Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հավանականության մասին
ՀասարակությունԿովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հավանականության մասին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նա ասել է, որ նման հանդիպում դեռ հնարավոր չէ։
«Անհայտ է, թե արդյոք մենք կհանդիպենք Հայաստանի հոգևոր առաջնորդի հետ։ Մենք միշտ հանդիպել ենք պատրիարք Կիրիլի միջնորդությամբ։
Սակայն հայ հոգևոր առաջնորդի ռևանշիստական քաղաքականությանև հայերի առճակատման կոչի պատճառով մեր հանդիպումը դեռ հնարավոր չէ։ Նրա գործողությունները թույլ չեն տալիս այս հանդիպմանը կայանալ»,- ասել է Փաշազադեն։