Պուտինը հիմա հաղթում է, սա մեծ պարտություն է Միացյալ Նահանգների համար. ամերիկացի լրագրող
Միջազգային
Ուկրաինայի պարտությունը ԱՄՆ-ի համար կվերածվի աղետի, քանի որ Վաշինգտոնը կկորցնի ուժեղ տերության իր կարգավիճակը համաշխարհային հանրության աչքում, հայտարարել է լրագրող Գարլանդ Նիքսոնը YouTube-ի իր ալիքում։
«Աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այս հակամարտության վրա (Ռուսաստան և Ուկրաինա), ինչպես ոչ մի այլ: Ինչո՞ւ։ Որովհետեւ ԱՄՆ-ն այս անգամ ներքաշվեց գերտերության հետ հակամարտության մեջ։ ԱՄՆ-ն ասել է, որ Ուկրաինային կտա այն ամենը, ինչ ունի: Արդյունքում՝ Պուտինը հիմա հաղթում է։ Սա մեծ պարտություն է Միացյալ Նահանգների համար»,- ասել է նա:
Նիքսոնն ընդգծել է, որ Սպիտակ տունը նախկինում էլ էր սխալներ թույլ տվել, բայց այն ժամանակ երկիրն ուներ տնտեսական, դիվանագիտական և արդյունաբերական հզորություն, ուստի նման սխալ հաշվարկները «անհետացան»: Այժմ, երբ Միացյալ Նահանգները կորցրել է այս ուժը, Ուկրաինայի պարտությունը հակամարտությունում բացասական հետեւանքների կհանգեցնի Վաշինգտոնի համար, հավելել է նա։ Լրագրողը ենթադրել է, որ մոտ ապագայում աշխարհը կդառնա բազմաբեւեռ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինչ-որ մեկը կարող է փորձել դանդաղեցնել բազմաբևեռ աշխարհի կառուցման գործընթացը և կհասնի դանդաղման, սակայն դրա ստեղծումն անխուսափելի է։