Ես զգում եմ իմ մեղքը. Նաիր Տիկնիզյան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարում Ուելսի հետ խաղը ոչ-ոքի ավարտելուց հետո ինստագրամյան էջում գրառում է կատարել.
«Ցավոք այսօր մեր երազանքը մահացավ, և ես զգում եմ իմ մեղքը: Բոլորս երազում էինք հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Չեմ կարող բառերով նկարագրել՝ որքան ցավալի է հիմա: Բայց նույնիսկ այսպիսի դժվար պահերին շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Տիկնիզյանը:
Հիշեցնենք, որ Ուելսի դեմ խաղում Թիկնիզյանը գրավել էր սեփական դարպասը: