Փոխարժեք: $ , ,
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը․ ԱԳՆ Հայրենիքը սիրել եւ հարգել սեփական ընտանիքի, հարազատ ընկերոջ նման. Ի՞նչ խորհուրդ է տվել Զորի Բալայանը իր միակ որդուն, որով առաջնորդվում է հայտնի վիրաբույժը մինչ օրս Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները․ քննական գործընթացին հետևել է Սուրեն Պապիկյանը Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի բարեկամների միջազգային շարժման 2-րդ համագումարը Քաղբանտարկյալների լուսանկարներն ամենուր Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային․ Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի պահանջների մասին Ասում եք` «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», բա տուգանքները ձեր կողմից բարձրացնելն ի՞նչ է Մեղադրանքը սխալմունք է եղել․ Ալեն Սիմոնյանը՝ եղբոր կնոջ մասին Ինչ է իրականում տեղի ունեցել 2018-ին ՀՀ-ում. եկել է փակագծեր բացելու ժամանակը/ Լեւոն Նազարյան Մեքենայի «պլյոնկայի» համար կկիրառվի միայն տուգանք, 1-ին անգամ չի հանվի տուգանային միավոր

Ադրբեջանական քարոզչամեքենայի նոր թեզը. monumentwatch.org

Հասարակություն

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի նոյեմբերի 11-ին ադրբեջանական պաշտոնական Ազերթաջ լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է տպագրել, որը նվիրված էր օկուպացված Հադրութի շրջանի Վանք գյուղում գտնվող Սպիտակ խաչ վանքին:

Բաքվից հնչող այս հայտարարություններում ամենից տարակուսելին այն է, թե խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականները հնարավորություն չեն ունեցել հետազոտելու Ղարաբաղի քրիստոնեական ժառանգությունը: Խորհրդային տարիներին Ադրբեջանի դե յուրե և դե ֆակտո մաս կազմող ԼՂԻՄ-ը վարչական, տնտեսական, ֆինանսական, ենթակառուցվածքային լծակներով ուղղակի և անուղղակի կերպով վերահսկվում էր պաշտոնական Բաքվի կողմից և անգամ փոքրիկ տարակարծությունը պաշտոնական Բաքվի տեսակետի և քաղաքականության հանդեպ ենթադրում էր տեղում պատիժների կիրառում: Խորհրդային տարիներին պատմական Արցախի տարածքում հետազոտություններ իրականացնելու իրավունք ունեին միայն ադրբեջանցի գիտնականները, որոնք, մեծամասամբ աշխատանքներ էին տանում այնպիսի հուշարձաններում, որոնք ոչ մի աղերս չունեին քրիստոնեական մշակութային ժառանգության հետ: Խորհրդային տարիներին Ադրբեջանի Գիտութունների Ակադեմիայի կողմից հրատարակված բազմաթիվ գիտական ժողովածուներում պատմական Արցախի հուշարձանները, քրիստոնեական ժառանգությունը գրեթե ներկայացված չէ:

Արցախի պատմությամբ հետաքրքրված էին միայն որոշ ադրբեջանցի գիտնականներ, ովքեր զբաղվում էին Արցախի և Ուտիքի պատմության «սրբագրությամբ»՝ բացառելով ամեն հայկականը: Սրբագրման և խմբագրման քաղաքականությունը ակտիվացավ սկսած 1950-ական թվականներից և հատկապես ակտիվ փուլ մտավ 1960-ականներին: Արցախի քրիստոնեական ժառանգության, մշակույթի և պատմության խմբագրմամբ զբաղվում էին Զ. Բունիյաթովը, Դ. Ախունդովը, Ֆ. Մամեդովան, Ռ. Գեուշևը, Ի. Ալիևը և այլք: Ադրբեջանցի գիտնականները մշակեցին Արցախի պատմության, մշակույթի, մշակութային ժառանգության կլանման, խեղաթյուրման «տեսական» հիմքերը, որի հիմնական առանցքը Արցախի և նրա մշակութային ժառանգության աղվանացումն էր:

«Ղարաբաղի քրիստոնեական մշակութային ժառանգության» հնագիտական հետազոտությամբ զբաղվել է միայն Ռաշիդ Գեուշևը: Վերջինս «պեղումներ» է իրականացրել Ամարասի վանքում, Ճանկաթաղում, իր աշխատանքներում անդրադարձել է Գանձասարի վանքին, Դադիվանքին և որոշ այլ հուշարձանների, սակայն, բնականաբար, հայկականը ժխտելով և դրանք ներկայացնելով որպես աղվանական:

Ադրբեջանցի որոշ գիտնականներ էլ փորձեցին անդրադառնալ Արցախի կոթողային մշակույթին: Այդպիսիններից էին Դ. Ախունդովը, Ռ. Գեուշևը, Ն. Ռզաևը, Մ. Խալիլովը: Ընդ որում, իրենք իրենց աշխատանքներում բերում են ԼՂԻՄ-ում գտնվող տարբեր խաչքարերի օրինակներ և լուսանկարներ: Միայն այս հանգամանքն արդեն ինքնին վկայում է, որ խորհրդային տարիներին ադրբեջանցի գիտնականների առջև արգելքներ չկային:

Սակայն, մեծամասամբ Արցախի մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրությունը քիչ էր, քիչ էին նաև հետազոտությունները: Սա լավագույն ցուցիչն է այն իրողության, որ այն հետաքրքիր չէր ադրբեջանցի հետազոտողների մեծ մասի համար: Ավելին, նույն խորհրդային տարիներին պաշտոնական Ադրբեջանի կողմից քանդվել են ԱդրՍՍՀ Քելբաջարի, Լաչինի շրջաններում գտնվող բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, ջարդվել են տասնյակ խաչքարեր և տապանաքարեր: Եվ ոչ մի արձագանք ադրբեջանցի գիտնականների կողմից:

Նշենք, որ խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունները արհեստական խոչընդոտներ, արգելքներ էին ստեղծում միայն հայ հետազոտողների համար, որոնց համար վտանգավոր էր աշխատել հայաթափված շրջաններում՝ Քարվաճառ, Քաշաթաղ և այլն: Խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում որոշ աշխատանքներ կարողացել են կատարել միայն անհատներ: Անհնար էր խոսել հայկական արշավախմբերի մասին:

Խորհրդային տարիներին ԼՂԻՄ տարածքում գտնվող հուշարձաններից շատերը չէին անձնագրավորվել, փաստաթղթեր չէին կազմվել: Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային գրքույկներում ԼՂԻՄ-ի քրիստոնեական հուշարձանները գրեթե ներկայացված չէին, Խորհրդային Ադրբեջանի զբոսաշրջային քարտեզում ներառված էին միայն Շուշիի իսլամական հուշարձանները:

Հոդվածում առանձին կերպով խոսվում է «աղվան-ուդի» գիտնականների մասին, ում ևս իբր հայկական կողմը հնարավորություն չէր տալիս հետազոտություններ իրականացնել: Այս դիտարկումը առնվազն տարակուսելի է: Այդ ի՞նչ աղվան-ուդի գիտնականներ կային, որոնց թույլ չէր տրվում աշխատել:

Շատ վտանգավոր թեզեր են պարունակում աղվանա-ուդիական կրոնական համայնքի ղեկավար Ռաֆիկ Դանակարիի հայտարարությունները և մասնավորապես այն, որ որոշ եկեղեցիներ կոնսերվացվելու են, որոշները՝ վերականգնվելու, իսկ որոշները կգործեն որպես թանգարան: Սրա տակ պետք է վստահաբար հասկանալ մի բան, որ վերականգնման քողի ներքո ջնջվելու են հայերեն արձանագրությունները, խաչային ու խաչքարային հորինվածքները, խաչքարերը, ինչն արվել է, երբ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմը փորձում էր «վերականգնել և աղվանացնել» հուշարձանները:

«Վերականգնված և պատմական տեսքի»  բերված հուշարձաններից է Վանքասար լեռան գագաթին գտնվող եկեղեցին, որի վրայից քերվել են հայերեն արձանգրությունները, խաչանշանները, անհետացել են շրջակա խաչքարերը, իսկ մեկը Աղդամում թանգարայնացվել էր՝ եղծվելով: Եկեղեցին կրել է արտաքին փոփոխություններ, որոնք բնորոշ չէին առհասարակ վաղքրիստոնեական ճարտարապետությանը:

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ադրբեջանցի գիտնականներին ներկայացնել որպես տուժող կողմ, զոհ, ում հայերը արգելում էին խորհրդային տարիներին հետազոտել Արցախը»։


Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը․ ԱԳՆՀայրենիքը սիրել եւ հարգել սեփական ընտանիքի, հարազատ ընկերոջ նման. Ի՞նչ խորհուրդ է տվել Զորի Բալայանը իր միակ որդուն, որով առաջնորդվում է հայտնի վիրաբույժը մինչ օրսԲարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները․ քննական գործընթացին հետևել է Սուրեն ՊապիկյանըՄոսկվայում սկսվել է Ռուսաստանի բարեկամների միջազգային շարժման 2-րդ համագումարըԵթե Զելենսկին գա Հայաստան, ապա դա կլինի տարածաշրջանային այց, այս պահին այլ տեղեկություն չունեմ․ ՍիմոնյանՔաղբանտարկյալների լուսանկարներն ամենուրԲոլոր գործողությունները պետք է լինեն հայելային․ Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի պահանջների մասին Ասում եք` «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», բա տուգանքները ձեր կողմից բարձրացնելն ի՞նչ էՄեղադրանքը սխալմունք է եղել․ Ալեն Սիմոնյանը՝ եղբոր կնոջ մասինԻնչ է իրականում տեղի ունեցել 2018-ին ՀՀ-ում. եկել է փակագծեր բացելու ժամանակը/ Լեւոն ՆազարյանՄեքենայի «պլյոնկայի» համար կկիրառվի միայն տուգանք, 1-ին անգամ չի հանվի տուգանային միավորՊետք է կույր լինել՝ չտեսնելու համար, որ Ռուսաստանը գնում է դեպի հաղթանակ. Լեւոն Նազարյան (ԱՆՈՆՍ)«Գեներալ» Գագոն ուզում է որդուն նոր պաշտոնի տեր անել.Yerevan TimesՄարտական գործառույթներին չմասնակցող զինծառայողները ևս ատեստավորման հնարավորություն կստանանՏարադրամի փոխարժեքներն այսօրԾախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն. փետրվարի 27-ի աստղագուշակՍպասվում է առանց տեղումների եղանակԼույս չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներումՍոչիում մեկնարկում է Համաշխարհային երիտասարդական փառատոնըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՀունաստանՕրվա խորհուրդ. Փետրվարի 27. Պահք օր 16Մաստեր-կլաս՝ ինչպես դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը. «Փաստ» «Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վկաների Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին«Հրապարակ». «Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը«Ժողովուրդ». Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. Ակնարկել է՝ մեծ առաջընթաց չկաԶելենսկին ակտիվորեն պատրաստվում է Կիևի պաշտպանությանը«Հրապարակ». ՔՊ-ն ու Զելենսկին«Փաստ». Կանխեցին իշխանությունների հերթական արշավը Եկեղեցու դեմՓետրվարի 26-ից մարտի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի«Ժողովուրդ». ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը միայն սկիզբն է․ դեռ շատ խմորումներ են սպասվումԵս միանում եմ իմ գործընկեր Ա.Մելիքյանի հայտարարությանը, եւ մեր կազմակերպությունը եւս պատրաստ է այդ գործընթացում իր վրա վերցնել հետաքննող լրագրողի պաշտպանությունըԾանր հարված ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական հեղինակությանը (Տեսանյութեր)Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանական գիծը Ավդիևկայի ճակատում (MAP)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Ապրիլի 8-ին տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում. այն Հայաստանի տարածքում չի դիտվիՈվ մատնացույց է անում առկա վտանգները, նրան պիտակավորվում են․ Սահակյանը մանրամասներ է հայտնում վեճիցԱդրբեջանին մատակարարած զենքով հազարավոր հայորդիների սպանած Զելենսկու այցը ՀՀ նվաստացուցիչ էՄիրզոյանը Ժնևում ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի հարցըՓաշինյանի հայտարարությունը` հումորային մեմերի ներշնչանք (Video)Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարինՄարատ Գրիգորյանը, բոլորին հայտնի է իր ագրեսիվ հարձակվողական ոճով և կայծակնային նոկաուտներովՖրանսիայի դեսպանատունը կիսում է «ադրբեջանցիների վիշտը՝ հիշելով Խոջալուի ողբերգությունը»Մոսկվայում լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով փողոց է անվանակոչվելՄինչև -15 աստիճան ցուրտ է կանխատեսվում այս գիշերԶելենսկին գալիս է ՀՀ, որ սադրի ՌԴ-ին, թշնամական հարաբերություններ ստեղծվեն մեր ու ռուսների միջև.24newsՎազգեն Սարգսյանի ծննդյան հոբելյանական միջոցառումն անցկացնող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվիԹուրք պատգամավորը Հայաստանի հետ սահմանի բացումը կապել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջի հետԿենդանակերպի նշան, որը կարող է դժվարությունների հանդիպել մարտին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода