«Յունիբանկ» ԲԲԸ-ն դարձավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի առաջխաղացման տրամպլինը, այլ կերպ ասած` գլխավոր հովանավորը. Լուսանկար
Սպորտ«Յունիբանկ» ԲԲԸ-ն դարձավ ՀՀ ըմբշամարտի ֆեդերավիայի գլխավոր հովանավորը: Համագործակցության պայմանագիր ստորագրվեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանի եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանի միջև:
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ձեռքբերումները եւ ուրախ ենք աջակցել մեր մարզիկներին, վստահ եմ, նոր մրցաշրջանում կրկին փայլուն հաղթանակներով կուրախացնեն երկրագուներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը լրագրողներիս վստահեցրեց.«Վստահ եմ, որ այս համագործակցությունից գոհ կլինեն բոլոր ներգրավված կողմերը: Բանկը մեզանից ակնկալում է, որ մեր արդյունքները բարելավենք, իսկ մենք էլ ակնկալելու ենք, որ բանկը շարունակական ֆինանսավորում իրականացնի ու գնանք առաջ: Վստահեցնում եմ, որ հայկական ընմբշամարտի զարգացմանն ուղղված աշխատանքի պտուղների վայելելը երկար սպասեցնել չի տա: Օգտվելով առիթից, ըմբշամարտի մեծ ընտանիքի կողմից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Յունիբանկի ղեկավարությանը»:
Նկատենք, որ բանկի ֆինանսական աջակցությամբ այս տարի բացվեց Unisport մարզական ակումբը, որը նպաստելու է տարբեր մարզաձևերի, այդ թվում՝ ըմբշամարտի առաջխաղացմանը: Unisport մարզական ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանն իր հերթին կարևորեց Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված այս ծրագրերը՝ դիտարկմամբ. «Սպորտը մշտապես ֆինանսներ է պահանջում: Ուրախ ենք, որ Յունիբանկն իր ողջ գործունեության ընթացքում ակտիվորեն աջակցում է մարզիկներին և սպորտային տարբեր միջոցառումների անցկացմանը: