«Սա ոչ ոքի սեփականությունը չի». Գագիկ Մելքոնյանը՝ Եռաբլուր այցը արգելելու մասին
Հասարակություն«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողները ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանից հետաքրքրվեցին, թե ինչու իշխանական խմբակցության պատգամավորները չեն այցելել «Եռաբլուր»՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու։
«Մի քանի օր առաջ մեր պատգամավորներից եկան այստեղ, նրանց ծեծեցին ու չթողեցին այստեղ մտնել։ Դա ո՞նց կբացատրեք։ Ոչ ոք չի վախենում գալ «Եռաբլուր»։ Սա ոչ ոքի սեփականությունը չի, մեր հերոսներն են այստեղ ամփոփված և ամեն մեկը պարտավոր է գալ այստեղ։
Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին արգելելու այստեղ գալ։ Մարդիկ պետք է հասկանան, որ այստեղ չի կարելի նմանատիպ ակցիաներ անցկացնել: Որտե՞ղ եք տեսել, որ երկրի ղեկավարը գա «Եռաբլուր» ու մի խումբ դեմը փակում է: Այդպիսի բան որտե՞ղ եք տեսել: Հիմա Պուտինը, ըստ ուկրաինական տվյալների Ռուսաստանը 250 հազար զոհ է տվել: Հիմա ինքը չի կարո՞ղ գնալ իրենց պանթեոն,-ասել է Գագիկ Մելքոնյանը։
Նյութի աղբյուր` https://news.am/arm/news/783644.html