ԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին. Վահան Քերոբյան
ՀասարակությունԵԱՏՄ–ի հետ ներքին քննարկումներ կունենանք մեքենաների մաքսազերծման գների մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ մաքսազերծման սուբսիդավորումը վերաբերում է միայն այն մեքենաներին, որոնք արդեն իսկ ՀՀ–ում են. 2024 թ հունվարի 1–ից 3–րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծված ու չմաքսազերծված մեքենաների շահագործումը կարգելվի։
Հիշեցնենք՝ 2024 թ. հունվարի 1–ից Վրաստանից կամ ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։ Այս պահին ՀՀ–ում կա ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված 9000 ավտոմեքենա։