Սկսել է կուսակիցներին որպես ինդեկատոր օգտագործել, վայ այն ՔՊ-ականին, ով կփորձի Փաշինյանին արհեստական տրամադրություն ներկայացնել.
ՆերքաղաքականՔՊ-ն սկսել է ակտիվանալ ՀՀ մարզերում, մասնավորապես ՔՊ տարածքային կազմակերպությունները ակտիվ հանդիպումներ են կազմակերպում տեղացիների հետ, համայնքապետերը փորձում են նախընտրական խոստումները արագ թափով իրականացնելեւ դա հրամցնել ժողովրդին: ՔՊ աղբյուրները փաստում են, որ սա ամենեւին էլ պատահական չէ, ըստ նույն լուրերի Փաշինյանը հանձնարարել մարզի պատգամավորներին, համայնքապետերին ակտիվ հանդիպումներ ունենալ, հավաքագրել բոլոր խնդիրները եւ ներկայացնել իրեն: Այլ կերպ ասած, Փաշինյանը, կուսակիցներին սկսել է որպես ինդեկատոր օգտագործել, ովքեր վիզ են դրել շեֆին չհիասթափեցնել: Սա իր հերթին ՔՊ-ականների միջեւ խանդի թեմա է դարձել, ամեն մեկը փորձում է իրեն ավելի սրտացավ ներկայացնել, որ հանկարծ Փաշինյանի «մուրճը» իրենց գլխին չջարդվի:
Ըստ նույն լուրերի ՔՊ-ականների ակտիվ հանդիումներից հետո Փաշինյանը ինքն է այցելելու մարզեր ստուգելու վերջիններիս ներկայացրածների իրականությունը: Ու ինչպես մեր աղբյուրն է ասում. «Վայ այն ՔՊ-ականին, ով կփորձի Փաշինյանին արհեստական տրամադրություն ներկայացնի»:
Սեփ. լրատվություն