Փոխարժեք: $ , ,
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը Շնորհակալություն ենք հայտնում եւ խոնարհվում ենք իր հիշատակի առաջ. հարգանքի տուրք` ՀՀ ազգային հերոսին Տեսնելով Սպիտակի երկրաշարժի արհավիրքը՝ Նիկոլայ Ռիժկովը մի գիշերում ճերմակեց. Մարիա Պիմենովա (aravot.am) Պարտություններից զատ, Զելենսկին էլ ավելի անբուժելի գլխացավ ունի Իսկ Նիկոլի՞ համնար որն է Հայաստանի սահմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եկեղեցասեր հայորդիների Ինչու «կլասիկ Էդմոնը» որոշեց Նիկոլի «վարյից թռնել» Զելենսկին չի այցելի Հայաստան. Radar.am 270.000 դոլա՞ր… Իրականում որքան էր վճարել Արտաշ Ասատրյանը գովազդի համար, և ինչու՞ էր ծաղրում համացանցը․starnews.am «ՀԱՅ ԱԶԳԸ ՇԱՏ ՈՒՆԻ ՆՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆ

Միայն իշխանափոխությամբ հնարավոր կլինի կատարված հանցանքները մերկացնել. ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է բանաստեղծ, ՀԳՄ անդամ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

Երբեւէ Ձեր մտքով կանցնե՞ր, որ Արցախից մեզ մնացած տարածքները մեկ շաբաթում կդատարկվեն, իսկ Ստեփանակերտում Ալիեւը հաղթանակի շքերթ կանցկացնի:

— Սա ծրագրված գործընթաց էր, որն իրականացրին մեր միջի դավաճանների օժանդակությամբ: Բացահայտ, առանց քողարկումների, տարիներ շարունակ՝ մեզանում գործում են լրտեսախմբեր, որոնք ֆինանսավորվելով օտար երկրների կողմից, կատարում են դրանց հրահանգները: Կարծես օրինաչափ է դարձել, որ օտարի շահերը սպասարկողներն անպատիժ կերպով պիտի շարունակեն իրենց ազգադավ գործունեությունը: Հայաստանում իշխանությունը խաբեությամբ զավթածների հին ու նոր հայտարարությունները համադրեք եւ կտեսնեք, թե որքան հակասություններ կբացահայտվեն: Այսպահական գոյանքներին հաջողվել է՝ հանրությանը մոլորեցնելով, ստի եւ կեղծիքի հնարավոր բոլոր հնարքները բանեցնելով, մորթապաշտին բնորոշ վարքով՝ ամեն բան զոհել սեփական բարօրության համար: Քանի դեռ այս շառլատաններն անպատիժ շարունակում են պաշտոնավարել մեր երկրում՝ բոլոր ոլորտներում էլ նահաջն ու պարտությունը անխուսափելի են:

Այսքանից հետո կարո՞ղ է խոսք գնալ թշնամու հետ խաղաղ ապրելու մասին:

— Եթե մեր միջի թշնամու հետ շարունակում ենք ապրել, ապա արտաքին թշնամին ինչո՞ւ պիտի մերժվի: Ամեն կերպ փորձում են մեզ կտրել մեր արմատներից, մեր ավանդներից: Մեր ինքնությունը հեշտությամբ շրջանցելով` կապկում ենք ուրիշներին: Այնպես, ինչպես հիմա մեզ հետ են վարվում տարածաշրջանի շահառուները, այդպես վարվում են լաբորատորիայի առնետների հետ՝ ներարկեն, քննեն, ձեւախեղեն...

Որքանո՞վ 44-օրյա պատերազմի մեղավորները, դավաճանները պատժվեցին

— 44-օրյա պատերազմի գլխավոր մեղավորն իրեն Գերագույն գլխավոր հրամանատար հռչակած ներկա վարչապետն է, ում թիմի քաղաքական խայտառակ պարտության արդյունքում ունեցանք անդառնալի կորուստներ, որոնք հնարավոր է նաեւ մեր պետականության կորուստ հանդիսանան: Ո՛չ, որեւէ լուրջ քայլ չի արվել դավաճաններին բացահայտելու եւ համապատասխան պատժի արժանացնելու համար, եւ կարծում եմ՝ միայն իշխանափոխությամբ հնարավոր կլինի կատարված հանցանքները մերկացնել:

Հետագայում կունենա՞ք բանաստեղծությունների շարք, որտեղ մեկ առ մեկ կնշեք դավաճանների անունները: Չէ՞ որ մնայուն գործը փոխանցվում է որպես պատմական փաստ սերունդներին: Եթե նրանք պետականորեն չպատժվեն, միգուցե պատժվեն հետագա սերունդների կողմից դավաճանի խարանո՞վ:

— Դավաճաններին անուն առ անուն մերկացնելը իրավաբանական գործընթաց է, իսկ գեղարվեստորեն վաղուց տվել եմ այս թավշյա խաբեբաների գնահատականը: Սրանց կատարածը սովորական հանցանք չէ, սա հայոց պատմության մեջ եզակի երեւույթ է, եւ սերունդները, վստահաբար, դավաճանի խարանն են դաջելու ազգ ու հայրենիք կործանած այս ստակոլոլ գոյանքների ճակատին:

Ձեր որդին՝ Վաչագանն ու մյուս մեր քաջերն անմահացան 44-օրյա պատերազմում, որ այսօր մի ստորագրությամբ Արցախը հանձնվի՞:

— Այսօր էլ այդ քաջերն են զսպում թշնամուն` լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար: Նրանց տված դասը Բաքվի բռնապետը չի մոռանա: Հզոր արսենալով, վարձկաններով ու դաշնակիցներով հարձակվելով մի բուռ Արցախի վրա, չկարողացավ ծնկի բերել, եւ մեր զավակների կյանքի գնով պահպանված տարածքներն այս պարտության սիմվոլները հեշտորեն հանձնեցին եւ շարունակում են հանձնել:

Ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր ասում են` Արցախն Ադրբեջան է:

— Այո, կան այդպիսի գոյանքներ՝ անազգ, անհայրենիք: Դրանց լափը տեղը պահիր, եւ աշխարհից այլ բան չեն ուզի:

Ներկա պահին ի՞նչ ստեղծագործական պրոցեսի մեջ եք:

— Շատ նոր նյութեր են հավաքվել Վաչագանի սխրագործություններին անդրադարձող՝ ե՛ւ գեղարվեստական, ե՛ւ փաստագրական: Հիմա սկսում եմ կազմել «Ազգային հերոսը» երկրորդ գիրքը, որտեղ նոր բացահայտումներ եւ գնահատականներ կներկայացվեն: Այնուհետեւ, որքան էլ ստեղծագործական մթնոլորտից դուրս ենք մղվել, միեւնույնն է, փորձելու եմ տպագրության ներկայացնել բանաստեղծություններիս հերթական հատորը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ


ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստըՇնորհակալություն ենք հայտնում եւ խոնարհվում ենք իր հիշատակի առաջ. հարգանքի տուրք` ՀՀ ազգային հերոսինՏեսնելով Սպիտակի երկրաշարժի արհավիրքը՝ Նիկոլայ Ռիժկովը մի գիշերում ճերմակեց. Մարիա Պիմենովա (aravot.am)Պարտություններից զատ, Զելենսկին էլ ավելի անբուժելի գլխացավ ունիԻսկ Նիկոլի՞ համնար որն է Հայաստանի սահմանըԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եկեղեցասեր հայորդիներիԻնչու «կլասիկ Էդմոնը» որոշեց Նիկոլի «վարյից թռնել»«Վերդերի» և «Զենիթի» առաջարկները ֆինանսապես չբավարարեցին Տիկնիզյանին. «Լոկոմոտիվի» մեկնաբանությունըՏեղեկատվություն Չեխիա-Հայաստան խաղի վերաբերյալ Զելենսկին չի այցելի Հայաստան. Radar.am270.000 դոլա՞ր… Իրականում որքան էր վճարել Արտաշ Ասատրյանը գովազդի համար, և ինչու՞ էր ծաղրում համացանցը․starnews.am«ՀԱՅ ԱԶԳԸ ՇԱՏ ՈՒՆԻ ՆՄԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՐԻՔԸ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՑԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆ ԲԱՄԲԱՍԱՆՔԻ՞նչ է գուժում Նիկոլին լքած կամ նրանից լքված Մարուքյան Էդմոնը.Yerevan TimesՀայաստանում «Զանգեզուր» անունով տարածք չկա, մենք Ադրբեջանին «միջանցքի» համաձայնություն չենք տալուԳլուխ եմ խոնարհում մեծ ռուսի` Նիկոլայ Ռիժկովի հիշատակի առաջ. Գյուլնարա ԱլեքսանյանՄենք ցանկանում ենք Նախիջևանի հետ ունենալ հեշտացված հասանելիություն, ՀՀ-ն ևս կարող է դրանից օգտվելԻնչ է ասել Նիկոլայ Ռիժկովը Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ. Բաբուխանյանը մանրամասներ հիշեցԱդրբեջանը Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություն չունի, բամբասանքներ են. ՀաջիևԹուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետԼավրովը և Բայրամովը նշել են Մոսկվա-Բաքու-Երևան պայմանավորվածության իրականացման անհրաժեշտությունըԶԱՐՄԱՆՔՆիկոլայ Ռիժկովի հիշատակը միշտ վառ կմնա մեր հոգում. Արթուր ՀովհաննիսյանՈրոշում կայացրեցի. Ալեն ՍիմոնյանՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐՆ ԱԿԱՆԻ՞, ԹԵ ՄՈՒԼՅԱԺԻ ՎՐԱՔայլ Զելենսկիով, շախ՝ Նիկոլին․ Հայկ ԲաբուխանյանՀիշեցում Էլեկտրոնային դեղատոմսով դեղերի ձեռքբերման մասին3 մլն դրամով տուն գնել հնարավոր չէ. խոստացել էին մեր կարծիքները հաշվի առնել․ արցախցիների բողոքի ակցիանԳործարարը 75 մլն դրամով 3 թանկարժեք համարանիշ է գնել․ ով է նաՍպասվում է տաք և բավարար տեղումներով մարտՆիկոլ Փաշինյանը ևս խաղաղ ցուցարար էր․ Արամ Մանուկյանը՝ մարտի 1-ի մասինՈւկրաինայի նախագահի աշխատակազմն արձագանքել է Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին լուրինՀարգանքի տուրք Ազգային հերոս Ա. Ռիժկովին. ԼուսանկարներԿոնդեցիները քեզի աթոռիցդ թռցնելու են․ բոլորը մի մարդու պես քեզ էին ձայն տվել․ ակցիայի մասնակիցՊապիկյանի գլխավորությամբ քննարկվել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի միջոցառմանը վերաբերող հարցեր2024 թվականը կլինի ռեկորդային շոգ տարի. Scientific ReportsՆահանջ տարվա պատճառով Փարիզում մի քանի ժամով մարել են փողոցների լույսերըԳերմանիայում գործադուլը կաթվածահար է արել հասարակական տրանսպորտի աշխատանքըՌուբենին և Հիքմեթին լսելով` պարզ է, թե ինչքան զգայուն է իրավիճակը և դժվար են բանակցություններԱդրբեջանը խաղաղ պայմանագրի շուրջ համաձայնության գալու համար բավարար ջանքեր չի գործադրում. ՌուբինյանՎրաստանն աջակցում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին. տարածաշրջանում խաղաղություն պետք է լինիԱլմաթիի հռչակագիրը հիմք է սահմանազատման համար,սակայն նաև դեպի Նախիջևան ճանապարհ պետք է բացվի․ ԿլաարՍա ոչ թե կարգավորման, այլ Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ վստահության ստեղծման գործընթաց է. Սերդար ՔըլըչԻնքնաբուխ հավաք՝ ժամը 15։00-ին, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ, ՌԴ դեսպանատան դիմացՀայաստանը չի ռազմականացվում, ընդամենը կառուցում է իր պաշտպանությունըԱդրբեջանում ակտիվորեն մարզում են հատուկ ջոկատայիններինՀՀ Սահմանադրության մեջ ԼՂ-ին վերաբերող դրույթ կա. սպասում ենք ՀՀ-ի բացատրությանը. ՀաջիևՍահմանադրությունը ՀՀ ներքին գործն է, և կապված չէ խաղաղության հարցի հետ. Ռուբեն ՌուբինյանՀայաստանը անում է ամեն ինչ համաձայնեցված սկզբունքները խաղաղության պայմանագրում ամրագրելու համարԱստղագուշակ՝ մարտի 1-ի համար

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода