Փոխարժեք: $ , ,
ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ կորուստների է դատապարտված Ուկրաինան «Այրել ամեն ինչ». Ավդիիվկայից փախուստի ցնցող մանրամասներ. Welt ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա Սարգսյան ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպին՝ Բայդենի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ժամանել է ՀՀ Մեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից․ Ժաննա Անդրեասյան Ռուսական ուժերը Բախմուտից ներխուժել են Կրասնոյե. ընթանում է թեժ մարտ (MAP) ՀՀ-ն հնագույն ժամանակներից «կադաստրի» թուղթ ունի, նաև՝ «անձնագրի» նկար՝ իրանական կայսրությունում Նավալնիի ներկայացուցիչը հայտարարել է՝ նա մահացել է բնական պատճառներով

Արցախում պետք է հայ լինի, որպեսզի մեր հողին տեր կանգնի. ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆԻ հետ:

Պարոն Ասծատրյան, ինչո՞ւ եք դեմ արցախցիների «բռնի տեղահանված» կարգավիճակին:

— Նախ՝ առանց մտնելու միջազգային օրենսդրության եւ կոնվենցիաների մասնագիտական տերմինալոգիաների մեջ, կոնկրետ վերջին իրադարձությունների համատեքստում՝ «բռնի տեղահանված» կարգավիճակն անձանց տրվում է այն ժամանակ, երբ այդ բռնի տեղահանումը տեղի է ունեցել հիմնական բնակության պետության սահմաններում: Եվ եթե ելնենք այն իրողությունից, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառելով Արցախի տարածքը, ստացվում է, որ մեր պարագայում վերոնշյալ կարգավիճակը կիրառելի չէ, քանի որ Արցախի ժողովուրդը հատել է պետական սահման: Հետո մի հարց էլ է եւս առաջանում, տվյալ պարագայում ինչո՞վ են տարբերվում Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Դաշքեսանի եւ այլ Ադրբեջանի տարածքներից հայ փախստականները Արցախի փախստականներից: Դրա հետ մեկտեղ պաշտոնական հիմնավորումներ են հնչում, թե իբր արցախցիները ունեն ՀՀ քաղաքացու անձնագիր, համաձայն 1999թ. ՀՀ եւ ԼՂՀ-ի միջեւ կնքված «Անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրի, սակայն այս դեպքում եւս անընդունելի եմ համարում նման մոտեցումը, քանի որ ունենալով ՀՀ անձնագիր` Արցախի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն հանդիսանում: Հիմնավորեմ ինչու. ըստ ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետության՝ տասնութ տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու, ինչպես նաեւ անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետական կառավարմանը եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք», ասել է թե` ընտրելու եւ ընտրվելու իրավունք, որը Արցախի քաղաքացիները չեն ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Իսկ եթե մարդը իրավունք չունի ընտրի կամ ընտրվի, ապա զրկված լինելով քաղաքացու հիմնարար իրավունքից՝ մարդը տվյալ երկրի քաղաքացի հանդիսանալ չի կարող: Ինչ վերաբերում է ՀՀ անձնագրեր ունենալուն, ապա այն Արցախի քաղաքացիներին տրամադրվել է հիմնականում նրա համար, որպեսզի ԱՀ քաղաքացիները, մինչեւ Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչման հարցի քաղաքական լուծումը, զրկված չլինեն ԱՀ եւ ՀՀ տարածքից դուրս ազատ տեղաշարժվելու եւ այլ նմանատիպ իրավունքներից:

Ըստ Ձեզ, դա միտումնավո՞ր է արվում:

— Պաշտոնական լրահոսով այնքան հաճախ է հնչում այդ «բռնի տեղահանված» բառակապակցությունը, որ մտածելու տեղիք է տալիս: Հասկանալի է նաեւ, որ փախստականի կարգավիճակ ունեցող մարդկանց ապաստանի տրամադրումը կարող է անհարկի ծանր բեռ լինել Հայաստանի համար: Այնուամենայնիվ, ցանկացած որոշում կայացնելու հիմքում պետք է լինի մարդն` իր իրավունքներով եւ ազատություններով, եւ պետք ասել, որ այդ մարդիկ կորցրել են ամեն ինչ՝ բառիս ամենալայն իմաստով: Դրա հետ մեկտեղ, մի ամբողջ ժողովրդի հարկադրված դեպորտացիայի ենթարկած անձանց միջազգային դատարանների առաջ պատասխանատվության ենթարկելը, իսկ իրենց կողմից կատարած հանցագործությունները որպես ռազմական հանցագորություն դասակարգելը: Բայց միջազգային իրավունքի համաձայն` հանցագործությունը, որպես ռազմական ճանաչելու համար, «տուժածները» պետք է ունենան միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխանող կարգավիճակ:

Բայց չէ՞ որ եղավ կառավարության որոշում, որ յուրաքանչյուր արցախցու հարյուր հազարական դրամ են տալիս: Այդ դեպքում, ո՞րն է խնդիրը:

— Այո՛, ուղղված գումարները քիչ չեն, բայց միեւնույն ժամանակ ժողովրդի խնդիրները ե՛ւ շատ են, ե՛ւ բազմապիսի, ու նման իրավիճակում հայտնված մարդկանց համար այդ գումարները նույնիսկ խնդիրների մի մասը լուծելու բավարար լինել չեն կարող: Հետո հարցեր են առաջանում 40+10 հազար դրամների մասով՝ կապված Երեւանում բնակվելու հանգամանքից: Չէ՞ որ մարզերում այդքան ազատ բնակֆոնդ չկա, իսկ Երեւանում հայտնված մարդիկ նույնպես իրականացնում են եւ կոմունալ ու բնակվարձի ծախսեր: Հարց է առաջանում նաեւ, ինչքան ժամանակ կտրամադրվի այդ աջակցությունը, հետո կլինեն նոր ծրագրեր, թե` ոչ, մարդիկ անորոշության մեջ են…

Մազապուրծ մահվան ճիրաններից մի կերպ Հայաստան գաղթած արցախցին վախենում է գնալ Մեղրի, որը կրկին սահմանամերձ է: Դա հաշվի չե՞ն առնում, այն ծանր հոգեբանական ապրումների միջով, որ արցախցին այսօր անցնում է, եւ հասանելիք ֆինանսական օգնությունը եղածից քի՞չ են տալիս:

— Տալիս են նրանց, ովքեր ժամանակավոր բնակվում են Երեւան քաղաքից դուրս: Դա է իրականությունը:

Հայաստանում արցախցի-հայաստանցի տարանջատում ու լարվածություն նկատո՞ւմ եք:

— Նման տարանջատումներ անողները երկուստեք շատ սխալ ճանապարհի վրա են, այդ բաժանարար գծերը հայոց պատմության ամբողջ ժամանակաշրջանում միայն ու միայն կործանման է տարել մեր երկիրը: Այսօր, ավելի քան երբեւէ, կարեւոր է միասնությունը հայոց աշխարհում: Անթույլատրելի է ժողովրդին նման կերպ բաժանելը: Ես շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց Հայաստանում, թե Սփյուրքում, ովքեր օգնության, եւ ոչ միայն նյութական, ձեռք են մեկնել Արցախի իրենց հայրենակիցներին: Հիմա Հայաստանի ժողովրդի բարեկեցությունն էլ բարձր մակարդակում չէ, նրանց էլ կարելի է հասկանալ: Բայց, միեւնույնն է, ցանկացած վիճակում մենք ազգովի պետք է լինենք միասնական:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Դուք ասել եք, որ 40-50 հազար արցախցի պետք է ապրի Արցախում: Մի՞թե դա իրատեսական է:

— Այո, ես հակված եմ նրան, որ Արցախի ժողովրդը եթե ոչ բոլորը, ապա մի մասը պետք է հետ վերադառնա:

Բայց այդքան մահ ու սարսափ տեսնելուց հետո` ինչպե՞ս եք պատկերացնում:

— Այստեղ էլ իրենց վաղվա օրը հստակ չէ, մարդիկ ամեն ինչ կորցրած եկել են Հայաստան: Իսկ Արցախում բնակչության ունեցվածքը, տներն ու բնակարանները չեն թալանվել, ինչը ադրբեջանցիներին բնորոշ չէ: Դա նշանակում է, որ նրանց հատուկ հրահանգավորել են այդ ամենի մասին: Հույս ունեմ, որ ինչ-որ ձեւաչափ կգտնեն: Արցախը վերջնական լքելը միայն մեր թշնամիների ցանկությունն է: Այլապես այն կդառնա երկրորդ Նախիջեւան, ու նմանօրինակ շատ լքված հայոց բնակավայրեր՝ մնացած ե՛ւ առանց հայի, ե՛ւ առանց հայ ժողովրդի պատմամշակութային հուշարձանների: Պատմությունը դինամիկ բնույթ ունի, մանավանդ վերջին ժամանակներում, բոլորս ականատեսն ենք հսկայական համաշխարհային տեղաշարժերի: Վաղը կարող է ամեն ինչ ուրիշ կերպ դասավորվել, ու Արցախում պետք է հայ լինի, որպեսզի մեր հողին տեր կանգնի: Այսօր նույնիսկ եթե Արցախը լինի որեւէ պետության մանդատի ներքո, եւ ամենակարեւորը` լինեն անվտանգության հստակ երաշխիքներ այնտեղ ապրելու, ժողովուրդը կվերադառնա: Դա իմ կարծիքն է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 


ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ կորուստների է դատապարտված Ուկրաինան«Այրել ամեն ինչ». Ավդիիվկայից փախուստի ցնցող մանրամասներ. Welt⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Թող ես լինեմ այսպիսի առեղծվածային ավագանի. Նանա ՍարգսյանՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպին՝ Բայդենի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների համարՖրանսիայի պաշտպանության նախարարը ժամանել է ՀՀՄեր երեխաները շուրջ 12 տարի գնում են դպրոց. դա ժամանակ է, որը մենք վերցնում ենք մեր երեխաներից․ Ժաննա Անդրեասյան«Աթլետիկո՞», թե՞ «Յուվենտուս». Transfermarkt-ի կանխատեսումը Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ Ռուսական ուժերը Բախմուտից ներխուժել են Կրասնոյե. ընթանում է թեժ մարտ (MAP)ՀՀ-ն հնագույն ժամանակներից «կադաստրի» թուղթ ունի, նաև՝ «անձնագրի» նկար՝ իրանական կայսրությունումՆավալնիի ներկայացուցիչը հայտարարել է՝ նա մահացել է բնական պատճառներովԱրսենյանի կուսակցության շենքի մոտ ռումբ են տեղադրել․ պատգամավորն ասում է՝ չի պայթել,էլեմենտն է նստելՌուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից․ Factor.amԱդրբեջանում գազի պայթյուն է որոտացել. կա վիրավորՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՖՈՏՈ. «Ահա և մենք ավելի ուժեղ, ավելի միասնական, ավելի միասին». Լուսինե Թովմասյանը՝ Աշոտ Հովհաննիսյանի մասնակցությամբ ընտանեկան լուսանկար է հրապարակելԳրիգորյան Մհերը փորձել է փրկել Նիկոլի դեմքը.Yerevan TimesՍամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը ազատ է արձակվելԼրագրողի դեմ սպանության կոչեր հնչեցրած հանցավոր խմբի նպատակը մեկն է.... ՁայնագրությունՈվ է նրան կաշառք տվել՝ կինը կնոջ թշնամի. ԲացահայտումՖրանսիայի ՊՆ ղեկավարի հետ ՀՀ կժամանեն ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներԱլիկ Հակոբյանի կինոջ գրառումը՝ ամուսնում մասին.starnews.amՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկшլացիա թույլ չտալու գործում. դեսպանՄենք կանգնած ենք մեր Եկեղեցու կողքին. Արա ԶոհրաբյանԱշխատանքը, լինի ֆիզիկական, թե՝ մտավոր, ունի գին ու այդ գինը պետք է լինի համարժեք կատարած աշխատանքի որակի. Հայտնի փաստաբանը մեր օրերի մասինԱրցախցիների ցանկացած ակտիվություն պետք է խեղդել օրոցքում. Փաշինյան նոր հրահանգ է իջեցրելՀՀ-ին են փոխանցվել խաղաղության պայմանագրի մասով Ադրբեջանի վերջին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆԱյցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ». Սուրեն Պապիկյան«ՀՀ-ի կողմից վերջին սադրանքը» նպատակ ուներ խաթարել խաղաղ գործընթացը․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱՊՊԱ պայմանագրի կնքման համար վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա. Հայտարարություն.NEWS.amԻրանը հունվարից Ռուսաստանին հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է մատակարարում․ ReutersԲաքվի հետ սահմանազատման աշխատանքն արդյունավետ եմ համարում, ինչ-որ բան հանձնելու հարց չենք քննարկումԱյսօր Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակ. Le FigaroԱրևմուտքը Բելառուսի դեմ պատերազմի է պատրաստվում. ՊՆ ղեկավարԿան ամուսնացած տղամարդիկ, ովքեր անգամ չգիտեն ինչպես եւ որտեղով են սեռական հարաբերություն ունենում. Սեքսապաթոլոգը` տաբու թեմաների մասինԱյս ահաբեկչական ակտը վկայությունն է այն բանի, որ լրագրող Մարտիկը հաղթանակած է միշտ. այս գրոհի ետեւում կան պատվիրատուներ. ՀՀ առաջին ՄԻՊԱրտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները չեն հարկվել․ օրենքի պարզաբանումՈՒՂԻՂ․ Դատարանը քննում է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ազատ արձակման հարցըՄխիթարյանը դարձել է 26 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակՆաիր Տիկնիզյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»ՌԴ դեսպանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Գանձակ գյուղի թիվ 2 հիմնական դպրոցՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԵթե կան մեղավորներ՝ պետք է պատժվեն․ Արցախի նախագահը՝ ՀԿԿ-ում իր հարցաքննության մասինԳայանե Զարգարյանի դեմ իրականացվող այս ահակաբեկչական գրոհը՝ կներառվի մեր կողմից պատրաստվող միջազգային զեկույցում.Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահՕդեսա, վերադարձիր տուն. ՄեդվեդևԽոպանչիներից գանձե՞լ հարկ թե՞ ոչ. Օրակարգային հարցը մեկնաբանում է բազում նախադեպային վճիռներ արձանագրած հայտնի փաստաբանը Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը. ԱշոտյանԿառավարությունը կերկարաձգի բնակարանների և բնակելի տների ռենովացիայի ծրագիրըՖրանսիայի պաշտպանության նախարարն այսօր կժամանի Հայաստան«Աստղիկ» բկ-ում հնարավոր է կանխել կամ գոնե դանդաղեցնել տեսողության վատթարացումը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода