Ինչ դեռեւս չբացահայտված պայմանավորվածություն է ձեռք բերվել Իվանյանում
Ներքաղաքական
Իվանյանում երեկ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները: Արցախյան պատվիրակության կազմում են եղել ԱԽ քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը եւ խորհրդարանի «Ժողովրդավարական» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը:
Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ` թեպետ դեռ չի հրապարկվում, բայց բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչեւ 2024 թվականի հունվարի 1–ը, ժամը` 00:01–ը, Բերձորի միջանցքի եւ Հակարի կամուրջի մոտ տեղակայված անցակետը գործելու է հնարավորինս մեղմ եւ ազատ ռեժիմով: Մինչեւ նշված ժամկետը` երեք ամսվա մեջ, արցախահայությանը ժամանակ է տրվելու տեղահանության համար: Իսկ դրանից հետո` անցակետերը գործելու են ավելի խստացված ռեժիմով:
Սեփ. լրատվություն