Ադրբեջանի ԱԳՆ-ն վերսկսել է տաղտկալի խոսակցությունը «միլիոն փախստակաների մասին» եւ պահանջել նրանց վերադարձը ՀՀ
Միջազգային
Արդբեջանի ԱԳՆ-ում նորից սկսել են խոսակցությունները «միլիոն փախստականների» եւ «Հայաստան վերադառնալու նրանց իրավունքների» մասին։ Այս վաղուց արդեն ոչ ինքնատիպ, բայց եւ կեղծ միտքը հնչեցրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության մասին երկարատեւ զեղումներից հետո (որոնց «աշխարհում ամենամարդասեր Ադրբեջանը չի գնդակոծել կամ գնդակոծել է միջազգային իրավունքի նորմերը պահպանելով», «չգնդակոծված» Ստեփանակերտի եւ Արցախի այլ բնակավայրերի կադրերը հայտնվել են աշխարհի ԶԼՄ-ների էջերում, եւ Բաքվում դա դժվար է ժխտել) գերատեսչության ներկայացուցիչը խոսակցություն է բացել «միլիոն փախստականների» մասին։
«Մինչեւ հիմա ոչ ոք կոչ չի արել պաշտպանել մոտ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների եւ հարկադրյալ տեղահանվածների իրավունքները, այդ թվում՝ նրանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը (...) Մենք նաեւ հուսով ենք, որ Հայաստանը, հետեւելով ՄԱԿ ներկայացուցիչների այդ կոչին, չի ժխտի ադրբեջանցիների իրավունքները, որոնք զանգվածաբար վտարվել են այդ երկրի ներկա տարածքից, եւ պայմաններ կստեղծի երկխոսության համար՝ իրենց տները վերադառնալու նրանց իրավունքը ապահովելու նպատակով»,- նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Այսպիսով, Ադրբեջանը հերթական անգամ հնչեցրել է «բնիկ ադրբեջանական» հողերի հանդեպ հավակնություններ ներկայացնելու պլաններ։
Ադրբեջանական ԽՍՀ-ից հարյուր հազարավոր հայ փախստականների ու նրանց իրավունքների, Արցախից, ցեղասպանությունից փախչողների իրավունքների մասին ԱԳՆ ներկայացուցիչը ծպտուն չի հանել։