Վանա ծով. Ալլա Հակոբյան
ՏեսանյութերԿատարում՝ Ալլա Հակոբյան
Խոսքերի հեղինակ՝ Ալլա Հակոբյան
Երաժշտության հեղինակ՝ Ալլա Հակոբյան
ՎԱՆԱ ԾՈՎ
Սարյանի գույներով գերված...
Սեւակի խոսքից արբած...
Աստվածային Սեւանով զմայլված...
Չքնաղ բնության մեջ ծնված-մեծացած...
Ես հասկացա, որ չեմ տեսել կյանքում ոչինչ,
Եթե չեմ տեսել քո ալիքները ջինջ,
Եթե չեմ տեսել կապույտը քո
Աստվածային լույսի ներքո…
Վանա ծով, կապույտ երազ...
Հայոց արցունքով լցված...
Հայոց սրտի պես ալեկոծված...
Տասնհինգից անդորրդ կորցրած...
Մռայլ ժայռերդ
Քո կղզիների
Վեհ ու անսասան
Կանգնած,
Թուրք զավթիչներին
Չհանձնված,
Խրովահույզ հայացքն
Երկինք սավառնած...
Ջրով լի ես, բայց ծարավ...
Կարոտով ապրող, ի՛մ Վան,
Ես պիտի վերադառնամ՝
Ափերիս մեջ ջուր բերեմ...
Եւ զգուշությամբ,
Մեծ զգուշությամբ`
Կաթիլները
Խնայելով,
Ես կհագեցնեմ
Քո ծարավը
Աստվածային
Սեւանա ջրով...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ