«ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԷԻ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՅՍ ՄՐՑԱՇԱՐԻՆ».ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՍպորտՎերջերս, Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայացած Բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ժամանակ, բրոնզե մեդալ է նվաճել մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, նա Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում այսպես մեկնաբանեց մրցաշարը. «Հանդես եկա 86 կգ քաշային կարգում։ Երկու մենամարտ ունեցա, սկզբից հաղթեցի Խորվաթիայի ներկայացուցչին 5։0 հաշվով, հաջորդ մենամարտում, ափսոս 4։1 հաշվով պարտվեցի ազգությամբ ռուս մրցակցիս ու այդպես արժանացա բրոնզե մեդալի։ Մի քանի օր էի պատրաստվել այս մրցաշարին, վերականգնվելու ժամանակ քիչ ունեի, քանի որ սրանից առաջ էլ Եվրոպայի գավաթի խաղարկությանն էի մասնակցել ու կրկին բրոնզե մեդալի արժանացել։ Սրանով չեմ սահմանափակվի ու կձգտեմ հետագայում փոխել մեդալի գույնը»։
- Շնորհակալություն, Ռաֆայել, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։ Իսկ Ռաֆայելի անձնական մարզիչը ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՐԿԱՐՅԱՆԸ, նշեց. «Ռաֆայելը կարող էր ավելի բարձր հարգի մեդալ նվաճել, ափսոս բավարարվեց բրոնզով, սակայն հետագայում մեծ սպասելիքներ ունեմ նրանից»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ