հովհաննիսյանը դեսպանատան դիմաց փորձում է մարդկանց հավաքել` իբրեւ տեղահանված արցախցիների համար հագուստ հավաքելու նախաձեռնությամբ են հանդես գալիս: Մինչդեռ տեղում կանգնած են «Դավաճա՛ն, Ռուսաստան» պաստառներով: Զարմանալիորեն որեւէ մեկը հարց չի տալիս, թե ինչո՞ւ իշխող կուսակցության ներկայացուցիչն ակցիան չի իրականացնում, օրինակ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առջեւ` պահանջելով, որպեսզի կազմակերպեն եւ ապահովեն տեղահանված արցախահայությանը` հագուստով ու օթեւանով: Կամ, որպես ավագանու անդամ, նման նախաձեռնությամբ հանդես չի գալիս հենց ինքը` Արմավիր համայնքում: Իհարկե, հարցերը հռետորական են, որովհետեւ ամեն ինչ պարզ դարձավ տեղում:
Հակառուսական պաստառներով ակցիա իրականացնողները, երբ տեսան, որ դեսպանատան դիմաց հավաքվում են մարդիկ, որոնք եկել էին հարգանքի տուրք մատուցելու Արցախում զոհված ռուս խաղաղապահների հիշատակի առաջ` ասում էին, թե հեսա կզանգեն եւ «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը մարդ կուղարկի, որ իրենք ավելի շատ լինեն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ