Փոխարժեք: $ , ,
Ինչ տեղի ունեցավ Մալյանի գործով դատական նիստին. մեկնաբանում է Ռուբեն Մելիքյանը Նարեկ Մալյանի դատական գործը շինծու է. Հենրիխ Դանիելյան Շուտով դատախազությունը Պուտինին է ձերբակալելու. Նարեկ Մալյան Թե Ալեն Սիմոնյանը, թե Արմեն Գրիգորյանը վերջերս իրենց վրա վարչապետի թոզ են նստացրել. Այվազյան (ԱՆՈՆՍ) Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Տոնենկոե բնակավայրը Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը և ներխուժել Կրասնոգորովկա Ինչ էր դատական նիստի ընթացքում կարդում Նարեկ Մալյանը Օռլովկան անցել է ռուսական վերահսկողության տակ 44-օրյա պատերազմին, Նախագահ Սարգսյանը առաջիններից էր, ով ազգային համերաշխության կոչ արեց հանուն Արցախի Մեր ամբողջ ազգը չգիտի այն պարզ ճշմարտությունը, որ ԼՂ միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին. Մանասյան

ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պետք է ձեւավորեն լայն կոնսոլիդացիա ու քաստինգ կազմակերպեն. Կարապետ Պողոսյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի զրուցակիցն է իրավապաշտպան, քաղաքական գործիչ ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

— Մինչեւ հարցազրույցը քննարկում էինք, թե ճի՞շտ է ներկայացնել Ձեզ, որպես քաղաքական գործիչ, որովհետեւ այսօր այնքան է աղավաղվել ընդդիմադիր դաշտը, որ դժվար է զանազանել` ով ով է:

— Եթե նակինում ընդդիմադիր ասելով` հասկանում էինք անձ կամ մարդկանց խումբ, ովքեր դեմ էին իշխանություններին եւ իրենց  քննադատություններով ինչ-որ բան էին առաջարկում, այսօր «ընդդիմադիր» բառը Հայաստանում փոխել է իր իմաստը: Հիմա ընդդիմադիր ասելով` հասկանում ես մարդ, ով ձգտում է ունենալ պետականություն: Իրականում այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամ կա, եւ ես, այո՛, ընդդիմադիր եմ, ով չի համակերպվում Արցախի կորստի հետ, համաձայն չէ պետականություն կորցնել եւ ուզում է անել ամեն ինչ, որպեսզի չկորցնի Հայրենիք, այլ ոչ թե պարզապես դեմ է Նիկոլ Փաշինյանին: Շատերը դիտավորությամբ կամ անզորությամբ կորցրին, այսպես ասած, ընդդիմադիրի պատվավոր կոչումը, բայց սա չի նշանակում, որ պետք է այդ բառից հրաժարվենք: Վերջերս նկատել եմ, որ իշխանական որոշ 50 դրամանոց ստատուսչիներ մի թեզ են շրջանառում, թե «ընդդիմադիր կոչվածները միայն վատից են խոսում»: Իսկ կա՞ լավը, որ խոսենք: Բացի այդ, ինձ համար վերջին 5 տարին բաժանվում է երկու փուլի. Առաջինը` 2018-2020 թվականի նոյեմբերի 9-ն էր, երբ իսկապես զբաղվում էինք քաղաքականությամբ, քննադատում էինք այս կամ այն պաշտոնյայի` դրանով իշխանություն դառնալու հայտը ներկայացնելով, թե այսինչը վատ է աշխատում, եթե գնա, գամ ես` կաշխատեմ ավելի լավ, որովհետեւ ունեմ այսինչ ծրագրերը եւ պատկերացումները: Իսկ 2020 թվականից հետո իրականում Հայաստանում քաղաքականություն չկա: Լավ կամ վատ ինչ անում ենք, համենայնդեպս, փորձում ենք մղել ազգային-ազատագրական պայքար: Եվ հիմա խնդիրը ոչ թե Փաշինյանից ազատվելն է, որ գանք իշխանության եւ ավելի լավ կառավարենք, այլ առաջին հերթին ազատվելն է ներսի եւ դրսի թուրքերից, ազատագրել մեր հայրենիքը: Եվ այս հարցում ինչ-որ ամբիցիա ներկայացնելն անմտություն է: Ի վերջո, ազգային-ազատագրական պայքարից հետո չես կարող հավակնել ինչ-որ պաշտոնի, որովհետեւ այս պահին կռիվ ես տալիս քո դարավոր թշնամիների դեմ` կապ չունի զենքով, թե խոսքով ու գաղափարով, եւ չգիտես` սրանից հետո ո՞ղջ ես մնալու, թե` ոչ, որ մի հատ էլ պլանավորես, թե ինչ պաշտոնի ես հավակնելու: Ընդդիմության մոտ եթե այսքան ժամանակ ինչ-որ բան չստացվեց, հենց այդ ամբիցիաների պատճառով է: Պետք է մոռանանք ցանկացած ամբիցիա, որովհետեւ այսօր մեր կռիվը ոչ միայն Փաշինյանի, Ալիեւի ու Էրդողանի դեմ է, այլեւ շատուշատ աշխարհաքաղաքական կենտրոնների, ովքեր զուտ իրենց հետագա աշխարհաքաղաքականության ապահովման համար աչք փակեցին 21-րդ դարի ամենախայտառակ, ամոթալի էջերից մեկի վրա:

— Արցախը հայաթափվելուց հետո` այսօր հանրության մեջ կա տարածված տեսակետ, որ հիմա շատ ուշացած է խոսել Ձեր նշած պայքարի մասին:

— Իսկ այս դեպքում` ի՞նչ եք առաջարկում, ուղղակի, համակերպվե՞նք այս ամենի հետ, եւ խաշի սեզոնը համարենք բացվա՞ծ: Այո՛, ուշացած է, որովհետեւ չկարողացանք հասնել այնպիսի մի իրավիճակի, որի արդյունքում չլիներ այն, ինչ եղավ սեպտեմբերի 19-ին եւ շարունակվում է մինչեւ այսօր: Բայց, միեւնույն ժամանակ, ուշացած չենք, որովհետեւ ոչ ոք չի կարող ինձ գոնե համոզել, որ մեր պատմության մեջ մեկ անգամ ենք ընդամենը հնարավորություն ունեցել` մեր հայրենիքն ազատագրելու: Գոնե հիմա պետք է տեղի ունեցածից հետեւություններ անել եւ սրանից հետո ավելի ճիշտ գործել:

— 44-օրյա պատերազմից հետո որեւէ դաս չքաղվեց, այդ թվում ընդդիմությունը չկարողացավ այնպես համախմբվել, որ երկրի գահավիժումը կասեցներ:

— Չհաջողվեց, որովհետեւ գուցե շատերի համար սա դեռ քաղաքականություն է: Էլի եմ ասում` հիմա չպետք է ունենալ որեւէ ամբիցիա, այլ յուրաքանչյուրն իր ներուժի չափով պետք է անի այն ամենը, ինչը հնարավորություն կտա երկիրն ազատել ադրբեջանաթուրքական զավթիչներից, որոնք այս պահին նստած են Բաղրամյան 26-ում եւ կառավարության տարբեր մասնաճյուղերում: Մենք պետք է ազատվենք գործակալական ցանցից: Շատ հաճախ ինքներս բողոքում ենք, թե ժողովուրդը չեկավ, ոտքի չկանգնեց, չուզեց, իսկ արդյոք ուզում ենք հասկանալ` ինչո՞ւ: Ըստ իս, ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանին չեն կարողանալու հեռացնել, բոլոր այն քաղաքական գործիչները, անհատները, ովքեր թեկուզ շատ կարճ ժամանակահատվածում ողջունել են Նիկոլ Փաշինյանի մուտքը Հայաստանի կառավարության շենք: Օրինակ, ժողովուրդը տեսնում է, որ Պողոս Պողոսյանը 2018 թվականին սեղմել է Նիկոլ Փաշինյանի ձեռքը, եւ հիմա մարդիկ չեն հավատում այդ անձին: Այնպես որ, պետք է անկեղծ լինել:

— 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն դեմ էր ընդամենը 55 պատգամավոր եւ փորձագիտական մի նեղ շրջանակ…

— Այստեղ հարցն այն է, որ ովքեր հայտնվեցին հարթակում, ոչինչ չփոխեցին: Հետեւաբար, եթե այսօր ուզում ենք փոփոխություններ, պետք է նաեւ փոխենք հարթակը: Ամենայն հարգանք ունենալով հարթակում կանգնած գործիչների, փորձագետների նկատմամբ` ուզում եմ ասել, որ եթե, օրինակ, ինձ մոտ չի ստացվել 100 կգ-անոց ծանրաձողը բարձրացնել, չի նշանակում, որ մինչեւ վերջ պետք է իմ առողջությունը քայքայեմ: Եթե չի ստացվել, կարող ես այլեւս քաշվել մի կողմ, բայց չդառնալ զուտ դիտորդ, որովհետեւ բարոյական չէ նստած դիտելը, թե ինչպես են մյուսները ճկվելու այդ պատասխանատվության բեռի տակ: Եթե ամեն անգամ փորձես գլխով պատ քանդել եւ անընդհատ չստացվի, արդյունքում կլինի այն, որ քեզ հետ մի ամբողջ սերնդի դու ես տանում կործանման:

— Կարծում եք` ինչ-որ առումով նաեւ նույն հարթակներում գտնվող ընդդիմությո՞ւնն է պահում Նիկոլ Փաշինյանին իշխանական աթոռներին:

— Իրականում` այո, հանրային դաշտում կա այդպիսի կարծիք, որ ընդդիմությունն ամեն ինչ արեց, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր սեւ գործը կարողանար անել: Բայց ես չեմ ուզում այդ տեսակետը կիսել, որովհետեւ շատ ընդդիմադիրների հետ անձնապես մտերիմ եմ, ճանաչում եմ: Շատերի մոտ իսկապես կա ազնիվ մղում, դրա համար էլ կոչ եմ անում այն մարդկանց, որոնց մոտ ուղղակի չի ստացվել, չվհատվել, այլ օգնել, որպեսզի մեկ ուրիշի մոտ ստացվի: Ավելին` եթե ուզում ենք, որ Փաշինյանից եւ իր գործակալական ցանցից ազատվել` պետք է առաջին հերթին հնարավորություն ունեցող քաղաքական ուժերը` ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ձեւավորեն լայն կոնսոլիդացիա, որի արդյունքում, այսպես ասած, քաստինգ պետք է կազմակերպել ու գտնել այն քաղաքական գործչին կամ անհատին, ում մոտ հավանականությունը մեծ է, որ կստացվի:

Հ ՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 


Ինչ տեղի ունեցավ Մալյանի գործով դատական նիստին. մեկնաբանում է Ռուբեն ՄելիքյանըՆարեկ Մալյանի դատական գործը շինծու է. Հենրիխ ԴանիելյանՇուտով դատախազությունը Պուտինին է ձերբակալելու. Նարեկ ՄալյանԱրսենը հարձակվող չէ, որ գոլեր ու գոլային փոխանցումներ կատարի.Գոլուբին Թե Ալեն Սիմոնյանը, թե Արմեն Գրիգորյանը վերջերս իրենց վրա վարչապետի թոզ են նստացրել. Այվազյան (ԱՆՈՆՍ)Բռնաբարության համար դատապարտված Ալվեսից շարունակում են «հրաժարվել», այս անգամ թիրախն արձանն էՌուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Տոնենկոե բնակավայրըՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը և ներխուժել ԿրասնոգորովկաԻնչ էր դատական նիստի ընթացքում կարդում Նարեկ ՄալյանըՕռլովկան անցել է ռուսական վերահսկողության տակ 44-օրյա պատերազմին, Նախագահ Սարգսյանը առաջիններից էր, ով ազգային համերաշխության կոչ արեց հանուն Արցախի Մեր ամբողջ ազգը չգիտի այն պարզ ճշմարտությունը, որ ԼՂ միջազգային իրավունքով չի պատկանում Ադրբեջանին. ՄանասյանԱրեւմուտքը փորձում է ընդլայնել հակառուսական ճակատը մեզնով. ՌուստամյանՀայ Առաքելական եկեղեցին թիրախավորելն Արեւմուտքի պատվերն է. ՆահապետյանԱվանեսյանը վարվեց քերոբյանաբարՊրահայից հետո հայաստանի իշխանությունը մեկ խնդիր պետք է լուծեր. ՊետրոսյանՌուսաստանը Մերձավոր Արեւելքում թիվ 1 ուժ դառնալու հայտ է նարկայացնումԱղոթքն, իրավամբ, պետք է լինի ոչ թե քո վերջին հույսը, այլ` առաջին քայլդԹեհրանը չի հանդուրժի Ֆրանսիա-ԱՄՆ-ՆԱՏՕ-ի մուտքը ՀայաստանՀՀ իշխանությունը խնդիր ունի` այս կամ այն թեման ծախելու. ԱբրահամյանՅուրայիններին ամենաթողություն, իսկ ընդդիմադիրներին՝ բանտ. սա այս իշխանության կարգախոսն է. ՄալյանԱԺ-ում երկու «մուտիլյովշիկ» իրար հարցեր էին տալիս. Հենրիխ ԴանիելյանՌուսները գրեթե գրավել են Ավդեեւկայից արեւմուտք ընկած Բերդիչի, Օռլովկա, Տոնենկո բնակավայրերըԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ2024-ի ամառը կարող է ամենաշոգը լինել պատմության մեջԶԱՐՄԱՆՔՆԻԿՈ՞ԼՆ ԷՐ ԳԱԳՈՅԻ «ԲԵՐԱՆՈՎ ԽՈՍՈՒՄ», ԹԵ՞ ԳԱԳՈՆ ԻՐԵՆԻՑ «ԴՈՒՐՍ ՏՎԵՑ»Որ դեպքում եւ ինչ պայմաններում արցախահայերը կվերադառնան իրենց հայրենի օջախներ. Օրակարգային հարցերին պատասխանում է ԱՀ ԱԺ պատգամավորըՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ 11 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՍիրում ենք քաղաքացուն, դրա համար էլ ասում ենք՝ դուք էլ պետք է հարկ վճարեք. ՓաշինյանՔաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ելույթը դատարանումՌԴ-ի կողմից Հայաստանում իբր հեղաշրջում անելու մասին Փաշինյանի խոսքերը ոչ մի հիմք չունեն․ ԶախարովաՉԽՐԱՏՎՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸԵթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, ինչպես հայտարարում էին ՀՀ իշխանությունները, ուրեմն ինչպե՞ս Հայաստանը կարող է սառեցնել իր անդամակացությունը ՀԱՊԿ-ին. Զախարովա Բայրամովի հետ հանդիպումից հետո Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարինԵրբ սահմանազատման հանձնաժողովներն ավարտեն աշխատանքները, այդ փաստաթուղթը ՀՀ-ն և Ադրբեջանը կդնեն պետական շրջանառության մեջ․ Մհեր ԳրիգորյանԱյնպիսի հարված ենք հասցնելու, որ նախարարը հրաժարական տա․ ակցիայի մասնակիցՈՒՂԻՂ. Փաշինյանն ու Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերինԻ տարբերություն Ֆրանսիայի, Գերմանիան չեզոք է խաղաղության գործընթացում. ԱլիևԻնչպե՞ս քանդել դպրոցը, կրթական համակարգն ու պետությունը․ Արթուր ԽաչատրյանՄակրոնը փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել. ՎոլոդինԱդրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու ծրագիր չունիՌուսաստանը Հայաստանից որևէ հարցում չի ստացել՝ կապված «Զվարթնոց»-ից սահմանապահ զորքերի դուրսբերման հետ. ԶախարովաԱմերիկյան Abrams տանկը խոցած ռուս զինվորները 10 միլիոն ռուբլի պարգևավճար կստանանՀոդվածից է կախված՝ արդյոք վնասազերծված ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. Անդրանիկ ՔոչարյանԲաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում. ԵվրախորհրդարանՄԻՊ-ի կողմից գրությունններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ ՝ լրագրողի դեմ սպանության կոչեր հնչեցրած շրջանակի հետ կապվածԼավրովը կմեկնի Անթալիա. կքննարկվի իրավիճակը Հրվ. ԿովկասումԻմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները հանձնելուց, եթե դրանք առողջ լինեն. Արսեն Թորոսյան (Տեսանյութ)«Հայաստանը կորցրեց լավագույն բարեկամի». Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода