Ադրբեջանն ու Իրաքը քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն
ՄիջազգայինԱդրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ստորագրվել է «փոխըմբռնման հուշագիր» «Քաղաքական խորհրդակցությունների մասին»:
APA-ն հայտնում է, որ հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրաքի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մուհամմեդ Հուսեյն Բահր Ալ-Ուլումը։
Փաստաթուղթը ստորագրվել է Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում։