Փոխարժեք: $ , ,
Եռաբլուր. Ալլա Հակոբյան Ուրիշներին «օգնող» ՆԱՏՕ-ն майка-трусик-ի խնդիր ունի. Ալլա Հակոբյան Որն էր պարի բացարձակ չեմպիոնի մահվան պատճառն ու պատգամը Ապարանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում Հարվածել են Վանեցյանի որդու մեքենային. մյուս կողմի մոտ թմրանյութ է հայտնաբերվել Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Իջևանում Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Ապարանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայի հումանիտար գոտուց հրթիռներ արձակելու մեջ Ինչպես մեկ օրում դառնալ երջանիկ. Վանգայի խորհուրդը

Դատարանը չկարողացավ հաղթահարել իր կախվածությունը քաղաքական իշխանությունից. Արսեն Բաբայան

Հանդիպում

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջ` երկու անչափահաս երեխաների մայր Տաթեւ Արցախի (Տաթեւիկ Վիրաբյան) նկատմամբ կիրառեց կալանք` երկու ամսով։ Նրան ներկայացվել է, ոչ իրավաբանական տերմինաբանությամբ ասած, Ֆեյսբուք սոցիալական ցանցում զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ այդ անկարգություններին մասնակցելու մեղադրանք: Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ նշել էր, թե կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում Տ. Վիրաբյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Ըստ էության, Տաթեւ Արցախը դարձավ առաջին կին քաղբանտարկյալը, որը պայքարում է օրվա իշխանության հեռացման դեմ եւ համարձակություն ուներ բարձրաձայնելու այդ մասին: Դատարանի որոշումից հետո «Իրավունքը» զրուցել է Տ. Վիրաբյանի փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

Ի՞նչ կասեք դատարանի կողմից Տաթեւիկ Վիրաբյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, երկու ամիս կալանք կիրառելու մասին:

— Դատարանը չկարողացավ իրականացնել արդարդատություն եւ չկարողացավ ազատվել քաղաքական իշխանության կապանքներից եւ հանձնարարությունը կատարեց ամբողջությամբ: Քննիչը միջնորդել էր երկու ամիս կալանք, տեսակցությունների արգելում, որն ամբողջությամբ բավարարվեց: Էլի եմ ասում` դատարանը չկարողացավ հաղթահարել իր կախվածությունը քաղաքական իշխանությունից:

Պարոն Բաբայան, որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը:

Բնականաբար, պետք է անհապաղ բողոքարկենք Վերաքննիչ դատարան: Հույս ունենանք, որ այնտեղ գոնե կգտնենք արդարադատություն, եւ կլինի այնպիսի դատավոր, որն արդար դատական ակտ կկայացնի:

Ի՞նչ իրավիճակում է Տաթեւիկ Վիրաբյանը եւ ի՞նչ է մտածում ներկայացված մեղադրանքի մասին:

— Տաթեւը շատ լավ է, ուժեղ է, պատրաստ էր… Շատ լավ գիտեր, թե ինչ հանձնարարություն է իջեցված քաղաքական իշխանության կողմից: Մի բան է ակնհայտ, որ մեղքը չի ընդունում եւ ասում է, որ որեւէ հանցանք չի կատարել: Իր գործողությունները եղել են Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքերի իրացում, մասնավորապես` հավաքների մասնակցելու իրավունքը, փողոց փակելը եւ այլն: Ընդհանուր առմամբ` սա է, չեմ կարող ավելի մանրամասն հրապարակել:

Դատական նիստից առաջ Դուք, այնուհանդերձ, մեզ հետ զրույցում հույս էիք հայտնել, որ կարող էր դատարանը խափանման միջոց կալանք չկիրառել

— Մենք դատարանում ամբողջությամբ հիմնավորել էինք, որ ձերբակալությունը տեղի է ունեցել ոչ իրավաչափ պայմաններում: Հետեւաբար, եթե դատարանը օբյեկտիվ քննություն իրականացներ եւ օբյեկտիվ որոշում կայացներ, ապա սա միայն ամբողջությամբ բավարար էր, որպեսզի քննիչի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունը ամբողջությամբ մերժվեր: Բայց հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, եւ այն, որ այդ գործողություններն, ըստ էության, քաղաքական իշխանության դեմ են՝ եղավ այն, ինչ եղավ: Մեր տեղեկություններով` քաղաքական իշխանության կողմից կան հստակ հանձնարարություններ` բոլորին ձերբակալել, ապա կալանավորել:

Անգամ, եթե խոսքը երկու անչափահաս երեխաների մոր մասի՞ն է

— Մենք դատարանին խնդրեցինք նաեւ, որ եթե, այնուամենայնիվ, չի կարողանա հաստատված համարել, որ ձերբակալությունը ոչ իրավաչափ է եղել, ապա խափանման միջոց կիրառելիս բացառի կալանավորումը` հաշվի առնելով, որ Տաթեւն ունի երկու անչափահաս երեխա, եղբայր է կորցրել, քույրն այս պահին Ստեփանակերտում է եւ բազում այլ հանգամանքներ: Ես ակնկալում էի, որ դատարանն ի վերջո կկարողանար ուժ գտնել իր մեջ եւ օբյեկտիվորեն կարձանագրեր, որ ձերբակալությունը տեղի է ունեցել ոչ իրավաչափ, ինչի հիմքերն ակնհայտ էին:

Այս օրերին Դուք ստանձնել եք նաեւ մի շարք այլ քաղաքացիների պաշտպանությունը, որոնք այս կամ այն կերպ մասնակցել են հանուն Արցախի եւ ընդդեմ այս իշխանությունների իրականացվող փողոցային պայքարին: Ի՞նչ արդյունքներ ունեք մյուսների գործերով:

— Մի անչափահասի գործով ունենք ազատ արձակում, եւ այս պահին ազատության մեջ է: 18–ամյա մեր արցախցի տղան, ցավոք սրտի, կալանավորվեց դատավոր Կարեն Ֆարխոյանի կողմից: Իսկ ձերբակալվածներից Կարեն Կարապետյանի նկատմամբ նույն դատավոր Ֆարխոյանը կայացրեց որոշում` 20 օր տնային կալանք կիրառելու մասին: Մնացածի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Եռաբլուր. Ալլա ՀակոբյանՈւրիշներին «օգնող» ՆԱՏՕ-ն майка-трусик-ի խնդիր ունի. Ալլա ՀակոբյանՈրն էր պարի բացարձակ չեմպիոնի մահվան պատճառն ու պատգամըԱպարանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀարվածել են Վանեցյանի որդու մեքենային. մյուս կողմի մոտ թմրանյութ է հայտնաբերվելՖիդանը և Բլինքենը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻջևանում Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստԱպարանի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղումԻսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայի հումանիտար գոտուց հրթիռներ արձակելու մեջԻնչպես մեկ օրում դառնալ երջանիկ. Վանգայի խորհուրդըԹափառող շները հարձակվել են Գևորգ Պետրոսյանի վրա և կծել նրան․ Ներկայացնում ենք լուսանկար, թե որ մասն են նրա կծել․ ֆոտոՌուսական բանակը եւս մեկ ուղղությունից է մտել Ավդեևկա. Bild (Տեսանյութ, քարտեզ)Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինԱյս տարվա սեպտեմբերին հաղթել եմ ադրբեջանցի մրցակցիս. ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՅԱՆ Մրգերը նետել են աշխատակցի վրա, ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին են նետելՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐԱվետ Բարսեղյանը սկանդալի կենտրոնում. ի՞նչ է տեղի ունեցելՀրանտ Մարգարյանն ԱԱԾ է հրավիրվելՀայտնի է՝ ինչու ԱՄՆ-ն չի ցանկանում Կիևին զրահատեխնիկա տրամադրելՄոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել ու չեղարկվելԻ՞նչ է բանակցում Սամվել Շահրամանյանը Ադրբեջանի հետ.Արցախ գնալ ցանկացողներին այս պահին ցուցակագրում ենԿանադան խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակությունըԲոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ, դրա իրավունքն ունեն. նրանց ունեցվածքը պաշտպանված է. ԱլիևԸնդդիմադիր պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի առաջարկներին․ պնդում են՝ անչափ վտանգավոր էԻնչո՞ւ «Պատիվ ունեմ»-ը առաջադրեց, սակայն չքվեարկեց Մանվել Բադալյանի օգտին. 168.amՍուպերմարկետի պահարանում լիցքավորված ատրճանակ և ծալովի դանակ թողած երիտասարդը կալանավորվել էԲարձր դասարանի տղերքը երրորդ դասարանի երեխաների նասկիները հանդերձարանում գցեն գետին և ստիպեն շան նման հոտոտելով` գտնել. ԱհազանգՄшհացել է հայտնի պարուսույց Գրիգորի ՍեդրակյանըՈստիկանը, փրկարարը պետք է լինեն ամենավստահելի մարդիկ․Փաշինյանը՝ Ջրային պարեկային ծառայության բացմանըԱլիևը հայտարարել է, թե «Հայաստանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը»ՇՏԱՊ. Ինչ է կատարվում Ստեփանակերտում այս պահին. ՏԵՍԱՆՅՈՒԹՏակшնք, զղջալու ես, խոսք եմ տալիս…դերասանուհի Աննա Մանուչարյանի սկանդալային գրառումը. ԼուսանկարԻրենց տներից հեռանալը Ղարաբաղի հայերի սեփական որոշումն էր, մենք ցանկանում էինք, որ նրանք մնան․ ԱլիևԵրևանում լկտի պահվածք դրսևորած ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են. Սարսափազդու տեսանյութԱրցախից ՀՀ բռնի տեղահանման ժամանակ արված լուսանկարը՝ Reuters-ի՝ տարվա լավագույն լուսանկարների շարքումԻնչպե՞ս խուսափել ամանորյա սեղանին չափից շատ ուտելուց։ Բժշկի խորհուրդըԵրգչուհի Լիլուն սկեսուրի զգեստը հագել և գնացել է հաղորդման.starnews.amՄարին Լը Պենը կկանգնի դատարանի առաջ՝ կեղծ աշխատատեղերի գործովՖրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի ՀայաստանինԵրևանում 25-ամյա ոստիկանն իրեն ամրակցված ատրճանակով ինքնասպանության փորձ է արել․ Shamshyan.comՔանի՞ մանդարին կարելի է ուտել առանց առողջությանը վնասելուՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «Բաստիոնների» վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներինԱդրբեջանցիներից ի՞նչ ենք ուզում, երբ հայկական մշակութային արժեք են փչացնում․ ԱԺ նախկին պատգամավորԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՏարադրամի փոխարժեքները՝ այսօրԱղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. Ոստիկանության պարզաբանումը (Video).Tert.amԱմեն հայկականը կմնա հայկական. Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»Եթե ​​խաղաղության պայմանագիր չստորագրվի, շատ վատ կլինի ողջ տարածաշրջանի համար. ԱլիևԱդրբեջանցիները շինարարություն անելու պատրվակով Հադրութում շինություններ են քանդումՀայերը կարող են ապրել Ղարաբաղում, եթե դառնան Ադրբեջանի քաղաքացի. Ալիև

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода