Փոխարժեք: $ , ,
Երբ Նիկոլի աջակիցը 2018-ԻՆ՝ հակաեկեղեցական է, 2024-ին՝ հողատարածք զավթող Հիմա է պետք այդ համախմբումը, հետո ուշ է լինելու, Արցախում էլ այդպես եղավ. Իսրայելյան Կոնկրետ թոշակառուներին ու հիվանդ մարդկանց մահվան դուռն են ուղարկում. ահազանգ Արցախցին պետք է պայքարի իրավունքների համար, հույսներդ մի դրեք ոչ մեկի վրա. Իսրայելյան (ԱՆՈՆՍ) «ՀԵՏ Է ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ, ԲՆԱՋՆՋԵԼ ՆՐԱՆՑԻՑ ՇԱՏԵՐԻՆ, ԱՌԳՐԱՎՎԵԼ 7 ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱ». ՄԵԼԻՔՍԵԹ ԱՐՈՍՅԱՆ Շատ շուտ մոռացանք և ուրացանք հերոսներին ում շնորհիվ դեռ ապրում ենք. Հերոսի հայրը բարձրաձայնում է Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ ՈՒՐԱԽ. Ռուբեն Մխիթարյանի հիշեցումը՝ հպարտ քաղաքացուն (Video) Ստալինի ծոռը նամակ է գրել Լավրովին՝ առաջարկելով լուծարել ՄԱԿ-ը Լուսինն աստիճանաբար հեռանում է Երկրից․ հետաքրքիր փաստեր Լուսնի մասին

«Հանդիսատեսին խոստացել էի, որ 75-ամյակս անպայման կրկեսում ենք տոնելու». ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Պետրոսյան, այս տարին Ձեզ համար հոբելյանական է, 75 տարեկան զգո՞ւմ եք Ձեզ:

— Գիտեք, երբ հիշում եմ, որ 75 տարեկան եմ (երեւի բոլորի մոտ է այդպես, որ չեն հավատում տարիքին), միշտ հիշում եմ մի դեպք: Երբ աշխատում էի Ենգիբարյանի հետ, ես 20 տարեկան էի, ինքը` 34: Նայում էի նրան եւ մտածում` մի՞թե ես էլ պետք է 34 դառնամ: Ինձ համար Ենգիբարյանը շատ մեծ էր երեւում: Հետո՝ անցան տարիներ, զգացի՝ ոչ թե ինքը տարիքով էր մեծ, այլ Ենգիբարյանի մեծությունն էր, որ ինձ թվում էր, թե նա տարիքով մեծ է: Բայց հիմա, որ մտածում եմ` արդեն 75 տարեկան եմ, ուղղակի, զարմանում եմ:

Нет описания.

— Ձեր ծննդյան հոբելյանական տարեթիվը, փաստորեն, նոր բացվող կրկեսում չնշվեց, քանզի շինարարությունը ձգձգվեց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Երբ 10 տարի առաջ պետք է տոնեինք իմ 65-ամյակը, պատրաստվեցինք, սցենար գրեցինք, ու մեկ էլ հենց այդ նույն տարին` 2013 թվականին, իմ 65-ամյակի նախօրեին կրկեսը պայթեցվեց, հողին հավասարեցվեց եւ որոշվեց ժամանակակից, բոլոր չափանիշներին համահունչ նոր կրկես պետք է կառուցվի: Ու մենք երեւանյան ակումբներից մեկում փայլուն նշեցինք իմ 65-ամյակը: Աշխարհի տարբեր երկրներից եկան եւ շնորհավորեցին: Բայց մտածում էի` շուտ կառուցեն կրկեսը, որ գոնե 70-ամյակս տոնեմ մեր իսկական կրկեսում: Ես արժանի եմ, որ իմ հոբելյանը կրկեսում նշվի: 70-ամյակին էլ կրկեսը պատրաստ չէր: Իրոք, կրկեսը բարդ շինություն է, երկար տեւեց: Եվ մենք նշեցինք Ֆիլհարմոնիայի դահլիճում: Եվ նույնպես աշխարհի տարբեր երկրներից եկան իմ աշակերտները, ընկերները, տղաս, հարսս, թոռնիկներս: Մեծ շուքով նշեցինք: Եվ նույնիսկ չզգացինք, որ դա կրկեսում չի: Ֆիլհարմոնիայի դահլիճը դարձրել էինք կրկես: Ես նորից վերջում դուրս եկա բեմ եւ ասացի` «Ժողվուրդ ջան, հանդիսատես ջան, ա՛յ, իմ 75-ամյակը անպայման կտոնենք կրկեսում»: Եվ եկավ 75-ամյակս, ու քիչ էր մնում, որ կրկեսը բացվեր, էլի պատրաստ չի: Որոշեցինք արդեն այս անգամ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տոնել իմ 75-ամյակը: Ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որ մեր հովանավորին մեղադրում եմ չհասցնելու մեջ, ուղղակի, այդպես ստացվեց, ձգձգվեց՝ պատերազմ, կորոնավիրուս... Իհարկե, կարելի էր շուտ կառուցել, բայց այդ մարդիկ կրկես են կառուցում, ինչպես կարող ենք գնալ եւ ասել՝ արագացրեք:

Нет описания.

— Կրկեսի շինարարության ավարտը երեւո՞ւմ է:

— Այո, արդեն ավարտին են հասցնում կրկեսի շինարարությունը: Մոսկվայից գալիս են մարդիկ եւ աշխատում են կրկեսի բացման համար: Հույս ունեմ, որ մյուս տարվա կեսերին կբացվի այն:

Нет описания.

Нет описания.

— Ինչպե՞ս անցավ Ձեր 75-ամյակը՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում:

— Շատ լավ: Ինձ շնորհավորեցին աշխարհի տարբեր երկրներում աշխատող իմ ուսանողներն՝ իրենց տեսաուղերձներով: Աշխարհի տարբեր կրկեսներից ստացանք ուղերձներ, շնորհավորանքներ: Ես իմ 75-ամյակը դիմավորեցի մեծ հաջողություններով՝ որպես Պետրոսյան դինաստիայի ստեղծող: Հիմա տղաս եւ հարսս՝ Սոս եւ Վիկտորիա Պետրոսյանները աշխատում են Եվրոպայի լավագույն` Ստրասբուրգի «Ռոյալ» մյուզիքհոլում: Նրանք աշխարհի լավագույն դերասաններն են: Սոս թոռնիկս պատրաստվում է մենահամերգների: Վերջապես իր երազանքը կատարեց եւ ստեղծեց իլուզիայի ժանրում շքեղ սոլո մոնոներկայացում: Երկրորդ թոռնիկս՝ Տիգրանը, նույնպես ստեղծեց առաջին իր կրկեսային շոուն իլուզիայի ժանրում: Գերմանիայի բոլոր քաղաքներում նա հյուրախաղերով է հանդես գալիս: Երրորդ թոռնիկս՝ Հրաչը, հաջողությամբ ավարտելով կրկեսային ռեժիսուրայի հատուկ կուրսը, հիմա սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ասպիրանտուրայում: Արդեն մյուս տարի պետք է պաշտպանի թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված հայկական կրկեսին: Նրա հետ միասին գրքեր եմ հրատարակել: Այսինքն` լավ հաջողություններ ունենք: Ես երջանիկ եմ ինձ զգում, որ այդպես իմ 75-ամյակը տոնեցինք: Ռուսական թատրոնում ասեղ գցելու տեղ չկար: Սցենարը գրել էր աղջիկս` Նաիրա Պետրոսյանը, իսկ պրոդյուսերական եւ ռեժիսորական աշխատանքը կատարեց թոռնիկս՝ Հրաչյա Պետրոսյանը: Այս անգամ ես ընդանրապես չեմ խառնվել բեմադրությանը: Նորից հավաքվեցինք, հիշեցինք: Եվ ես երջանիկ եմ, որ իզուր չեմ ապրել այս 75 տարիները: Ի դեպ, 75-ամյակիս մեծ հաջողությամբ նաեւ իմ ստուդիայի սաները պրոֆեսիոնալ համարներով ելույթներ ունեցան: Պատրաստվում եմ, որ մյուս տարի հենց օրերը տաքանան, մարտ ամսից կրկեսի ստուդիայում ընդունելություն կատարեմ: Եվ մենք այստեղ անվճար խումբ պետք է կազմենք՝ Արցախից եկած տղաների եւ աղջիկների համար: Հինգ տարեկանից սկսած` մենք բոլորին կընդունենք: Իրենց կապահովենք շորերով, ուտելիքով եւ անվճար կդարձնենք մեր կրկեսի ապագա դերասաններ: Ես դա խոստանում եմ: Մյուս տարի նաեւ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում նորից բացելու եմ կրկեսի ռեժիսուրայի կուրս` էստրադա, մասսայական տեսարաններ, որոնք կընդգրկվեն մեր նոր բացվող կրկեսում: Հուսով եմ՝ այս անգամ հուսախաբ չեմ լինի, եւ կրկեսը մյուս տարի կբացվի: Երկար տեւեց, բայց լավ կրկես ենք ունենում: Քիչ առաջ եմ վերադարձել կրկեսից, որտեղ աշխատանքները շատ լավ տեմպերով ընթանում են:

— Հայկական կրկեսը միջազգային հարաբերություններ ու փոխգործակցություն ունի՞ այլ երկրների կրկեսների հետ:

— Ասեմ, որ քաղաքականությունում գուցե այդքան լավ չէ, բայց կրկեսային արվեստի մեջ ռուսների հետ փառահեղ հարաբերություններ ունենք: Եվ ուրախալին այն է, որ դեկտեմբերի 7-11-ը Տուլայում տեղի է ունենալու միջազգային կրկեսային երիտասարդ դերասանների մրցույթ-փառատոն: Որտեղ ժյուրիի կազմի տասը անդամներից մեկը Նաիրա Պետրոսյանն է, իսկ մյուսները հայտնի աշխարհահռչակ դերասաններ, պրոդյուսերներ, հայտնի կրկեսային արվեստի գործիչներ են: Դրա վրա նույնպես հիմա աշխատում ենք:

Нет описания.

— Ամենահիշարժան օրը այս տարիների ընթացքում ո՞րն է եղել Ձեզ համար:

— Երբ ավարտվեց հոբելյանս, եւ ուրախացած խոսում էինք ու վերլուծում այդ օրվա տեղի ունեցած երջանիկ պահերի մասին, մեկ էլ հեռուստատեսությամբ տեսա, որ ասվում էր` հայկական տարադրամի 30-ամյակն է: Հիշեցի, որ 30 տարի առաջ նոյեմբերի 23-ին Փարիզի հայտնի կրկեսում տղայիս հետ հյուրախաղերի էի, երբ զանգահարեցի տուն, եւ կինս ասաց, որ տարադրամը փոխվել է, ու ռուբլին արժեզրկվել է: Իսկ ես ողջ կյանքս ինչ աշխատել էի, ռուսական ռուբլի էի հավաքել, որպեսզի ավելի լավ տուն, ավտոմեքենա գնեմ: Այդ օրը ես հասկացա, որ ամբողջ կյանքս ձրի եմ աշխատել...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ


Երբ Նիկոլի աջակիցը 2018-ԻՆ՝ հակաեկեղեցական է, 2024-ին՝ հողատարածք զավթողՀիմա է պետք այդ համախմբումը, հետո ուշ է լինելու, Արցախում էլ այդպես եղավ. ԻսրայելյանԿոնկրետ թոշակառուներին ու հիվանդ մարդկանց մահվան դուռն են ուղարկում. ահազանգԱրցախցին պետք է պայքարի իրավունքների համար, հույսներդ մի դրեք ոչ մեկի վրա. Իսրայելյան (ԱՆՈՆՍ)«ՀԵՏ Է ՇՊՐՏԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ, ԲՆԱՋՆՋԵԼ ՆՐԱՆՑԻՑ ՇԱՏԵՐԻՆ, ԱՌԳՐԱՎՎԵԼ 7 ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱ». ՄԵԼԻՔՍԵԹ ԱՐՈՍՅԱՆ Շատ շուտ մոռացանք և ուրացանք հերոսներին ում շնորհիվ դեռ ապրում ենք. Հերոսի հայրը բարձրաձայնում է«Ինտեր» - «Ջենոա». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում Ադրբեջանցի զինծառայող է ինքնասպան եղել ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ ՈՒՐԱԽ. Ռուբեն Մխիթարյանի հիշեցումը՝ հպարտ քաղաքացուն (Video)Ստալինի ծոռը նամակ է գրել Լավրովին՝ առաջարկելով լուծարել ՄԱԿ-ըԼուսինն աստիճանաբար հեռանում է Երկրից․ հետաքրքիր փաստեր Լուսնի մասինՈրպես բարի կամքի դրսևորում` ՀՀ որոշում է կայացրել Ադրբեջանի ԶՈՒ ծառայողին հանձնել ադրբեջանական կողմին․ ԱԱԾԴադարեցվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը․ ՔԿԱդրբեջանցի հնագետները «հետախուզական պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղումԶանգվածային անկարգություն հրահրում է հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը եւ իշխանության մյուս անդամները. ԿարապետյանՀունաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը ՀՀ ավարտվել է.նրան ճանապարհել է փոխնախարար Արման ՍարգսյանըԲԱԶԵՅԱՆՆ ՈՒ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎԱդրբեջանն ու Վրաստանը ընկերություն են ստեղծում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման համարՈր դեպքերում է սխտորն օգնում նիհարել«Կարող է ունենալ սարսափելի հետևանքներ». ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Գերմանիայում ապազգայնացումը չի ավարտվելԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնենԻմ այցը Հայաստան նպատակ ունի խորացնել ՀՀ և Հունաստանի ՊՆ և ԶՈՒ միջև համագործակցությունը․ ԴենդիասՄիրզոյանը Հունաստանի ՊՆ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանի մարտահրավերները, պարգևատրել շքանշանովԱշխարհում ոչ մի բանակ նման ատելություն չի վայելում ժողովուրդների շրջանում, որքան ԱՄՆ բանակը․ ՌայիսիԴարչինն իջեցնում է ճարպակալում եւ նախադիաբետ ունեցող պացիենտների գլյուկոզայի մակարդակը. հետազոտությունՌուսաստանն ավելի շատ ընկերներ ունի, քան թշնամիներ. ՊուտինԽՍՀՄ-ի տարիների այս մետաղադրամներ ունեցողները կարող են հարստանալ ահա թե ինչպես…Դու միշտ անմահ կմնաս ինձ համար. Արամ Ասատրյանի նախկին հարսի գրառումը`գուսանի մասին.starnews.amԻրանը դեմ է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության. ՔանանիԱՆ-ն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերի վերաբերյալ հաճախ հնչող հարցերիԿրեմլում մեկնաբանել են բունդեսվերի սպաների զրույցի ձայնագրությունը Ղրիմի կամրջին հարվածելու մասինՃի՞շտ է, որ նշանի մատանին 40 օր պետք չէ մատից հանելԿրեմլում հասկանում են, որ չի կարելի նախկին տեսքով վերածնել ԽՍՀՄ-ը. ՄեդվեդեւՆորակոչիկները պատրաստության կուրսեր են անցնումԵ՞րբ կսկսի մարտ ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացըԱնցանկալի հանդիպու՞մ. ինչը ստիպեց Զվարթ Ասատրյանին գնալ հայրիկի գերեզմանին երեկոյան, երբ բոլորն այդ պահին ներկա էին մեծ համերգին.starnews.amՖրանսիան հրապարակել է երկու տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ցուցակըԱրևմուտքն այլևս երբեք չի գերիշխելու. ԼավրովՀունաստանի ՊՆ ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՄենք կողմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը՝ միջազգային օրենքի շրջանակներում․ Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարԱլիևը բողոքել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դեմ տարվող իբր «անարդար աշավից»ԱՄՆ-ի նախընտրական մրցավազքում մրցում են երկու ծեր ձի. ՄեդվեդևՀունաստանի ազգային պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկելՎահագն Վերմիշյանն ազատ արձակվեցՔննարկել ենք Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը. Պապիկյանը՝ հույն գործընկերոջ հետ հանդիպման մասին (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԲայդենը երկու անգամ Գազայի հատվածը շփոթել է Ուկրաինայի հետ (տեսանյութ)Հայաստանում հակառուսականության այս ալիքն ունենալու է հետևանք, որը կանխատեսել պարզապես հնարավոր չէՍյուզաննա Մելքոնյանը «Славянский Базар»-ում կներկայացնի ՀայաստանըՀայաստանը ԵԱՏՄ-ից գորգերի և պարկերի համար հումքի ներկրման արտոնություն կստանա

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода