Երեւանի ավագանիում կրքերը չեն հանդարտվում
Ներքաղաքական«Իրավունքի» տեղեկություններով` ինչ կատարվում է Երեւանի ավագանու նիստերի ժամանակ, ընդամենը «ռեկլամն է» այն ամենի, որը տեղի է ունենում քաղաքական կուլիսներում: Ընդ որում` խոսքն ամենեւին էլ խմբակցությունների միջեւ առկա քաղաքական տարաձայնությունների եւ լեզվակռիվների մասին չէ: Պարզվում է` հենց խմբակցությունների ներսում` ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր, ինտրիգների պակաս չկա: Առ այսօր մանդատ վերցրած ավագանիները չեն կարողանում «լեզու գտնել» սեփական քաղաքական թիմերում, ինչի պատճառով շարունակում է իրավիճակն էլ ավելի լարված մնալ, իսկ յուրաքանչյուրի զբաղեցրած աթոռը` տատանվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ