Արցախի տարբեր կուսակցությունների երիտթեւերի եւ ՀԿ-ների ղեկավարները վերլուծական կենտրոն են ստեղծել Երեւանում
ՆերքաղաքականԱյսօրվանից ՀՀ-ում իր գործունեությունն է ծավալելու «ԱՐՄԱԴԱ» վերլուծական կենտրոնը, որի համահիմնադիրները եւ անդամներն են Արցախի տարբեր կուսակցությունների երիտթեւերի եւ ՀԿ-ների ղեկավարներ, Արցախում քաղաքացիական ակտիվ դիրքորոշում արտահայտած եւ պետականամետ մտածելակերպ ունեցող անհատներ, վերլուծաբաններ։ Այս մասին տեղեկացնում է «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի» հիմնադիր անդամ ԱՐՇԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: