Փոխարժեք: $ , ,
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը Շնորհակալություն ենք հայտնում եւ խոնարհվում ենք իր հիշատակի առաջ. հարգանքի տուրք` ՀՀ ազգային հերոսին Տեսնելով Սպիտակի երկրաշարժի արհավիրքը՝ Նիկոլայ Ռիժկովը մի գիշերում ճերմակեց. Մարիա Պիմենովա (aravot.am) Պարտություններից զատ, Զելենսկին էլ ավելի անբուժելի գլխացավ ունի Իսկ Նիկոլի՞ համնար որն է Հայաստանի սահմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եկեղեցասեր հայորդիների Ինչու «կլասիկ Էդմոնը» որոշեց Նիկոլի «վարյից թռնել» Զելենսկին չի այցելի Հայաստան. Radar.am 270.000 դոլա՞ր… Իրականում որքան էր վճարել Արտաշ Ասատրյանը գովազդի համար, և ինչու՞ էր ծաղրում համացանցը․starnews.am «ՀԱՅ ԱԶԳԸ ՇԱՏ ՈՒՆԻ ՆՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆ

Չենք կարող ազգովի կոտրված մնալ, եկեղեցու զանգերն արդեն մի քանի տարի է` հնչում են. Մասյացոտն թեմի առաջնորդ

Տեսանյութեր

Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց հավաք, որի ընթացքում քննարկվեցին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետեւանքով Արցախի հայաթափման եւ Հայաստանի առջեւ ծառացած գոյաբանական մարտահրավերների հետ առնչված հիմնախնդիրները: Քննարկումների արդյունքում ընդունված հայտարարության մեջ մասնավորապես եպիսկոպոսաց դասը շեշտել է, որ մեր երկիրը եւ մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որեւէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա, ինչպես նաեւ կոչ են արել իշխանություններին ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ գնահատել մեր ժողովրդին սպառնացող վտանգները, վերջ դնել արկածախնդրություններին եւ արտաքին քաղաքականության շրջանակներում` հատկապես դաշնակից պետությունների հետ հարաբերություններում, հանդես բերել զգոնություն եւ խելամտություն: Այս համատեքստում «Իրավունք»-ը զրուցել է Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր ԳԵՎՈՐԳ եպիսկոպոս ՍԱՐՈՅԱՆԻ հետ:

— Սրբազան հայր, նախ անդրադառնանք Արցախի հայաթափմանն ու դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին: Ձեր բնորոշմամբ` ի՞նչ տեղի ունեցավ իրականում:

— Նախ ասեմ, որ պետք է մեր ուժերը համախմբենք մեր քույրերին ու եղբայրներին օգնելու համար: Իսկ թե ինչ է տեղի ունենում Արցախի Հանրապետությունում, դասական իմաստով` էթնիկ զտում է: Երբ ՄԱԿ-ի կողմից ընդունված «էթնիկ զտում» եզրույթն ուսումնասիրում ես, տեսնում ես, որ այն առաջին անգամ կիրառվել է նախկին Հարավսլավիայում` սերբական ու բոսնիական հակամարտության ժամանակ: Այն առաջին հերթին ենթադրում է, որ կոնկրետ էթնիկ միավորում իր բնակության վայրից տեղահանվում է։ Էթնիկ զտումը ներառում է նաեւ պատերազմական այլ հանցագործություններ` սպանություններ, խոշտանգումներ, բռնություն, քաղաքացիական կառույցների ոչնչացում, ավերում: Այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում Արցախում, ոչ միայն քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ կիրառվել են ռազմական տեխնիկայի տարբեր միջոցներ, այլեւ ունենք զոհեր: Օրերս Մասիսում հուղարկավորեցինք Ադրբեջանի ռազմական գործողությունների հետեւանքով Արցախում սպանված երկու մանուկների… Դեռեւս տեղեկություններ չունենք անհետ կորածների մասին: Մամուլից տեղեկանում ենք տարբեր տեսակի բռնությունների դրսեւորման մասին` ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից: Սա պատերազմական հանցագործություն է, եւ էթնիկ զտումը մտնում է ցեղասպանության տրամաբանության մեջ: Չմոռանանք նաեւ, որ 9 ամիս շարունակ շրջափակման մեջ պահեցին Արցախը, ինչը «լավագույն» հիմքն էր` ցեղասպանություն իրականացնելու: Մարդիկ դատապարտված էին սովամահության, իրավիճակը լրիվ համընկնում էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների հետ:

— Այսքանից հետո շատ դժվար է դարձել մի դրական կետ գտնել, հուսալ, որ դեռ լավ կլինի: Ի՞նչը կարող է ստիպել մեզ շարունակել ապրել ու պայքարել:

— Այդ դրական կետը մեր հավատն է, մեր եկեղեցին է, որը պետք է բոլորին համախմբի։ Շատ է խոսվում եկեղեցու համախմբող առաքելության մասին, շատերն են այդ մասին բարձրաձայնում։ Եվ կարծում եմ՝ վերջին շրջանում ժողովուրդը բավականին համախմբվել է եկեղեցու շուրջ։ Դրա լավագույն ապացույցը, կարելի է ասել, վիճակագրական տվյալներն են, որ մի քանի ամիս առաջ էր հրապարակվել: Եկեղեցու հեղինակությունը հասարակության մեջ ամենաբարձրն է համարվում: Սա չի նշանակում, որ պետք է դադարենք աշխատել, պետք է ավելին անենք, եւ արվում է: Մեր մարդկային ռեսուրսների սակավությամբ հանդերձ` փորձում ենք անել առավելագույնը։ Եթե պատմականորեն հետ ենք նայում, դժվարությունների ու փորձությունների միջով շատ հաճախ ենք անցել: Այնպես չէ, որ հաղթանակներ չենք ունեցել, բայց ունեցել ենք, երբ միաբան ենք եղել: Համազգային շահն է մեզ համախմբել: Ասվածի լավագույն վկայությունն Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակն էր, որովհետեւ միասիրտ էինք այն ժամանակ, ունեինք մեկ նպատակ, ոչ թե` անձնական ամբիցիաներ, թե ով է ավելի խելացի ու ուժեղ` այդ կռիվը չէր գնում, կռիվը գնում էր հայրենիքի ու արցախահայության համար:

— Հայկական Արցախի էջն այլեւս փակվա՞ծ է…

— Մեծագույն մեղք կլինի, եթե այդպես մտածենք: Ինչպե՞ս կարող ենք Արցախի էջը փակել: Պատարագի ժամանակ Հայաստան եւ Արցախ աշխարհները հիշատակում ենք եւ վերջերս քահանան ինձ հարց տվեց` պիտի շարունակենք չէ՞ այդպես, պատասխանեցի` անպայման։ Հանձնվելն ու հուսահատվելը մեծագույն մեղք է։ Պետք է հասկանանք` պատասխանատու մարդիկ որտե՞ղ են ձախողել, ու պետք է շտկենք այս իրավիճակը: Ես դրան հավատում եմ, որովհետեւ չենք կարող ազգովի կոտրված մնալ: Հայ եկեղեցին միշտ է հույս ներշնչել, նույնիսկ ամենադաժան պայմաններում: Երբ չենք ունեցել պետություն, հայ եկեղեցին ավելի քան մեկ հազարամյակ առաջնորդել է մեր ժողովրդին: Եվ ամենակարեւորը, որ տվել է մեր ազգին, կրթությունն է եղել եւ ապագայի տեսլականը: Այդ ոգին երբեք չի մարել մեր մեջ, որովհետեւ հայ եկեղեցին այնպես է կրթել ու դաստիարակել հայ ժողովրդին, որ երբեք չպետք է քո իրավունքներից հրաժարվես: Նույնն էլ այսօր` մենք մեր իրավունքներից չպետք է հրաժարվենք, պիտի պայքարենք, որպեսզի արդարությունը վերականգնվի:

— Հանրային լայն շրջանակներում անընդհատ բարձրաձայնվում է, թե այս իրավիճակում ե՞րբ է վերջապես Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես Սարդարապատի ճակատամարտի ժամանակ, հնչեցնելու զանգերը: Սրա պատասխանը ո՞րն է:

— Կարծում եմ՝ եկեղեցու զանգերն արդեն մի քանի տարի է` հնչում են: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեւական ժամանակ է` իր կոչերով, հայտարարություններով փորձում է հասարակությանն արթնացնել, բոլորին արթնացնել։ Այդ կոչերն ուղղված են համայն հայությանը, այդ թվում` քաղաքական կուսակցություններին, իշխող կուսակցությանը, ցանկացած հայի` լինի Հայաստանում, թե Սփյուռքում: Պիտի եզրակացություններ անենք: Մայր Աթոռը բոլորի խոսքի իրավունքը հարգում է: Եթե մեկն այսինչ կուսակցության անդամ է, չի ասում` դու սխալ ես: Եկեղեցում քաղաքական հայացքների տարբերությունը քննարկման թեմա չէ, բայց երբ հարցը վերաբերում է մեր ազգային անվտանգությանն ու հատկապես մեր ինքնության հիմնախարիսխներին, եկեղեցին միանշանակ իր դիրքորոշումը հայտնում է եւ ոչ մեկին հաշիվ չունի տալու: Եթե հարցնեք, թե ինչ կարծիքի եմ Երեւանի ավագանու ընտրությունների մասին, ես այդ հարցին հաստատ չեմ պատասխանի: Այդ հարցը կարող եք տալ որեւէ քաղաքական կուսակցության, սա մեր մեկնաբանելիքը չէ: Հայ եկեղեցին որեւէ կուսակցության նկատմամբ հատուկ համակրանք չունի, բոլորն էլ մեր ազգի զավակներն են: Երբեւէ չպետք է ակնկալենք, որ եկեղեցու գործողություններն ու հայացքները պետք է համընկնի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության որեւէ թեւի հետ: Հայ եկեղեցին գիտի` որ քայլը երբ է անում, ինչը բխում է համազգային շահերից, եւ չի էլ քննադատում այլ հայացքներ ունեցողներին։ Այնպես որ, պետք չէ հայ եկեղեցին իջեցնել կուսակցության մակարդակի, պետք է հասկանալ` որ հարցի վերաբերյալ հայ եկեղեցուց պետք է դիրքորոշում ակնկալել: Ու որեւէ մեկը չի կարող այս կառույցին հաշվի չառնել, որովհետեւ եթե մեր պատմությունից մի ազգային կառույց ունենք մնացած, հայ եկեղեցին է` իր 1700-ամյա փորձառությամբ: Դրա համար պետք է հաշվի նստել հայ եկեղեցու եւ հայ եկեղեցու առաջնորդի հետ:

— Այս օրերին վարակի պես տարածվում է արցախցի-հայաստանցի տարանջատումը` իր բացասական հետեւանքներով: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ամենաքիչը  թուրքական պրոպագանդա է, որ մեզ բաժանում են հայաստանցու եւ արցախցու, սյունեցու եւ այլն: Սա մեր հիմքերը ներսից քանդում է: Ամո՛թ է, որ մեզ նման հին պատմություն ու մշակույթ, փորձառություն եւ իմաստություն ունեցող ազգը կարող է այդ տեսակ ցածր մակարդակի, ազգին ներսից քայքայող խոսակցություններ տարածել: Երբեմն ուղղակի, ամաչում ես, որ կրթված մարդիկ են նման խոսակցություններ տարածում, օրինակ` դպրոցներում: Սա խայտառակություն է, ինչը նշանակում է, որ ահռելի գործ ունենք անելու: Պետական մակարդակով այս հարցը պետք է դառնա ռազմավարություն, եւ վերջ տրվի այդ ամենին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստըՇնորհակալություն ենք հայտնում եւ խոնարհվում ենք իր հիշատակի առաջ. հարգանքի տուրք` ՀՀ ազգային հերոսինՏեսնելով Սպիտակի երկրաշարժի արհավիրքը՝ Նիկոլայ Ռիժկովը մի գիշերում ճերմակեց. Մարիա Պիմենովա (aravot.am)Պարտություններից զատ, Զելենսկին էլ ավելի անբուժելի գլխացավ ունիԻսկ Նիկոլի՞ համնար որն է Հայաստանի սահմանըԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եկեղեցասեր հայորդիներիԻնչու «կլասիկ Էդմոնը» որոշեց Նիկոլի «վարյից թռնել»«Վերդերի» և «Զենիթի» առաջարկները ֆինանսապես չբավարարեցին Տիկնիզյանին. «Լոկոմոտիվի» մեկնաբանությունըՏեղեկատվություն Չեխիա-Հայաստան խաղի վերաբերյալ Զելենսկին չի այցելի Հայաստան. Radar.am270.000 դոլա՞ր… Իրականում որքան էր վճարել Արտաշ Ասատրյանը գովազդի համար, և ինչու՞ էր ծաղրում համացանցը․starnews.am«ՀԱՅ ԱԶԳԸ ՇԱՏ ՈՒՆԻ ՆՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ է գուժում Նիկոլին լքած կամ նրանից լքված Մարուքյան Էդմոնը.Yerevan TimesՀայաստանում «Զանգեզուր» անունով տարածք չկա, մենք Ադրբեջանին «միջանցքի» համաձայնություն չենք տալուԳլուխ եմ խոնարհում մեծ ռուսի` Նիկոլայ Ռիժկովի հիշատակի առաջ. Գյուլնարա ԱլեքսանյանՄենք ցանկանում ենք Նախիջևանի հետ ունենալ հեշտացված հասանելիություն, ՀՀ-ն ևս կարող է դրանից օգտվելԻնչ է ասել Նիկոլայ Ռիժկովը Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ. Բաբուխանյանը մանրամասներ հիշեցԱդրբեջանը Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություն չունի, բամբասանքներ են. ՀաջիևԹուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետԼավրովը և Բայրամովը նշել են Մոսկվա-Բաքու-Երևան պայմանավորվածության իրականացման անհրաժեշտությունըԶԱՐՄԱՆՔՆիկոլայ Ռիժկովի հիշատակը միշտ վառ կմնա մեր հոգում. Արթուր ՀովհաննիսյանՈրոշում կայացրեցի. Ալեն ՍիմոնյանՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐՆ ԱԿԱՆԻ՞, ԹԵ ՄՈՒԼՅԱԺԻ ՎՐԱՔայլ Զելենսկիով, շախ՝ Նիկոլին․ Հայկ ԲաբուխանյանՀիշեցում Էլեկտրոնային դեղատոմսով դեղերի ձեռքբերման մասին3 մլն դրամով տուն գնել հնարավոր չէ. խոստացել էին մեր կարծիքները հաշվի առնել․ արցախցիների բողոքի ակցիանԳործարարը 75 մլն դրամով 3 թանկարժեք համարանիշ է գնել․ ով է նաՍպասվում է տաք և բավարար տեղումներով մարտՆիկոլ Փաշինյանը ևս խաղաղ ցուցարար էր․ Արամ Մանուկյանը՝ մարտի 1-ի մասինՈւկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին լուրինՀարգանքի տուրք Ազգային հերոս Ա. Ռիժկովին. ԼուսանկարներԿոնդեցիները քեզի աթոռիցդ թռցնելու են․ բոլորը մի մարդու պես քեզ էին ձայն տվել․ ակցիայի մասնակիցՊապիկյանի գլխավորությամբ քննարկվել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի միջոցառմանը վերաբերող հարցեր2024 թվականը կլինի ռեկորդային շոգ տարի. Scientific ReportsՆահանջ տարվա պատճառով Փարիզում մի քանի ժամով մարել են փողոցների լույսերըԳերմանիայում գործադուլը կաթվածահար է արել հասարակական տրանսպորտի աշխատանքըՌուբենին և Հիքմեթին լսելով` պարզ է, թե ինչքան զգայուն է իրավիճակը և դժվար են բանակցություններԱդրբեջանը խաղաղ պայմանագրի շուրջ համաձայնության գալու համար բավարար ջանքեր չի գործադրում. ՌուբինյանՎրաստանն աջակցում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին. տարածաշրջանում խաղաղություն պետք է լինիԱլմաթիի հռչակագիրը հիմք է սահմանազատման համար,սակայն նաև դեպի Նախիջևան ճանապարհ պետք է բացվի․ ԿլաարՍա ոչ թե կարգավորման, այլ Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ վստահության ստեղծման գործընթաց է. Սերդար ՔըլըչԻնքնաբուխ հավաք՝ ժամը 15։00-ին, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ, ՌԴ դեսպանատան դիմացՀայաստանը չի ռազմականացվում, ընդամենը կառուցում է իր պաշտպանությունըԱդրբեջանում ակտիվորեն մարզում են հատուկ ջոկատայիններինՀՀ Սահմանադրության մեջ ԼՂ-ին վերաբերող դրույթ կա. սպասում ենք ՀՀ-ի բացատրությանը. ՀաջիևՍահմանադրությունը ՀՀ ներքին գործն է, և կապված չէ խաղաղության հարցի հետ. Ռուբեն ՌուբինյանՀայաստանը անում է ամեն ինչ համաձայնեցված սկզբունքները խաղաղության պայմանագրում ամրագրելու համարԱստղագուշակ՝ մարտի 1-ի համար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода