Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում
ՄիջազգայինՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարի ռեժիմը և հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան` Իսրայելը վերսկսել է գրոհը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է պայմանավորվածությունը:
«Մարտերի վերսկսման պայմաններում մենք շեշտում ենք, որ Իսրայելի կառավարությունը հանձնառու է` հասնելու պատերազմի նպատակներին, այն է` ազատ արձակել մեր պատանդներին, վերացնել ՀԱՄԱՍ-ը և երաշխավորել, որ Գազան երբեք այլևս չի կարող սպառնալ Իսրայելի ժողովրդին»,- ասվում է հայտարարության մեջ: