Արմեն Մարդոյանը ողջ է եւ առողջ. Հայկ Բաբուխանյան Ինչ վիճակում է ֆրանսիական բանտում գտնվող Լեո Նիկոլյանը ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ «ԱՅՍ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ ԻՆՁ ՏՎԵՑ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱԳԱ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ». ՍԱՄԲՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆ Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ Սրբազան Ողջ ճշմարտությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի, Բաքվի հանցակցի եւ էլի ոմանց նկրտումների մասին Հեռախոսային տեռո՞ր Դավիթ Թուջարյանը որոշել է հանրությանը ներկայանալ նոր ոճով Ռուսասական ավիացիան ոչնչացրել են Օսկոլի ջրամբարի ստրատեգիական կամուրջը. եւս մեկ կիսաօղակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ) Գնում ենք Սահմանադրական դատարան

Արտահերթ ընտրությունների ուրվականը սկսել է շրջել Հայաստանով

Վերլուծություն

Վերջին օրերին  Հայաստանում ակտիվորեն քննարկվում է  արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Եվ անգամ Նիկոլը  կարծես թե հատուկ  յուղ լցրեց այդ թեման ավելի բորբոքելու համար:

Իհարկե, անտրամաբանական է, որ Արցախը  վերջնականապես թշնամուն հանձնելուց  եւ   Արցախում բնակվող 120 հազար ՀՀ քաղաքացիներին անօգնական թողնելուց հետո  ՀՀ գործող վարչախումբը շարունակում է  պաշտոնավարել կարծես թե  ոչինչ չի եղել: Անբնական է նաեւ, որ  Նիկոլը  հընթացս փոխում է  երկրի  արտաքին քաղաքական կուրսը, ըստ էության, 180 աստիճանով, դարձնելով այն անթաքույց հակառուսական: Ընդ որում, այդ մասին  նա հրապարակայնորեն որեւէ տեղ  չի ասել իր 2021թ.  նախընտրական  ելույթների ժամանակ: Արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունը  չի ֆիքսվել նաեւ կառավարության  ներկայացված ծրագրերից եւ ոչ մեկում: Ասյքանից հետո  ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը  շարունակում են իրենց անվրդով եւ «բնականոն» աշխատանքը խորհրդարանի շրջանակներում:

Մյուս կողմից  չմոռանանք, որ երբ 2020թ.-ին  Նիկոլը  հանձնեց Արցախի կեսը,  շուրջ կես տարի անց  նա կազմակերպեց արտահերթ ընտրություններ եւ ստացավ  նոր մանդատ  իր  գործունեությունը շարունակելու համար, որի արդյունքում հանձնեց նաեւ Արցախի մնացած տարածքները եւ ոչ միայն: Այժմ էլ դեռ Նիկոլը հանձնելու բաներ ունի եւ հավանաբար կցանկանա թարմացնել իր մանդատը մանավանդ, որ դրա համար ստեղծվել են շատ հարմար պայմաններ: 

Իսկ որոնք են այդ պայմանները: Նախեւառաջ  վերջին երկու  խոշոր ընտրությունները` 2021թ. խորհրդարանական եւ 2023թ.-ի  Երեւանի ավագանու  ցույց տվեցին, որ  ընդդիմությունը չի միավորվում,  մեկ ճակատ չի ստեղծում եւ ընդդիմադիրների մի մասը  գնում է առանձին-առանձին ընտրությունների, ապահովելով դրանց լեգիտիմությունը, իսկ մյուս մասը ընդհանրապես կա՛մ չի մասնակցում, կա՛մ մասնակցում է  այնքանով` որքանով:

Երկրորդ հանգամանքը այն է, որ  Նիկոլի հեղաշրջումից հետո  անցած  հինգ ու կես տարվա ընթացքում այդպես էլ  չձեւավորվեց  նոր  քաղաքական  ընդդիմադիր առաջնորդող ուժ եւ  հայկական քաղաքական դաշտը մնաց  «նախկիններ-ներկաներ» կամ «սեւ-սպիտակ» բանաձեւի մեջ, ինչը, իհարկե,  ձեռնտու է  առաջին  հերթին Նիկոլին:

Երրորդը: Հայաստանի շարունակական պարտությունները  եւ վերոհիշյալ երկու հանգամանքները առաջացրել են ժողովրդական լայն զանգվածների խորը հիասթափություն ու անտարբերություն: Դա բերել է նրան, որ  վերջին ընտրությունների ժամանակ գրանցվել է ընտրողների ռեկորդային  ցածր  մասնակցություն: Այդ հանգամանքը, բնականաբար, ձեռնտու է Նիկոլին, քանի որ  նա ավելի արդյունավետ է օգտագործում ադմինիստրատիվ ռեսուրսը  եւ կարողանալով հավաքել ընտրողների ընդհանուր թվից չնչին տոկոսներ (վերջին ընտրություններում` 9 տոկոս) ապահովում է իր իշխանության շարունակականությունը:

Չորրորդ: Բոլոր դեպքերում ընտրությունից ընտրություն Նիկոլի վարկանիշը  անըդհատ ընկնում է եւ հայտնի չէ, թե այս տեմպերով առավել եւս, եթե Նիկոլը պատրաստվում է հանձնել անկլավները եւ սիրավեպ սկսել թուրքերի եւ ադրբեջանցիների հետ, ինչպիսի ռեյտինգ նա կունենա ԱԺ հերթական ընտրություններում, այսինքն 2026 թվականի  մայիս-հունիսին: Հետեւապես  քանի դեռ  ստեղծված են վերոհիշյալ Նիկոլի համար բարենպաստ պայմաններ, ակնհայտ երեւում է, որ նա շտապում է  վերարտադրել իր իշխանությունը:

Հինգերրորդ: Ընդ որում,  գնալով վատթարանում է Նիկոլի միջազգային վարկանիշը: Ռուսաստանի հետ հարաբերությունները  օրեցօր գահավիժում են եւ պաշտոնական Մոսկվայից  ու իր դաշնակիցներից  հնչում է Նիկոլի հանդեպ  ավելի ու ավելի կոշտացող հռետորաբանություն: Արեւմուտքի  կողմից հնչող խոսքերը, թեեւ շատ ավելի մեղմ են, սակայն գործերը շատ ավելի խիստ պայմանների մեջ են դրել Նիկոլին: Ակնհայտ է, որ Արեւմուտքը Նիկոլին ստիպում է  կատարել ավելի ու ավելի  հակառուսական ու, արդյունքում,  հակահայկական քայլեր, սեղմելով Նիկոլի շուրջ  շրջանակները: Այս տեսակետից  2024թ.-ի  գարունը կամ ամառվա սկիզբը  Նիկոլի համար հարմար ժամանակահատված է «պլստալու» համար նաեւ  արտաքին  վատթարացվող պայմաններում: Բանն  այն է, որ ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Վաշինգտոնը զբաղված են լինելու իրենց երկրներում  նախագահական ընտրություններով եւ, բնականաբար,  քիչ ժամանակ եւ ռեսուրսներ են տրամադրելու  Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Ավելի քիչ, քան դա կլինի  իրենց ընտրություններից հետո:

Այս ֆոնի վրա ընդդիմության  գործողությունները շարունակում են մնալ  տարանջատված եւ ոչ վճռական: Գլխավոր ընդդիմության` Ռոբերտ Քոչարյանի թիմը, թեեւ զբաղված է իր նոր ապագա լիդերի ` Լեւոն Քոչարյանի  աճեցման գործով, սակայն չի ներկայացնում որեւէ  ծրագիր, որի արդյունքում  կարող է իրականացնել, ինչպես  երկրում իշխանափոխություն, այդպես էլ բարելավել երկրի վիճակը , թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ անվտանգային, թե՛ ժողովրդագրական, թե՛ այլ առումներով: Ցավոք սրտի, երկրի այլ ընդդիմադիր քաղաքական ուժերը  նույնպես դեռեւս չեն գտել  միավորման համար  բոլորի համար ընդհանուր պլատֆորմ եւ մնում են տարանջատված ու դրանով իսկ Նիկոլի իշխանության համար անվտանգ:

Ահա սա է Նիկոլի արտահերթ ընտրություններ նախաձեռնելու  դրդող տրամաբանությունը, թեեւ անակնկալներից ոչ ոք երաշխավորված չէ: 

Ա. Հովհաննիսյան






Արմեն Մարդոյանը ողջ է եւ առողջ. Հայկ ԲաբուխանյանԻնչ վիճակում է ֆրանսիական բանտում գտնվող Լեո ՆիկոլյանըԿայացավ «Եվրասիական տնտեսական միության վերլուծական կենտրոնները եւ հասարակական հատվածը» խորագրով միջազգային կլոր սեղանԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ«ԱՅՍ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ ԻՆՁ ՏՎԵՑ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԱԳԱ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ». ՍԱՄԲՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՉորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ ՍրբազանՈղջ ճշմարտությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի, Բաքվի հանցակցի եւ էլի ոմանց նկրտումների մասինՀեռախոսային տեռո՞րԴավիթ Թուջարյանը որոշել է հանրությանը ներկայանալ նոր ոճովՌուսասական ավիացիան ոչնչացրել են Օսկոլի ջրամբարի ստրատեգիական կամուրջը. եւս մեկ կիսաօղակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)Զինվորը, որին այսօր գտել են մահացած, ըստ նախնական վարկածի ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»Գնում ենք Սահմանադրական դատարանԿայացավ «Տանիքը` Հայաստան» խորագրով ազգային փոքրամասնությունների փառատոնը Երեւանի սրտումՈւկրաինական բանակի հերթական կատաստրոֆան (Քարտեզ)Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°CԻնչո՞ւ չի կարելի ոտքերը խաչած նստելԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Բարոնը, հյուրերին տարակուսանքի մեջ է գցել «ոսկե գդալի» պատմությամբՄիքայել Սրբազանի հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք ընդունում եմ որպես անձնական. դադարեցրեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ ՍրբազանՀարվարդցի գիտնականն ապացուցել է, որ ձուն չի բարձրացնում խոլեստերինըՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԹԻՄԵՐԸ Մ-23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱԱ֊ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱԶՄԵՐՈՎԻնչ են պատմում ռուսաստանյան գերմանացիներըԻսրայելին դիմակայելու տարբեր սցենարներ են մշակվել. ԻՀՊԿ ռшզմածովային ուժերի հրամանատարՉեմ բացառում, որ Արթուր Վարդանյանն անազատության մեջ է հենց Ալիեւի հրահանգով. Աշխեն ՍումբուլյանԾաղկակաղամբի օգտակար հատկությունները և բուժական նշանակությունըՍրբազան պայքար․ Հանրահավաք Հանրապետության հրապարակում` ուղիղՀայ-ռուսական դարավոր բարեկամությունը փչացնելը մեծ հանցանք է. Աիդա ՀարությունյանԿադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակումՌուսաստանում ուկրաինական պատերազմի մասին համակարգչային խաղ են ստեղծումՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆԱրագածոտնի մարզպետն արդեն լծվել է այդ գործին. ԲԱՄԲԱՍԱՆՔԱՄՆ-ում ՌԴ դեսպանը վերադարձել է ՄոսկվաՇՏԱՊ.Հայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆՂազախստանում ատոմակայանի կառուցմամբ պետք է զբաղվի միջազգային կոնսորցիումը. ՏոկաևՄենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ ՍրբազանՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ըԶինված կինը ներխուժել է ծննդատուն և աշխատակիցներին պատանդ վերցրելՈւկրաինայի Զինված ուժերի պաշտպանությունը «ճռռում է» Դոնբասի ողջ տարածքում. Ուկրաինական աղբյուրԻշխանությունը իշխում է Հայաստանն՝ ի շահ թուրքերի. Արթուր ԽաչենցՌուսական «Իսկանդերը» Օդեսայում ոչնչացրել է Եվրոպայից զինամթերք ներկրող նավը (Տեսանյութ)Կենդանակերպի երկու նշանների կյանքը հոկտեմբերին կտրուկ կփոխվիԱրթուր Խաչենցի շնորհավորանքը՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվԲեմում անկեղծ եմ, բայց կյանքում Ադուեւ չեմ. առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմումԾերացման արտադրանք. ինչու պետք է ձեր սննդակարգից հանեք հավի միսըԻնչ պայմանների կատարման դեպքում կհանդիպեն Էրդողանն ու ԱսադըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի ՄասունքըՉեմ ուզում քրտինքի հոտով մարդկանց Երևանում հանդիպել, խոսում եմ ու չգիտեմ`գլուխս որտեղ մտցնեմ. Արա ՂազարյանԱդրբեջանի «սուրբ պարտքն է» ապահովել, որ խաղաղության պայմանագիրը նույնիսկ տեսականորեն անհնարին դարձնի ապագայում մեր դեմ տարածքային պահանջներ ներկայացնելը. ԱմիրբեկովՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԲաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման եւ առճակատման միջև

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода