Փոխարժեք: $ , ,
Ուկրաինական ուժերը Բախմուտի ուղղությունում նորից կատաստրոֆիկ վիճակում են (´Քարտեզ) Ինչո՞ւ է պետք տանձ ուտել. 5 պատճառ Ավդեևկայի ուղղություն. ռուսական հրետանու զանգվածային գրոհ (Տեսանյութ) Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստ է անգամ «պարել» ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է Գազայի հատվածում գործողությունն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբ Կիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքը Նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար Ռուսական 102-րդ ռազմաբազան վարկաբակելու «օպերացիան» ձախողվեց. Բագրատ Մովսեսյանը փակագծեր է բացում Ես, որ ասում եմ` սրանք պետություն ասվածն ատում են, ճիշտ եմ ասում. Արմեն Հովասափյան

Ավինյանի նախընտրական կարգախոսը լրիվ կիրառելի է` թե ինչ անի, հինգ տարի նրան ասելու է Ղուկասյանը. Նանա Սարգսյան

Ներքաղաքական

Ի՞նչ է սպասվում հոկտեմբերի 10-ին՝ Երեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ, ի վերջո, նիստը բոյկոտողնե՞րն են «նիկոլական», թե՞ նիստին մասնակցողները, ովքե՞ր են իրականում պայքարում իշխող ուժի՝ ՔՊ-ի դեմ, այս հարցերի պատասխանը «Իրավունքը» պարզել է Երեւանի նորընտիր ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության անդամ ՆԱՆԱ (ԱՄԱԼՅԱ) ՍԱՐԳՍՅԱՆԻՑ: Այն, ինչ կատարվում է քաղաքապետի ընտրության շուրջ, «Հանրային Ձայն»-ի երրորդ համարը բացատրեց հունական ավանդության օրինակով:

— «Հանրային Ձայնի» որոշումը՝ մասնակցել հոկտեմբերի 10-ի նիստին, սվիններով ընդունվեց Հայկ Մարությանի եւ Անդրանիկ Թեւանյանի թիմակիցների կողմից: Ավելին՝ արդեն սկսել են պիտակավորել, թե՝ փաստորեն, Նիկոլ Փաշինյանի «ասե՞ղն եք թելում»:

— Ըստ հին հունական ավանդության` փռյուգիական տոհմապետ Գորդիոսը Զեւսի տաճարին է նվիրում իր կառքը։ Վերջինիս լուծը քեղիին էր կապված այնպիսի հնարամտությամբ, որ հնարավոր չէր հանգույցի ծայրերը գտնել ու արձակել։ Ում հաջողվեր, նա պետք է տիրեր Ասիային։ Ալեքսանդր Մակեդոնացին պարսկական արշավանքից առաջ Գորդիոսի հանգույցը լուծեց թրի մի հարվածով։ Այստեղից էլ գալիս է «Գորդյան հանգույց» արտահայտությունը՝ անլուծելի, կնճռոտ խնդիր իմաստով, եւ «Գորդյան հանգույցի լուծում» արտահայտությունը, որ նշանակում է բարդ, խճճված իրադարձությունների ժամանակ կայացնել արագ ու խիզախ վճիռ։ 2018-ին Հայկ Մարությանի կողմից ներմուծված սեւն ու սպիտակը, որը փայլուն կերպով օգտագործեց Նիկոլը՝ ազգը պառակտելու եւ իր իշխանությունը պահելու համար, դարձավ քաղաքական այն գորդյան հանգույցը, որը քանդելուց հետո միայն կտապալվի Նիկոլի իշխանությունը, եւ կփրկվի հայ ժողովուրդը։ Այս գորդյան հանգույցը հայ ժողովուրդը ապարդյուն փորձում է քանդել արդեն հինգ տարի։ Մեր իրականության մեջ ցանկացած ուժ, որը փորձում է քանդել սեւ ու սպիտակ կամ ներկա-նախկին այս հանգույցը, միանգամից դառնում է կա՛մ նիկոլական, կա՛մ քոչարյանական։ Այս հանգույցն այնքան հնարամիտ է կապած, որ ոչ միայն ծայրերը չեն երեւում, այլ նաեւ տեղ չի թողած ո՛չ հայրենասիրության, ո՛չ հայկականության եւ ո՛չ էլ առողջ դատողության համար։ Այսօր՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո, հայկական քաղաքական գորդյան հանգույցի լուծման առաջ է կանգնած «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը։ Քոչարյանականները` Հայկոն եւ Անդրանիկ Թեւանյանը, ցանկանում են բոյկոտել քաղաքապետի ընտրությունը եւ գնալ նոր ավագանու ընտրության։ Եթե Ղուկասյանը միանում է նրանց, ապա ՔՊ մամուլը եւ ֆեյքային բանակը հայտարարում է, թե Ղուկասյանը Քոչարյանի կցորդն է։ Եթե Վարդան Ղուկասյանը չի միանում բոյկոտին, ապա քոչարյանական մամուլը եւ ֆեյքերը նրան հայտարարում են՝ որպես Նիկոլի կցորդ։

— Ամեն դեպքում, չի՞ ստացվում, որ մասնակցելով քաղաքապետի ընտրության նիստին, քվորում ապահովելով եւ նույնիսկ դեմ քվեարկելով ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին, միեւնույնն է, անգամ եթե ոչ առաջին, ապա երկրորդ փուլով նրան դարձնում եք քաղաքապետ:

— Առողջ բանականությունը հուշում է, որ հայրենասիրությունից եւ հայկականությունից դրդված՝ Ղուկասյանը չպետք է բոյկոտի քաղաքապետի ընտրությունը, թեկուզ եւ դրա արդյունքում քաղաքապետ կընտրվի Ավինյանը, որն այլեւս չունի մեծամասնություն եւ միշտ կախված է լինելու ավագանու ընդդիմությունից, թեկուզ եւ տարրական քվորում ապահովելու համար։ Այսինքն՝ Ավինյանի իշխանությունը քաղաքում հինգ տարի անընդմեջ կախված է լինելու մազից։ Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ չի մասնակցելու բոյկոտին, եւ արդեն իսկ քոչարյանական մամուլը հարձակվել է նրա վրա, անվանարկելով նրան՝ որպես նիկոլական։ Այս իրադրության ինտրիգը հետեւյալն է՝ արդյոք Ղուկասյանը, որի եթերներից սարսափում են թե՛ նիկոլականները եւ թե՛ քոչարյանականները, կվախենա՞ ֆեյքային հարձակումներից եւ կընտրի՞ բոյկոտը, այսինքն՝ Քոչարյանին, թե՞ Ալեքսանդր Մակեդոնացու նման սրի մեկ հարվածով կկտրի հայկական քաղաքական գորդյան հանգույցը, այն է` կընտրի հայկականությունը, հայրենասիրությունը, առողջ դատողությունը, չի մասնակցի բոյկոտին եւ իր ներկայությամբ դժոխքի կվերածի Ավինյանի կառավարումը՝ ստիպելով նրան իրապես ծառայել ժողովրդին։ Ի դեպ, Ավինյանի նախընտրական կարգախոսը` ասեք կանեմ, այս դեպքում լրիվ կիրառելի է` հինգ տարի նրան ասելու է Ղուկասյանը, իսկ ինքը ստիպված կատարելու է։ Նաեւ նշեմ, որ ըստ Վարդան Ղուկասյանի եթերների` Մակեդոնացին նրա սիրած կերպարներից է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Ուկրաինական ուժերը Բախմուտի ուղղությունում նորից կատաստրոֆիկ վիճակում են (´Քարտեզ)Ինչո՞ւ է պետք տանձ ուտել. 5 պատճառԱվդեևկայի ուղղություն. ռուսական հրետանու զանգվածային գրոհ (Տեսանյութ)Վարդան Մինասյանն աջակցում է Արաս Օզբիլիզին ՀՖՖ նախագահի ընտրություններումՈւկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար պատրաստ է անգամ «պարել»ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է Գազայի հատվածում գործողությունն ավարտել մինչև հաջորդ տարվա սկիզբԿիևյան փողոցի կանգառներից մեկի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. պարեկները սահմանազատել են տարածքըՆրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համարՎարդան Մինասյանը` Օզբիլիսին. Գիտեմ քո մարդ տեսակն ու ծանոթ եմ քո ծրագրերինՌուսական 102-րդ ռազմաբազան վարկաբակելու «օպերացիան» ձախողվեց. Բագրատ Մովսեսյանը փակագծեր է բացումԵս, որ ասում եմ` սրանք պետություն ասվածն ատում են, ճիշտ եմ ասում. Արմեն ՀովասափյանԻրանը զորավարժություններ է անցկացրելՕզբիլիսը` Մխիթարյանի հավաքական վերադառնալու մասինՉսատարել նիկոլիզմին ու չքվեարկել նրա օգտին որեւէ մակարդակում. Էդուարդ ՇարմազանովԶինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերվող նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստումՈրովային խոռոչում պուլսացիա, գերճնշում. Զարկերակային հիվանդությունների առաջին ահազանգըԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 11-ինԱզգային ժողովում նախատոնական պարգևատրումներ ենՓաշինյանը ներկայացրել է Սյունիքի դիմակայունությունը բարձրացնելուն միտված աշխատանքներըՀայաստանը շատ բարդ իրավիճակում է. ԲորելԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրըՀայաստանում Լեռնային Ղարաբաղի ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. ՔՊ-ականԱլիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում«Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, սակայն իրականում թուրքերը թեման մշտապես տաք են պահում. Տիգրան Աբրահամյան«ԲՈԼՈՐԻՆ ՀԱՂԹԵԼ ԵՄ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ 5։0 ՀԱՇՎՈՎ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԳԻՇՏԻ ՀԱԿՈԲՅԱՆՊարտավոր ենք համահայկական միասնությամբ կանխել սրանց վերարտադրությունը. Գևորգ Գևորգյանը` նիկոլախունտայի մասինՎուչիչն Ադրբեջանն անվանել է «Սերբիայի իսկական բարեկամը», իսկ Ալիևին՝ «ամենաժողովրդավար տղան»Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը, որը կշարունակվի մինչև ուրբաթՅուրաքանչյուր տաքսու վարորդ ամեն պատվերից 2-3% տուրք է վճարելու, ոչ թե 1 մլն դրամ. Բաբկեն ԹունյանՈղջունում ենք հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը և աջակցում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 11-ինՀարվածներ էին հասցրել, ապա հափշտակել են Նարկոլոգիական կենտրոնից ստացած մեթադոնն ու դիմել փախուստիՊարոնա'յք գեներալներ, ձեր քայլերով ԶՈւ-ում պետք է օրինակ ծառայեք. Պապիկյանը հետևում է ատեստացիայինԲայրամովի Բրյուսել այցի ընթացքում նախատեսվում է ելույթ կայանալիք միջոցառմանը և երկկողմ հանդիպումներԱյսօր ավելի խոցելի կլինեք. դեկտեմբերի 11-ի աստղագուշակՏեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվումՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11ԱՄՆ բյուջեին մնացել է 1 մլրդ դոլար՝ սպառազինության պաշարները համալրելու համար. Սպիտակ տան ներկայացուցիչՌաիսի-Պուտին երեքժամյա հանդիպման մասին մանրամասներ են հայտնվելԵՄ-ն չի պատրաստվում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելՕրբանը վստահ է, որ Ուկրաինային օգնությունը չի անցնի ԱՄՆ Կոնգրեսով, եւ փորձում է արգելափակել ԵՄ-ի օգնությունը. The GuardianԱՄՆ-ում նախազգուշացրել են ՆԱՏՕ-ին սպասվող «մղձավանջի» մասինՄարինկա ամբողջությամբ անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (Տեսանյութ)Եվրամիության ամենադժբախտ երկիրը. EurostatՈւկրաինացի զինվորականների կյանքի տեւողությունը ամենաթեժ հատվածներում ընդամենը չորս ժամ է. Military Watch MagazineՈւկրաինայում Ռուսաստանի ցայտուն հաղթանակը մոտենում է. The Telegraph-ըՓաշինյանը փաստացի հայ ազգի թշնամին է ու այս ամենն արել է պայմանավորված. Էդուարդ ՇարմազանովՕքսֆորդի բառարանը ընտրել է տարվա բառըԵթե ընդդիմադիրները միասնական չեն, ի՞նչ է իրենց նպատակը, կուսակցապաշտությո՞ւն. Հակոբ ԱյնթապլեանՆախկին նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода