Ռուբեն Վարդանյանի հետ կապը կորել է. Մանրամասնում է կինը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքով անցնելիս ձերբակալել են: ՍիվիլՆեթի հետ զրույցում կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, տեղեկացրեց, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալության մասին լուրեր է տեսել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Այլ մանրամասներ չհաղորդեց։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքները, հայտնում են, որ Վարդանյանին ձերբակալել են ադրբեջանցի ուժայինները։ Աղբյուր