Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունները
Միջազգային
ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Քննարկվել են ԼՂ-ում տիրող իրավիճակը, մարդասիրական օգնության և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման հարցերը, եռակողմ համաձայնագրերի իրականացման ուղիները՝ խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարցերին։