Ասում է՝ ես հիմա իմ ախպոր վրեժն եմ լուծում ու դնում, ամբողջ գյուղը գնդակահարում է՝ մեր ու մանուկ. Ինչ ոճրագործությունների են ականատես եղել մեր հայրենակիցները
Ներքաղաքական«Արցախում, Ստեփանակերտում զանգվածային հուղարկավորություններ են, էլ վիճակագրություն էլ չկա դրա։ Ոչ թե անունները չկա՝ ովքեր են մահացել, ով ում բարեկամբ է, ում թաղմանն ով է... այլ՝ քանի հոգի են, նույնիսկ այդ վիճակագրությունը չի վարվում»-պատմում են արցախցիները, ովքեր բռնի տեղահանման ճամփան են բռնում։
Մեր հայրենակիցները ցավով են պատմում.
-Մարդկանց հանձնում են հողին, հողը հանձնում են թշնամուն ու բռնի տեղահանվում: Հըլը պատկերացրեք՝ 20 ադրբեջանցի զինվոր մտնել է հայկական գյուղ, 20-ից 2-ի ախպերը, կամ հերը մահացել է նախորդ պատերազմներից մեկում։ Ասում է՝ ես հիմա իմ ախպոր վրեժն եմ լուծում ու դնում, ամբողջ գյուղը գնդակահարում է՝ մեր ու մանուկ։ Ո՞վ է դրան պատասխանատվության ենթարկելու, ո՞վ է դրան պատժելու։