103 տարեկանում մահացել է Թամանյան դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանը
103 տարեկանում մահացել է Թամանյան լեգենդար դիվիզիայի վերջին մարտիկ Անդրանիկ Գևորգյանը: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:
Վետերանն անցել է ամբողջ պատերազմը և հասել Բեռլին։ Անդրանիկ Գևորգյանը Ռայխսթագի մոտ քոչարի պարած զինվորներից մեկն էր։