Դիահերձարաններն ու վիրահատարանները լիքն են, իսկ բժիշկները խուճապահար փախնում են. Նախարարը սարսափելի մանրամասներ է ներկայացնում
Տեսանյութեր«Արցախում առողջապահական վիճակը անտանելի ծանր է, ոչ թե նրա հմար, որ համապատասխան դեղորյքներ չունենք, այլ նրա համար, որ բժշիկներ, համապատասխան մասնագետներ չունենք, Շտապ օգնություն այլեւս չունենք»,-անդրադառնալով Արցախում առկա առողջապահական իրավիճակին, ասաց ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադեւոսյանը, մանրամասնելով.
-Բժիշկները թողել փախել են, ընդ որում այդ մասին զգուշացրել են գնալուց հետո, արդյունքում բուժառուները մնացել են առանց օգնության: Ունենք իհարկե իրական Հիպոկրատի նվիրյալներ, բայց իրենք բոլորի տեղը չեն կարող հասցնել, չգիտեմ իրենք ինչքան կմնան: Ասոււմ են բուժառուներին բերենք կայուն վիճակի մենք էլ ենք գնալու: Քաղաքը դատարկվում է, վեր է ածվում ուրվականի` մարդիկ վախենում են: